Պատմություն

Անհատական աշխատանք՝

Դաշնամուրի պատմությունը

Կլավիրային մշակույթ: Կլավիսինի և Կլավիկորդի մասին մենք իմացանք 1440 թվականին՝ երբ Վայմառում հաստատվեց «Հրաշքների գիրքը»:

Կլավիսին: Կլավիսինը ունի երկու ռեգիստր: Նրա վրա չենք կարող նվագել Forte և Piano (ուժեղ և թույլ): Նրա վրա չկա պեդալ, բայց ունի III-IV octava: Սկզբից ունեցել է քառակուսի տեսք, հետո եռանկյունի:
Կլավիռ բառնը նշանակում է բանալի:

Կլավիկորդ: Առաջին հիշատակությունն այս երաժշտական գործիքի մասին եկել է դեռևս 15-րդ դարից, իսկ հնագույն պատկերը՝ 16-րդ դարից։ Տարածված էր եվրոպական երկրներում։ Սովորաբար ունի քառանկյուն երկարավուն տուփի ձև, ստեղնաշարին (երկայնական պատերից մեկի վրա) զուգահեռ ձգված են միևնույն երկարության լարեր, որոնք հնչում են ստեղների ծայրերին ամրացված մետաղե բարակ թեթիկների՝ տանգենտների հարվածից։ Լարին հարվածելու տեղով է պայմանավորված հնչյունի բարձրությունը։ Իսկ Կլավիկորդը 17-րդ դարում ունեցել է VI octava: 19-րդ դարում զիճել է իր տեղը դաշնամուրին:

Դաշնամուրի ստեղծումը: Դաշնամուրը երաժշտական գործիք է, համարվում է աշխարհում ամենատարածված գործիքներից մեկը: Օգտագործվում է մի շարք երաժշտական ժանրերում, այդ թվում դասական երաժշտությունում և ջազում:
Կարող է օգտագործվել և մենակատարի և նվագախմբի կողմից: Պաշտոնապես դաշնամուրի հեղինակ է համարվում Բարդուղիմեո Քրիստոֆերին: 1709 թվականին Բարդուղիմեո Քրիստոֆերին դաշնամուրը ստեղծեց Իտալիայում: Այդ ժամնական Դաշնամուրին դեռ անվանում էին Կլավիկորդ, որի վրա կարող էինք նվագել Crishendo, Diminuendo, Forte և Piano (այսինքն ցածրից դեպի բարձր և հակառակը:)
1882
թվականին անգլիացի Բռոդֆուդը ստեղծեց դաշամուրի II-րդ պեդալը արդեն ներքևում: Այն ժամանակ Կլավիկորդը ուներ մեկ պեդալ որը ստեղնաշարի տակ էր, և այդ պեդալը սեղմում էին ծնկներով: Առաջին պեդալը երկարացնում է ձայնը, իսկ երկրորդ պեդալը խլեցնում է այն:
Ֆռանսուա Ռեպերկը եղել է առաջին Կլավիսինիստը: Այդ ժամանակ կոմպոզիտորները չէին գրումը տեմպը՝ թողնում էին նվագողի ցանկությամբ:
Քրիստոֆերին ստեղծեց դաշնամուրը քանի որ կլավիսինն ու կլավիկորդի հնարավորությունները արդեն չէին բավարարում նոր կոմպոզիտորներին և ստեղծվեց դաշնամուրը որն ուներ ավելի մեծ հնարավորություններ:
1762 թվականին է գրվել առաջին դաշնամուրային ստեղծագործությունը (Լուդովիկո Ջուսթինիի սոնատ): Այնուհետև կոմպոզիտորները սկսեցին ստեղծագործել դաշնամուրով, այլ ոչ կլավիսինով, և 45 տարի անց եկավ Հայդնի ու Մոցարտի ժամանակները:
Դեռևս 19 րդ դարում այնքան էին սիրում Ամերիկայում այդ գործիքը որ դնում էին բոլոր գարեջրատներում: Իսկ քանի որ դաշնամուր նվագել իմացողներ համարյա թե չկային, դաշնամուրի վրա մի ցուցանակ կար կախված «Մի կրակեք դաշնակահարին նա նվագում է այնպես ինչպես կարողանում է», և վերջում մի անեկդոտ «Երկու գող գնում են մի դաշնակահարի համերգի: Տեսնելով թե ինչպես արագ և ճկուն է շարժում մատները մեկը մյուսին ասում է «Ինչ հիմարությամբ է զբաղվում, նա ավելի լավ գող կլիներ»:
Շոպենն ու Լիստը ցույց տվեցին դաշնամուրի հնարավորությունները իրենց ստեղծագործություններում: Բայց Շոպենը միայն դաշնամուրի համար ստեղծագործեց:

