среда, 22 ноября 2017 г.

ԶՎԱՐԹՆՈՑ (փոխադրություն)

643 թվականն էր: Գարունն արդեն լիովին տիրել էր Հայաստան աշխարհում, և Վաղարշապատում արդեն շոգ էր
     Մայր տաճարի դիմաց գտնվող վեհարանի սենյակներից մեկում զրուցում էին երեք մարդ: Մեկը հայոց Ներսես Երրորդ կաթողիկոսն էր: Մյուսը՝ կաթողիկոսի տեղապահն էր: Ի տարբերություն այս երկու մադրկանց, երրորդը աշարհական էր՝ Հայաստանում ճանաչված ճարտարապետ և շինարար Վրթանես վարպետը:
- Կառուցելիք տաճարի նախագիծը ինձ հաճելի երևաց, որդյակ,- ասաց վեհը,- վստահ եմ, որ Մասիսների համայնապատկերի վրա այն առավել վսեմ և պերճաշուք կլինի: Որքա՞ն ժամանակ է պետք կառույցն ավարտին հասցնելու համար:
- Տասը տաի, վեհափառ, եթե ինձ տրամադրեք բանցորներո և անհրաժեշտ շինանյութ:
- Ես արդեն պատրաստել եմ նամակներ՝ մեր նախարարներին և երևելիներին ուղարկելու համար, և խնդրել եմ, որ օգնեն: Անհոգ եղիր: Այժմ գնա խաղաղությամբ, և սպասիր իմ կանչին:


     Ներսես Երրորդ կաթողիկոսը նաղապես շրջել էր ու ընտրել էր տաճարի տեղը: Դարեր առաջ Վաղարշապատի հարավ ընկած հարթ տարացքում կանգնած էր հայերի Տիր աստծո մեհյանը: Տասը դար էր, ինչ այն փլուզվել էր: Տեղանքը շատ գեղեցիր էր, և այդ պատճառով կաթողիկոսն ընտրեց հենց այդ տարացքը:
     Տասը տարի այդ շինհրապարակում աշխատում էին հազարավոր մարդիկ: Նրանց հրաշագործ ձեռքերը ծնում էին քարե ժանյաներ, արծիվներ, նուռ խաղող, տերև ու ոստ:
     Վերջապես 652 թվականին սոպտեմբերյան մի օր տաճարի շինությունն ավարտվեց: Դեպի Վաղարշապատ ճանապարհին ասեղ գցելու տեղ չկար: Մարդիկ գալիս էին այնտեղ երգով ու նվագով, բամբիռով ու ծնծղայով, զուռնա - դհոլով ու պարկապզուկեվ:
     Սկսվեց տաճարի օծման արարողությունը: Գմբեթի տակ ելևէջներից պատարագի անուշ մեղեդիները, տարածվեց խնկի մարագրագործող բույրը:
     Այսպես հիմնադրվեց Սուրբ Գրիգոր տաճարըկ, որը հետագայում անվանվեց, որպեսզ Զվարթնոց:

     Ժողովրդական ավանդությունն ասում է, որ տաճարի ծանրությունն իրենց վրա կրող մույթերը եղբայներ են եղել: Տարիներ ու դարեր նրանք սրբությամբ պահում էին տաճարը: Բայց մի օր հոգնեցին, և յուրաքանչյուրը մտքում որոշեց մի քիչ հանգստանալ: Իրարից թաքուն առանձին-առանձին բեռնաթափվեցին, հանգստացան: Եվ քանի որ եղբայներն արդեն միասնական ու ազնիվ չէին միմյանց հանդեպ, զարմանահրաշ տաճարը կործանվեց:

Комментариев нет:

Отправить комментарий