суббота, 21 апреля 2018 г.

Գյուղատնտեսությունը Հայաստանում

     Գյուղատնտեսությունը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի բնակչության հիﬓական զբաղմունքն ու ապրուստի ﬕջոցը: Գյուղատնտեսության ոլորտում զբաղվողները կազմում են բնակչության ընդհանուր թվի 45,6 տոկոսը, ինչը վկայում է, որ գյուղատնտեսությունը Հայաստանում նաև սոցիալական մեծ նշանակություն ունի։ Չնայած այն հանգամանքին, որ 2006‑2008 թվականներին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել էր աճ, սակայն ակնհայտ էր, որ կան կառուցվածքային խնդիրներ։
Այսպես, վերջին մի քանի տարիներին թե՛ բուսաբուծության և թե՛ անասնաբուծության բնագավառում նկատվում էին կայուն նվազման միտումներ։ Մասնավորապես, մշակվող ցանքատարածությունները 2005 թվականին կազմում էին 332 հազար հա, 2010 թվականին՝ 283 հազար հա, մինչդեռ 2011 թվականին կառավարությանն հաջողվեց արձանագրել մշակվող ցանքատարածությունների աճ՝ 440 հազար հա։
   Հայաստանը ագրոկենսաբազմազանության կարևոր կենտրոն է համարվում։ Հողագործությունը և այգեգործությունն այստեղ զարգացել են մի քանի հազարամյակ շարունակ։ Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ զարգացել է գյուղատնտեսությունը։ Հայաստանի հարուստ ագրոկենսաբազմազանությունը ներկայացված է վայրի հատիկաբույսերով, ուտելի բույսերով և տարատեսակ բույսերի և կենդանիների մեծ քանակությամբ։

     Հայաստանում հանդիպող բազմազան հատիկաբույսերն (218 տարատեսակներից 22-ը կա այստեղ) օգտագործվել են սելեկցիայի միջոցով նոր տեսակներ ստանալու համար։ Այժմ Հայաստանում աճեցվում է մեծ քանակությամբ բազմազան բույսեր, այդ թվում՝ հացահատիկային բույսերի 6 տեսակ, 366 ուտելի բույսեր, 62 տեսակ միրգ և 65 տեսակ բանջարեղեն։ Ընդհանուր առմամբ 521 տեսակ բույսերից Հայաստանում հանդիպում է 16%-ը։

Комментариев нет:

Отправить комментарий