Դաշնամուրի առավելությունները: Դաշնամուրը միակ գործիքն է, որը կարողանում է հնչեցնել բոլոր գործիքների հնչյունները: Դաշնամուրի ձախ ձեռքը նվագակցություն է, աջը՝ մեղեդին: Դաշնամուրը ունի նվագախմբի բոլոր ձայները՝ փոքր ֆլեյտաից մինջև ֆագոտ: Դաշնամուրը ունի ամենամեծ դիապազոը, ունի 8 օկտավա, չափերով ամենամեծ գործիքն է՝ երգեհոնից հետո: Դաշնամուրը այն գործիքներից է, որին պետք չէ շատ հաճախ լարել: Դաշնամուրը շատ կամակոր գործիք է: Նա չի սիրում խոնավ և ոչ շատ արևոտ տեղեր: Դաշնամուրը սիրում է, երբ իրեն տեղադրում են պատի մոտ, և դաշնամուրին պետք է վերաբերվել ինչպես կվերաբրվես քո սեփական երեխային:

Ռոյալ:  Թե ռոյալի և թե դաշնամուրի վրա կարելի է նվագել միևնույն ստեղծագործությունները: Ուրեմն ինչումն է նրանց տարբերությունը: Այս հարցին պատասխանելու համար պետք է ճանապարհերդել դեպի հեռավոր անցյալ:
Հին հունստանում, դեռևս Պյութագորասի ժամանակներում, գոյություն ուներ մի երաժշտական նվագարան, որը կոչվում էր մենխերդ (monos – մեկ, chorde – լար հանական բառեր են):
Դա մի երկարավուն փայտյա արկղ էր, որի վրա ձգված էր միայն մեկ լար և փայտից պատրաստած արկղի որակից էր կախված հնչյունի բարձրությունն ու երանգը: Լարը ամուր կպած էր արկղին, իսկ նրա գրկում էր մի օղակ, որը շարժվում էր լարի վրայով և այդպիսով ստացվում էին տարբեր բարձրության հնչյուններ: Հետագայում մեկ լարին միացան նորերը, որոնց վրա արդեն նվագում էին կսմթելով կամ էլ հատուկ թիթեղիկներով (պլեկտորով, մեդիատորով կամ փայտե մուրճիկներով):
         17-
րդ դարում Ֆրանսիայում կլավիկորդի ներքևի ստեղներտ պատրաստեցին սև փայտից, իսկ վերինները պատեցին սպիտակ փղոսկրով: Եվ ինչպես նշում են ժամանակկիցները, դա արվել է կլավիկորդուհիների ձեռքեռրի գեղեցկությունը սև ստեղների վրա ընդգծելու նպատակով, սակայն այդպիսի կառուցվածք ունեցող նավագարանի վրա նվագելը բավականին անհնար էր, որովհետև այդ ստեղները ձուլվում էին միմյանց և մեկի ու մյուսի միջև եղած սահմանը անտեսանելի էր դառնում:             18-րդ դարում ստեղների գույները դարձան այնպիսին, ինչպիսին տեսնում եք ժամանակակից ռոյալի և դաշնամուրի վրա: Սակայն կլավիկորդը ստեղնավոր միակ նվագարանը չէր: Նրա հետ մկիաժամանակ ստեղծվեցին նման նվագարաններ, որոնց տարբեր երկրներում կոչեցին տարբեր անուններով՝ կլավիցիմբալ, չեմբալո, վիրջինալ, կլավեսին: Վերջին՝ կլավեսին անունը ամենատարածվածն էր, և վերջի-վերջո այդ կարգի նվագարանների համար նա դարձավ համընդհանուր: Ի տարբերությւոն կլավիկորդի՝ կլավեսինի լարերը տարբեր երկարութւուն ունեն և հենց դա էլ բնորոշ այն ձևն է, որն անցավ ռոյալին:
           
