Շարադրություններ



Մտքեր, մտքեր, մտքեր….

Մտքեր՝  զանազան, ուրախ և տխուր, հետաքրքիր և անհետաքրքիր: Մտքեր, որոնք չեն թողում քեզ ազատ լինել, որոնք մենակ դու գիտես, ուրիշ ոչ ոք չգիտի, թե դու ինչ ես մտածում: Պատկերացում անգամ չունես, թե ի՞նչ է լինելու քեզ հետ այսօր, չես ել մտածում վաղվա օրվա մասին: Մտքեր լիուլի փորձություններով, մտքեր անհայտ ու մռայլ: Մի բան, որ միայն դու գիտես, և չգիտի ոչ ոք: Պատ, որ խանգարում է ազատ շարադրել մտքերը և կիսվել ինչ-որ մեկի հետ: Բայց համաձայն չեմ այն մտքի հետ, որ այդ պատը միշտ պետք է խանգարի քեզ՝ դու պետք է լինես ազատ և հաղթահարես այդ պատը: Չնայած, երևի որոշ մարդկանց համար դա անհնար է: Մտքեր, որոնց մասին մտածել անգամ չես կարող: Մտքեր՝ զանազան, ուրախ և տխուր, հետաքրքիր և անհետաքրքիր:








Բան ունեմ ասելու.......
Կարող եմ համուզված լինել, որ բոլոր մարդիկ սիրում են նվերներ ստանալ, իսկ ոմանք էլ նվերներ մատուցել: Համուզված եմ նաև, որ բոլորս էլ անհամբեր սպասում ենք նվերների՝ մանավանդ ամանորին (թե ինչպիսի նվերներ կստանանք Ձմեռ պապիկից): Այդ պահերը դառնում են մեզ համար ամենաուրախը և սպասվածը: 

Կարևորը նվերի առժեքը չէ, այլ այն, թե ինչպես են նվերը մատուցում: Կարող է դա լինել մի փոքր բան, սակայն անհրաժեշտ, տեղին և ճաշակով նվեր: Ես շատ եմ սիրում նվերներ ստանալ և նվերներ մատուցել: Նվերներ տալուց ես պատրաստվում եմ, երկար ընտրում նվերը, իսկ հետո նվիրում: Երբ նվերը լինում է իմ պատրաստածը՝ այդ ժամանակ ես ավելի պատասխանատու եմ ինձ զգում, ուզում եմ համուզված լինել, որ նվերը դուր եկավ դիմացինին: Երևի նվեր ստացողից ավելի շատ ես եմ ուրախանում:
Նվեր ստանալը և մատուցելը բոլորիս էլ հաճելի է, բայց եկեք չպարտադրենք դիմացինին նվերներ մատուցել մեզ, չսպասենք պատասխան նվերի, քանի-որ ա կարող է մեզ հիասթափեցնել:
Կյանքում կան այնպիսի բաներ, որ երբեք չես նվիրի և չես էլ կարող նվիրել՝ դա սերն է, առողջությունը, արևի ճառագայթները, որ առավոտյան թակում է պատուհանը և այլն: 
Եկեք գնահատենք այն ամենը, ինչ մենք ունենք, չնախանձենք իրար և ուրախանանք ուրիշի ուրախությամբ:




Ինչ է թաքնված ժպիտի ետևում….


Կան մարդիկ, որոնք չեն կարող ժպտալ անկեղծ, որոնք չեն կարող ուրախ լինել անկեղծ: Ես այն մարդկանցից եմ, ում դժվար է ժպտալ: Ես շատ դժվարությունների միջով եմ անցել, բայց այդ ժամանակ էլ եմ փորձել ժպտալ: Մարդկանց ժպիտը պետք է լինի անկեղծ: Բայց ես նաև հասկանում եմ այն մարդկանց, որոնց համար դժվար է ժպտալ, ովքեր տխուր են հոգեպես: Այդ ժպիտի ետևում թաքնված է թախիծ և ինչ-որ բանի կարոտ: Ես կարոտ եմ ընկերությանը արդեն 4 տարի, բայց հիմա ես արդեն ունեմ ընկերներ, և ես արդեն փորձում եմ ժպտալ նրանց հետ միասին: Ինձ համար անկեղծ ժպտալը արդեն հեշտ է թվում: Բայց ոչ միշտ ես կարող ժպտալ անկեղծ…….. 


Երբ ես ինձ սիրեցի….. <<Չարլի Չապլինի նմանակներից>>

    1.  Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ես միայնակ չեմ, ես դեռ ունեմ հնարավորություն շբվելու մարդկանց հետ: Այդ մարդիկ շուտով դառնալու իմ ընկերները: Եվ դա կոչվում է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ:

2. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ընկերդ կարող է այնքան էլ հավատարիմ չլինել, բայց 
 դա կարող է լինել քո սխալը: Փորձիր անկեղծ լինել ընկերոջդ հետ: Եվ դա ՄԻՇՏ ԿԱՋԱԳՑԻ ՔԵԶ:
3. Միշտ պատրաստ եղեք, որովհետև դժվարությունը միշտ կփորձի շեղել ձեզ ձեր ճանապարհից: Պետք է ուժեղ լինել, որ կարողանաս հաղթահարել դա: Իսկ ուժեղ լինելը չի նշանակում  միծշտ ԼԻՆԵԼ ՀԱՂԹՈՂ, այլ նշանակում է ՔԵԶ ՊԱՐՏՎԱԾ ՉԶԳԱԼ :

