пятница, 4 декабря 2015 г.

Պատմություն

Աստվածների դարպասները
Կողմանի անձանց մուտքը արգելված է
Մոտ 20 տարի առաջ տեսուչ ալպինիստ՝ Լուիս Դելգադոն մեկնեց պերուական Պունո փոքրիկ քաղաքի շրջակայքը, ալպինիստների համար նոր ճանապարh փնտրելու: Պունո տարածաշրջանը զբոսաշրջիկների համար իսկական դրախտ է: Բարձր սարերի մեջ գտնվող Տիտիկակա լիճը, ինկերի քաղաքների փլատակները, չքնաղ բնություն: Պունոյից 35 կիլոմետր հեռավորության վրա Դելգադոն հանդիպեց տարօրինակ շինություն:
Դա գտնվում է բոլիվիական սահմանի և Տիտիկակա լճի միջև, 4000 մետր բարձրության վրա և ներկայացնում է իրենից առանձնացված շատ հարթ ժայռ: Օբյեկտի բարձրությունը մոտ երկու մետր է, լայնությունը՝ յոթից մի փոքր քիչ: Նրա վրա պարզ երևում են երկու ուղահայաց ճեղքեր և ապաստարանը նրանց միջև: Հեռվից այդ հրաշքը ավելի շատ հիշեցնում է ժայռի մեջ փորագրված դռանը, իսկ կենտրոնական ապաստարանի մեջ փորվածքը շատ նմանվում է խոշոր անցքի դռան բալանու համար:
Այդ բարձունք մեկնեցին շատ հայտնի գիտնականներ, որոնք հաստատեցին` դա բոլորովին անբացատրելի մի բան: Այդ շրջանում նախկինում էլ նկատվել են անսովոր տեսքի ժայռեր և տարբեր տեսակի բնական շեղումներ, օրինակ` սպորտային օդաչուների կողմից: Միայն թե այդ հաղորդագրությունները անհրաժեշտ ուշադրության չէին արժանանում:
Պարզվեց, որ այդ գաղտնի ժայռի մասին տեղի բնակիչները լավ տեղեկացված են: Հնդկացիները այն անվանում են Պուերտա դե Խայու Մարկա, ինչը թարգմանաբար նշանակում է «Աստվածների դարպաս» : Նրանք համոզված են, որ այդտեղ աստվածները հաճախ են հայտնվել մարդկանց, որ փոխանցեն իրենց գիտելիքները կամ զգուշացնեն սպասվող տարերային աղետների մասին:
Սակայն կասկած չկա այն բանում, որ այմարա և ուրու հնդկացիները, որոնք բնակվում են այդտեղ, դարպասների հետ կապ չունեն. Առաջինները, չնայած որ բավականին մեծաթիվ ժողովուրդ են, չէին կարող ստեղծել այդպիսի կոնստրուկցիա. այմարաների զարգացման գագաթնակետը համընկնում է այն դարերին, երբ նրանք ինկերի լծի տակ էին ապրում: Ուրուներն էլ բավականին միամիտ ժողովուրդ են:
Բացառելով մնացածին, շինարարների դերում մնում են միայն ինկերը: Սակայն տեղաբնակ տարեցները պնդում են, որ Աստվածների դարպասները միշտ գոյություն են ունեցել: Հենց «միշտ», այլ ոչ թե «մինչև ինկերը»:
Հրե փոթորիկ
«Աստվածների դարպասները» անմիջապես հայտնվեցին Պերուի կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում: 1996 թվականից մինչ այսօր, այդ շրջան կարելի է գնալ միայն հատուկ թույլտվությամբ: Անհայտ է անգամ օբյեկտի հետ աշխատող գիտնականների խմբի մասին: Սակայն հայտնի է, որ սովորաբար իրենց պատմական ժառանգության ուսումնասիրությանը օտարներին չներգրավող պերուացիները, հրավիրել ԱՄՆ-ի մասնագետների: Սակայն ոչ թե հնագետների և պատմաբանների, այլ էքստրասենսների, ուֆոլոգների,ֆիզիկոսների և պարահոգեբանների:
