понедельник, 27 ноября 2017 г.

Դոլմաբահչե / Dolmabahçe


Դոլմաբահչե  Օսմանյան սուլթանների պալատ։ Գտնվուում է Ստամբուլում՝ Բոսֆորի Եվրոպական հատվածում:
Պատմությունը

Շինարարությունն սկսել է Կարապետ Ամիր Բալյանը և շարունակել ու ավարտին հասցրել նրա որդին` Գաբրիել Բալյանը։ Սուլթանը ցանկացել է եվրոպական պալատներին ոչնչով չզիջող նստավայր ունենալ, ինչն էլ հաջողվել է անել հանճարեղ Բալյաններին։ Շենքի ներքին հարդարանքի վրա ծախսվել է 14 տոննա ոսկի, իսկ շինարարության ողջ ծախսերը գերազանցել են 5 միլիոն ոսկե ֆունտը։ Շենքի ներքին հարդարումը նույնպես առանց հայերի մասնակցության չի անցել:

Ամբողջ պալատում կարելի է գտնել Հովհաննես Այվազովսկու նկարները, որոնք վերջինս նկարել է օսմանյան սուլթանների պատվերով՝ 1840 թվականներից մինչ 1890-ական թվականները (ընդհանուր առմամբ՝ այժմ Թուրքիայում գտնվում է Այվազովսկու 30 կտավ, այդ թվում նաև Պոլսո Հայոց պատրիարքարանում)։ Պալատի կարևոր մասն է նաև Անգլիայի թագուհի Վիկտորիայի նվիրած 5 տոննա կշռող հախճապակե ջահը։ Օսմանյան կայսրության անկումից հետո Դոլմաբահչեն իր նստավայրն է դարձրել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ով էլ 1938 թվականի նոյեմբերի 10-ին պալատի սենյակներից մեկում կնքել է իր մահկանացուն։ Մինչ այժմ էլ պալատում անձեռնմխելի կերպով պահպանում են Աթաթուրքի մահճակալը, որը ծածկված է Թուրքիայի դրոշով։ Պալատն Աթաթուրքի մահից հետո ծառայել է որպես թանգարան, սակայն 2007 թվականին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշմամբ դարձել է երկրի վարչապետի պաշտոնական նստավայրը։ Թուրքիայի այժմյան վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատասենյակը կահավորվել է նախկին հարեմի տեղում։






Комментариев нет:

Отправить комментарий