     4. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ երբ ինչ-որ մեկը ինձ վիրավորում է կամ սկսում է համեմատել ուրիշի հետ, դա չի նշանակում, որ ես վատն եմ: Պետք է ուժել լինել և չտխրել ամեն ինչից: Դա նշանակում է՝ ԿԱՐՈՂԱՆԱԼ ԻՆՔԴ ՔԵԶ ՃԻՇՏ ԳՆԱՀԱՏԵԼ:

    5. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ չի կարելի ցույց տալ դիմացինիդ, որ դու այսօր անտրամադիր ես: Կարողացիր կառավարել քեզ, որոպեսի դիմացինտ ել ուրախ լինի՝ ինչպես դու: Դա նշանակում էԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ:
    6.  Երբ ես ինձ սիրեցի ես հասկացա, որ կյանքն առանց ընկերոջ կամ շրջապատ անիմաստ է: Պետք է հավատաս ընկերոջտ, պետք է կիսվես իր հետ, որպիսի ձեր ընկերությունը երկար տևի: Ըներոջ հադեպ սեր և հավատ է պետք…… Բայց դա չի նշանակում, որ դու պետք է քեզ ցածր գնահատես դու միշ առաջին հերթին պետք է ինքնդ քեզ սիեն: Դա կոչվում է ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ:   
7
. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ երբ ցավ են պատճառում քեզ՝ պետք է այդ ցավը ցույց չտաս, որովհետև պետք չէ քո ցավն ազդի դիմացինիտ վրա, պետք է զսպես, և եթե չես կարողան զսպետ քո զգացմունքներն պատմիր մոտիկ ընկերոջդ կամ քեզ մոտիկ մարդուն: Դա կոչվում է ԼԻՆԵԼ ՈՒԺԵՂ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՋ ՀԱՆԴԵՊ:

8
. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ընկերությունը անիմաստ չէ: Եթե ունես լավ ընկեր միշտ եղիր իր հետ, լավ ժամանակ անցկացրու իր հետ, միշտ միասին ժպտացեք, որովհետև նա միշտ կոգնի քեզ: Դա նշանակում ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ:
\     




Իմ հորինած բանաստեղծությունը
* * * 
Երկնքում աստեղրը բոլոր
Ազատ շողշողում և պարում միասին, 
Բայց երբ արդեն առավոտ է գալիս 
Նրանք չեն կարող շողշողալ միասին


Սիրում եմ մարդկանց բարի և ազատ
Ում սրտում կա տեղ բոլորի համար
Կարողանում են նրանք շփվել բոլորի հետ
Եվ օգնում են քեզ ամեն մի հարցում


Եվ ես հոգնել եմ ծաղրանքներից,
Որոնք միշտ ինձ են հասնում,
Հոգնել եմ միայնակի կայնքս վարել
Առանց շրջապատ, առանց ընկերոջ…….


Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է

Ես երազում էի ունենալ լավ ընկերներ: Ես ունեմ լավ ընկերներ բայց պատահում է, որ մենք վիճում ենք միմյանց հետ, հետո մենք շարունակում ենք ընկերություն անել: Ես միշտ զարմացել ու մտածել եմ ինչպես սկսվեց վեճը:

Ինչ որ տեղ, ինչ որ բան սխալ է…..

Ես սիրում եմ մեր Հայաստանը՝ գարնանը ծաղկած ծառերով, ամառը բակային խաղերում և շատ պաղպաղակ ուտելով, աշնանը աշնանային տերևների խայտաբղետ գույներով և առատ մրգերով: Բայց երեկոյան հեռուստացույցով լսում եմ, մեր սահմանի կրակոցների մասին: Չեմ հասկանում ինչու է այդպես:

Ինչ որ տեղ, ինչ որ բան սխալ է…..

Ես և մյուս երեխաները շատ ենք սիրում գնալ Կենդանաբանական այգի: Կենդանաբանական այգում ծիծաղում ենք կենդանիների վրա, զարմանում, վախենում: Ես տեսնում եմ, որ նրանց լավ են խնամում, նրանք կուշտ են, կյանքին վտանգ չի սպառնում: Բայց ես գիտեմ, որ նրանք ազատության մեջ չեն: Ի՞նչ են մտածում նրանք՝ գոհ են, թե դժգուհ:

Ինչ որ տեղ, ինչ որ բան սխալ է…..


Մարդ, ում վստահում եմ…
Ունեմ մեծ շրջապատ, որոնցից հաստատ ինչ-որ մեկի վստահում եմ: Վստահում եմ իմ բոլոր ընկերուհիներին: Վստահելը  հարգանք է դիմացինիդ նկատմամբ:Վստահել նշանակում է համուզված լինել, որ դիմացինդ քեզ չի դավաճանում, վստահում է քեզ, հասկանում է, նա էլ է քեզ հետ անկեղծ, չի թերագնահատում և չի գերագնահատում քո կարողությունները: Վստահել պետք է հոգով բարի և քեզ հոգեհարազատ մարդկանց: Բայց այն մարդը, ում վստահում ես ,հնարավոր է՝ դավաճանի քեզ, բայց հիասթափվելը լավ բան չէ: Ուրախ եմ, որ ունեմ վստահելի ընկերուիներ: Պատահում է այնպես, որ անեմ մեկին մի բան եմ վստահում՝ տարբեր մարդկանց տարբեր բաներ:Չեմ ուզում առանձնացնել նրանցից մեկին՝ նրանք բոլորն ել ինձ համար հավասար են:
Բայց միևնույն է, մարդու ամենավստահելի մարդիկ իր ծնողներ են:  ^_^

Комментариев нет:

Отправить комментарий