Կցկտուր տեղեկություններից հանրությանը հայտնի դարձավ, որ գիտնականներին , որոնք ուսունասիրում էին Աստվածների դարպասները, բացվել են զարմանալի բաներ: Կատար Մամանին` առաջիններից մեկը, ում թույլատրվել էր մոտենալ գաղտնի ժայռին,պնդում է, որ այդ շրջանում բավական շատ օբյեկտներ են անբացատրելի ծագումով. Ինչպես պնդում է հարգարժան գիտնականը, այդ օբյեկտները հաջողվել է ոչ միայն տեսնել և զգալ, այլև չափել հատուկ գործիքներով: Մամանիի խոսքերով, հաջողվել է անգամ էլեկտրոնային սարքերով ֆիքսել նրանց: Սակայն մինջև այսօր գիտնականը չի ներկայացրել ոչ մեկին այդ հանելուկային երևույթների մասին գրառումներ, մնում է միայն հավատալ նրա խոսքերին:
Ժամանելով այնտեղ Մամանին դիտեց ժայռը և անգամ լուսանկարեց այն: Սակայն երբ մի քանի ժամ հետո նա որոշեց մոտենալ դարպասներին չափման գործիքներով, անսպասելիորեն հանդիպեց արգելքի:Օդը անբնական խտացավ, կարծես չէր ցանկանում, որ մարդն անցնի, զգացվում էին էլեկտրականության ձայներ: Անմիջապես դարպասների մոտ ստեղծվեց հրե գունդ և փոթորիկ, որոնք ժայռին էին խփվում: Այդ հարվսծներից քարերի վրա հայտնվում էին այրվածքի հետքեր, իակ ավելի ուշ երևացին կապտագույն հեղուկի կաթիլներ:
Ձեռք տալով դարպասներին Մամանին զգաց թույլ էլեկտրականություն, նաև անսովոր հոգեկան ուժ: Ավելի ուշ գիտնականի աչքերի առաջ հայտնվեցին զարմանահրաշ կապույտ գույնի բյուրեղներ: Օրվա մութ
ժամանակ այն ինչ կատարվում էր դարպասների մոտ, հիշեցնում էր հրավառություն: Կրակի բոցեր, հրե փոթորիկ, էլեկտրականություն, տարբեր ձևերի էներգիայի խտացումներ, իսկ վերջում դարպասների վրա հայտնվեց շատ մեծ մարդկային դեմքի պատկեր: Այդ պահին հետազոտողների ճամբարում բոլոր սարքավորումները շարքից դուրս եկան, անգամ ամենահասարակ էլեկտրալապտերը:
Չնայած ազդեցիկ էֆեկտներին, Մամանին համուզված է, որ հանդիպել է ոչ թե արհեստական օբյեկտների կամ էլ բնության երևույթի, այլ կյանքի ուրիշ ձևերի: Նա համուզված է, որ հանելուկային օբյեկտները գիտնականների հետ շփվելիս արտացոլում էին ոչ միայն մտածելու կարողություն, այլ ցուցադրում էին նաև էմոցիաներ: Ամերիկացի էկստրասենս Էնտոնի Սիլվան նույնպես կիսվեց դարպասների մասին տեղեկություններով: Մոտենալով դարպասներին նա զգաց շատ ուժեղ էներիգայի լիցքեր: Համընկնելով նույն ալիքին Սիլվան «ներքին հայացքով» կարողացավ տեսնել հրե սյուներ, որոնք գետնից հասնում էին մինջև աստղային երկինք: Տեսիլքի հետ մեկտեղ լսվում էր թմբուկի ռիթմիկ մեղեդին: Կարելի է նաև չհավատալ կասկածելի գիտությունների պրոֆեսորների խոսքերին, բայց հարցը նրանում է, որ նրանց պատմածը շատ նման է հնդկացիների շփմանը դարպասների միջից եկող աստվածների հետ: Ի դեպ, ինչպես ժամանակակից պերուանցիների, նույնպես և Պերուի` իսպանական զավթիչների ժամանակի հնաբնակների` բնիկների:




