среда, 7 февраля 2018 г.

Զղջում (փոխադրություն)

Ձմռան մի գիշեր մնացինք Վեդի լեռնային գյուղերից մեկում: Տան տերը այտի աջ մասը վիրակապով կապված, տխուր մի մարդ էր: Մի քիչ խոսելուց հետո, և սեղանի բարիքներից հետո հարցրեցինք, թե ինչու է այտը վիրակապով կապված: Նա առանց ինչ որ խասքի հանեց վիրակապը: Անսպասելիությունից վառ թռանք: Նրա աջ կիսադեմը չկար:

- Մի ժամանակ տարված էի որսորդությամբ: Մի գիշեր ընկա մի փոսի մեջ: փոսը շատ խորն էր: Ամեն կերպ փորձում էի դուրս գալ բայց չէի կարողանում, բռնվելու ոչ մի տեղ չկար: Մեկ էլ մի տեսնեմ վերևից մերկու աչքեր են ինձ նայում: Օձ էր: Նա սողաց ներքև ՝ ինձ մոտ: Ես նրան դուր եկա: Նա գնաց և ինձ մի սատկած նապաստակ բերեց և հետ քաշվեց, ուզում էր ասել, որ ինձ համարէ վերել: Ես կեսը խորովեցի, իսկ մյուս կեսը տվեցի նրան:  Նա երեք օր ինձ համար որս էր բերում: Էլ էի դիմանում: Լացս չկարողացա զսպել: Գոռացի: Օձը որոշեց օգնել ինձ ու հանել այդ փոսից: Նա կախվեց վերջև և ինձ տվեց իր պոչը ու ինձ ձգեց վերև: Նա ճանապարհեց ինձ մինչև տուն, երբ հասանք տուն հետ նայեցի, օձը գլուխը կախ էր արել:  Դեպքից անցավ մի ամիս: Գյուղ էին եկել օձ հավաքողները: Նրանց իմ պատմությունը պատմեցի և նրանք ցանկացան, որ ցույց տամ օձի տեղը: Ընդդիմացա նրանց, բայց երբ փող առաջարկեցին, չկարողացա գայթակղությանը դիմանալ: Ճանապարհը ցույց տվեցի, երբ հասանք փոսի մոտ ես թաքնվեցի թփերի հետևում, որ բարեկամս ինձ չտեսնի: Փոսի մեջ գունավոր իրեր իջեցրին, շվի նվագեցին: Օձը դուրս եկավ փոսից և նրանք բռնեցին օձին: Օձը ինձ տեսավ, մի պահ քարացավ, վանդակից ուզում էր դուրս գալ, իրեն պատեպատ էր տալիս: Չգիտեր՝ ինչ աներ, նա ուղղակի թքեց երեսիս: Շուտով երեսիս միսը սկսվեց թափվել: Հիշում եմ օձի դեմքը, նա կարծես ասում էր.
 -Ես քեզ այդքան օգնեմ, որ դու ինձ հետ այսպես վարվե՞ս ու մի քանի կոպեկի համար ինձ մատն ե՞ս:
  Օձը պատժեց ինձ: Նա դրա իրավունք ուներ:  

Комментариев нет:

Отправить комментарий