Սկզբնական շրջանում սա սև արկղ էր, որը դրվում էր սեղանին, սիկ հետագայում նվագարանը կանգնեցվեց ոտքերի վրա: Կլավեսինի հնչյունը արտաբրվում է կսթելով: Սեղանին շարժաման մեջ են դնում ճկուն լեզվակներ (հաճախ դրանք պատարստում էին թռչունի փետուրից), որոնցով ճանկռում էր լարերը: Կլավեսինի հնչյունը ավելի ուժգին էր, բայց ոչ այնքան գեղեցիկ ու արտահայտիչ: Կատարողը չէր կարողանում ազդել հնչյունի որակի վար, ինչպես դա կատարվում էր կլավիկորդի ժամանակ, և որպեսզի տարբեր բնույթի հնյունները ստացվեին, վարպետնքրը ջանում էին ստեղծել նոր հարմարանքներ, օրինակ՝ պատրաստում էին մի քանի ստեղնաշար ունեցով նվագարաններ, որոնք տարբերվում էին միմյանցից ձայի ուժգնությամբ: Հանդես եկավ պեդալը, որին արդեն ոտքով սեղմելիս կարելի էր թուլացնել հնչյունի ուժը: Կլավեսինը արդեն միայն ասլոնային նվագարան չէր: Նա մտնում էր զանազան համույթների, նույնիսկ նվագախմբի կազմի մեջ: Կլավեսինի մոտ նստում էր դիրիժորը, որը ձախ ձեռքով նվագում էր ակորդներ, իսկ աջով ղոկավարում էր նվագախումբը:
           
Պետք է նշել նաև կլավեսինի դերը որպես մենակատար նվագարանի:
      Կլավեսինի համար պիեսաներ են գրել XVII, XVIII դարերի բազմաթիվ իտալացի, ֆրանսիացի, գերմանացի կոմպոզիտորներ:
Ռոյալի մասին կա նաև այսպիսի վարկած:
Քիրստոֆերին նկատելով, որ փոխոցային երաժիշտները (ցիմբոլիստները) ավելի արտահայտիչ հնչյուն ստանալու համար լարերի վրա խփում են փոքրիկ փայտերով: Նա ձևափոխեց Կլավիսինը և ստացավ նոր գործիք, որի լարերի վրա խփում էին փոքրիկ, փափուկ մուրծիկներով: Դա թույլ տվեց նվագեու ժամանակ ձայնը փոփոխել: Առաջին դաշնամուրը նա կոչեց Gravicembalo con piano e forte – Մեծ Կլավիսին բարցր և ցածր ձայնով: Մինջև 18-րդ դարի վերջը Դաշնամուրը անընդհատ ձևափոխվում էր: Դաշնամուրը արդեն Կլավիսինից և Կլավիիկորդից ավելի գերադասելի էր: 19-րդ դարի սկզբին Դաշնամուրի տարբեր ձևափոխումների, լարերի դասաորության փոփոխությունները բերեցին նրան, որ ի հայտ եկավ ՌՈՅԱԼԸ: Ռոյալը ավելիորակյալ գործիք էր, որի ձայնը ավելի լավն էր, քան դաշնամուրինը: Դա իր արտաքին ձևավորման և լաերիլ շարադասության փոփոխության արդյունքն է: Ռոյալը համերգային գործիք է, իսկ դաշնամուրի վրա հարմար է պարապել:
Դաշնամուրի և Ռոյալի տարմերությունյները: Դաշնամուրը և Ռոյալը շատ տարբեր գործիքներ են՝ թե արտաքինից և թե հնչողությամբ: Ռոյալի լարերը հորիզոնական են, սիկ Դաշնամուրինը՝ ուղահայաց:


Դաշնամուրի հայտնի ֆիրմաները: Գերմանական ֆիրմաներն են Վայնբախ, Լավագույնը Ստենվեյ ընդ  սոն: Պետրովը չեխական է, Սովետական ՝ Բելառուս, Ռոստով: Եվ իհարկե Հայկական Կոմիտասը ամենատարածված գործիոներից է: Դաշնամուրը գոյություն ունի 300 տարուց ավել:

Կարծիք: Ես գնում եմ դաշնամուրի արդեն 6 տարի: Սիրում եմ այդ գործիքը՝ իր ստեղծման պատմությունով՝ այդ պատճառով ընտրեցի հենց այս թեման:



Աղբյուրներ՝

https://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%BE%D1%8F%D0%BB%D1%8C

Комментариев нет:

Отправить комментарий