Ոսկու փայլը
Եվրոպական զավթիչները բոլորովին ուրիշ կարծիք ունեին դարպասների մասին: Բազմաթիվ փաստաթղթերում, որոնք մնացել են XVI-XVII դարերից` ճիզվիտների կողմից , կան Աստվածների դարպասները նկարագրող պատմություններ: Դա համարում էին մուտք դեպի հանելուկային առեղծվածային երկիր Պյիտի, կամ էլ հեքիաթային հարստության Ինկերի քաղաք, որտեղ նրանք պահում էին
իրենց գանձերը: Ոչ մի զարմանալի բան, քանի որ եվրոպացիները այդ ժամանակներում մտածում էին միայն գանձեր գտնելու մասին: Նրանց հետաքրքրում էր միայն ոսկին և նրանք ուշադրություն չէին դարձնում տեղաբնակ քրմերի պատմություններին: Աստվածների դարպասների մասին, որոնք գտնվում էին հարավի
հեռավոր սարերում տեղեկացված էին նաև մայաները: Նրանք կարծում էին, որ հենց այդտեղից երկիր կվերադառնան աստվածները հրե կառքով, որ փրկեն աշխարհը:
Ինկերը ունեին ուրիշ բացատրություն: Նրանք պատմում էին, որ աստվածների Դարպասները դուռ են դեպի զուգահեռ աշխարհ, որտեղ գործում են ուրիշ աշխարհընկալման կանոններ: Այդ ժողովրդի լավագույն ներկայացուցիչները (զինվորները, քրմերը, ղեկավարները), հեռանում էին դարպասների մոտ, որևէ փորձության դիմանալու: Նրանց մի մասը վերադառնում էր, ձեռք բերելով գիտելիքներ,որոնք անհասանելի էր ևցեղակիցներին, ևայն ժամանակվա եվոպացիներին: Ուր էին կորչում մնացածները, ինկերը չէին պատմում:
Այժմ բազմաթիվ պատմաբաններ դժվարանում են հասկանալ, թե ինչու այդպես արագ փլուզվեց ինկերի կայսրությունը: Հիշեցնենք՝ 1532 թվականին Ֆրանցիսկո Պիսարրոն ընդամենը 120 ձիավորներով և 50 շարքային զինվորներով ներխուժեց մի երկիր, որի բնակչությունը մոտ 6 միլիոն էր կազմում:Սակայն երկու տարի անց արդեն ինկերը դուրս էին մղվել հարավային Պերուի լեռնային շրջաններից, բայց այնտեղ էլ նրանք երկար չմնացին:
Ըստ ավանդական վարկածի, այդպիսի արագ փլուզման պատճառներն էին կոնկիստադորների հրազենները, որից շատ էին վախենում հնդկացիները, ինկերի միջև երկարատև քաղաքացիական պատերազմի հետևանքները, եվրոպացիների հետ ներմուծված անհայտ հիվանդությունների համաճարակները և այլ նման փաստեր:
Ուր կորան ինկերը
Անգամ ինքը` Պիսարրոն հիշում էր, որ իր ամենամեծ հաջողությունը` Ատահուալպա Մեծագույն ինկին (ինկային` պետության ղեկավարին) գերեվարելը, պատահականություն էր: Մի բուռ իսպանացիների դիմաց կանգնած էր 40 հազարանոց բանակ: Ենթադրենք թե հաջողվեց Ատահուալպային խաբեությամբ ճամբար բերել և բռնել: Հետո 100 իսպանացիներ կոտորեցին 10 000 վախեցած հնդիկների: Բայց երբ Ատահուալպայի համար վճարեցին ահռելի գումար ( դա համարվում է ամենամեծ գլխագին-ռազմատուգանքը պատմության մեջ), իսկ Մեծագույն ինկային միևնույն է սպանեցին, 150
