четверг, 5 мая 2016 г.

Մայիսյան 11-րդ հավաք

Բարև Ձեզ: Ես Մանասյան Կարինեն եմ: Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի 7-2 դասարանում: Անցած տարվա մայիսից մինջև այս տարվա մայիս շատ նոր բաներ եմ սովորել:
Հանրահաշիվ: Անցած տարի մայիսին ես միայն մաթեմատիկա էի անցնում, իսկ հիմա այն վերածվեծ երկու տարբեր առարկաների, որից մեկը հանրահաշիվն է: Այս առարկան ինձ շատ է դուր գալիս: Հիմնականում շատ հասկանալի է ամեն ինչ բայց նաև դժվարություններ կան:
Երկրաչափություն: Ինչպես նշեցի մաթեմատիկան կիսվեց երկու տարբեր առարկաների: Այս անգամ ես կպատմեմ Երկրաչափություն առարկայի մասին: Երկրաչափություն, արդեն բառը հուշում է, որ այս առարկան երկրաչափական առարկաների մասին է: Երկրաչափությունը հասկանալու համար պետք է սովորես թեուրեմները և հասկանաս ինչի մասին է խոսքը:
Ֆիզիկա: Անցած տարի ես անգամ պատկերացում չունեի, թե ինչ է ֆիզիկան: Ճիշտն ասաց ինձ համար ֆիզիկան մի քիչ անհասկանալի առարկա է: Այդ առարկան պատկերացում է տալիս ֆիզիկական առարկաների մասին: Ֆիզիկան ցույց է տալիս կյանքի օրենքը:
Քիմիա: Ի տարբերություն ֆիզիկայի քիմիա առարկան ես շատ եմ սիրում: Քիմիա առարկան ուսումնասիրում է նյութի բաղադրությունը, փորձերի միջոցով մենք սովորում ենք նյութերի համադրությունը միմյանք հետ, վտանգավորությունը, օգտակարությունը: Ես չեմ պատկերացնում մեր շրջապատը առանց քիմիայի, քանի որ այն ամենը ինչից մենք օգտվում ենք (օճառ, սպասք լվալու հեղուկներ, օծանելիք, հագուստը պոլիեթիլեն տոպրակ և այլն: Անգամ ուտելիքի մեջ կա քիմիա) ամեն ինչ քիմիա է:
Մայրենի: Մայրենիից շատ շարադրություններ և վերլուծություններ եմ գրել:
Հղումներ՝
Վերլուծություններ՝ 
Շարադրություններ՝
Մտքեր, մտքեր, մտքեր...
Բան ունեմ ասելու...
Ինչ է թաքնված ժպիտի ետևում
Երբ ես ինձ սիրեցի <<Չարլի Չապլինի նմանակներից>>
Իմ հորինած բանաստեղծությունը
Ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է
Շարադրությունները տես այստեղ

Աշխարագրություն: Աշխարագրությունը նկարագորւմ է տեղանքը, թե մեր երկիրը ինչպես է կազմված, որտեղ են սարեր, հարթավայրեր, կղզիներ:
Երգ:  Անցած տարի մենք սովորում էինք Կոմիտասի գռարած երգերը: Իսկ հիմա մենք սովորում ենք Կոմիտասի չգռարած երգերը և տարածում:
Պատմություն: Պատմությունը տեղեկացնում է մեզ երկրի վրա կատավոր իրադարձզությունների մասին, պատմում է մեզ մեր նախնիների պատմությունը, թե ինչպես են նրանք ապրել,  ինչ է կատարվել դարեր առաջ:
Ռուսերեն: Ռուսերենից այս մեկ տարվա ընթացքում մենք ուսումնասիրեցինք գոյականները, բայերը, թվականները, գրել շարադրություններ, սովորեցինք ճիշտ թարգմանել ռուսերենից հայրեն և հայրենից ռուսերեն և սովորեցինք պատմել 1և 3 դեմքերով:
Անգլերեն: Անգլերնից սովորեցինք ճիշտ պատմել, գրել շարադրություններ, պատմել, սովորեցինք բազում նոր բառեր, և այդ բառերը ճիշտ կիռարել:

Комментариев нет:

Отправить комментарий