կոնկիստադորները տասնյակ հազարավոր վատ զինված հնդիկների ոտքերի տակ կջախջախվեին:
Դա չպատահեց: Հզոր կայսրությունը կարծես թե անհետացավ, չնայած մեծ ինկերի դինաստիան չվերացավ` պետության մնացորդը դեռ համարյա 40 տարի գոյություն ուներ Վիլկաբամբայի լեռնային շրջանում:
Սակայն այն ամենը ինչով հիանում էին իսպանացիները սկզբում, կարծես գոյություն էլ չէին ունեցել: Ճանապարհները և ոռոգման կառույցները աննկատելի այնպիսի վիճակի հասան, կարծես նրանց տասնամյակներ չէին հետևել: Քաղաքները և ամրոցները, անհասկանալի դատարկվեցին և քանդվեցին: Ինկերի անսպառ գանձերից, իհարկե, ոչինչ չհաջողվեց գտնել, կարծես չէր եղել հեքիաթային «Ատահուալպայի գումարը»: Ի դեպ, ինկերը ոսկին բոլորովին չէին գնահատում և հազիվ թե անհանգստանային ապահովության մասին և նամանավանդ թաքցնեին:
Սակայն այդ ժամանակներից Տիտիկակա լճի շրջակայքում ապրող հնդկացիների մոտ կա մի առասպել Աստվածների դարպասի Արամի անունով նվիրյալ քրմի մասին: Ատահուալպայի դավաճանական սպանությունից և իսպանացիների կազմակերպված ջարդից հետո Արամին խորհուրդ ստանալու գնաց դեպի դարպասները, քանի որ ինքն էլ դռան բանալիների պահապանը: Նա վերադարձավ և հայտնեց, որ աստվածները իմաստ չեն տեսնում այդ արյունոտ վեճի մեջ և ժողովրդին առաջարկում են տեղափոխվել մի այլ բնակավայր, իսպանացիների աչքից հեռու: Դարպասները բացվեցին, ինկերը հեռացան, իսկ բանալին՝ շատ մեծ մետաղե պտուտակ, իբրև թե նետվել է Տիտիկակա լիճը:
Սակայն ժողովրդի մի մասը մնաց, որ մոլորեցնի զավթիչներին: Ինկերը լուր տարածեցին, որ ժողովրդի մեծ մասը տեղափոխվել է հարուստ մի երկիր՝ Պայիտի: Կոնկիսդատորները շատ էին ուզում իմանալ, թե որտեղ է դա գտնվում, և երբ վերջնական ոչնչացրին կայսրության մնացորդները, բռնեցին վերջին մեծագույն ինկին` Տուպակա Ամարույին, կենդանի:
Իսկ նա Վիլկաբամբայի դեպքերից հետո մնացած իր հպատակների և բարեկամների հետ կարողացավ փախչել արևելք` դեպի Ամազոնյան ջունգլիներ: Իսկ այնտեղ անսպասելի գերի հանձնվեց իսպանացիներին, չնայած կարող էր անհայտ մնալ Սելվայում: Բայց խաբեությունը ստացվեց: Արդեն համարյա 500 տարի է, որ արկածախնդիրները, հնագետները և ուղղակի
հետաքրքրասերները փնտրում են ջունգլիներում Պայիտին: Իսկ աստվածների Դարպասների մասին մոռացել են հարյուրամյակներով, մինչև որ դռները գտավ հասարակ մի ալպինիստ:
Борис ШАРОВ

Тайны XX века, 2015

Комментариев нет:

Отправить комментарий