среда, 22 апреля 2015 г.

Չարլի Չապլին: 9 խորհուրդ երջանիկ լինելու համար:

Չարլի Չապլին
Մի անգամ Էնշտեյնը գրում է Չարլի Չապլինին. «Ձեր ֆիլմը՝ ոսկու տենդը, հասկանում են ողջ աշխարհում և դուք անպայման կդառնաք հանճարեղ մարդ»: Ինչին Չապլինը պատասխանում է. «Ես հիանում եմ ձեզանով նույնիսկ ավելի շատ: Ձեր հարաբերականության տեսությունը աշխարհում ոչ ոք չի հասկանում, բայց և այնպես դուք արդեն դարձել եք հանճարեղ մարդ»:
Չարլի Չապլինի կյանքն իսկական հեքիաթ է հիշեցնում: Ունենալով միայնակ, սոված, աղքատ ու դաժան մանկություն՝ նա կարողանում է «պոկվել» ծանր աղքատությունից և ձեռք բերել համաշխարհային փառք՝ ընդմիշտ մնալով կինոյի պատմության մեջ: Նա աշխարհի ամենատխուր մարդն էր, որը սակայն ծիծաղեցնում էր ողջ աշխարհը:
Իր 70-ամյա տարելիցի ժամանակ, նա մի ճառ է արտասանում, որը մեջբերում ենք այստեղ:
1. Երբ ես ինձ սիրեցի, ես պարզ հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը՝ դա միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ինչ-որ բան անում եմ սեփական ճշմարտության դեմ: Հիմա ես արդեն գիտեմ, որ դա պարզապես կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԴՈՒՔ ԿԱՔ:
2. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկությունները այն ժամանակ, երբ նա դեռ պատրաստ չէ դրան և երբ այդ մարդը՝ դուք ինքներդ եք: Դա կոչվում է ՀԱՐԳԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
3. Երբ ես ինձ սիրեցի և դադարեցի ուրիշ կյանք ցանկանալ, ես զարմանքով բացահայտեցի, որ իմ ներկայիս կյանքը արդեն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարավորություններն իմ աճի համար: Դա կոչվում է ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:
4. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ կյանքի ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին և դա միշտ պատահում է ամենաճիշտ պահին: Այդ պատճառով՝ ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Դա կոչվում է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
5. Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ պլանների մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ մեծ ուրախություն և հաճույք է պարգևում՝ դարձնելով ինձ երջանիկ: Ես անում եմ այն, ինչը սիրում եմ և ինչը ստիպում է իմ սրտին և հոգուն ժպտալ: Ես անում եմ դա այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում՝ հարմարեցնելով դա իմ սեփական կյանքի ռիթմին: Դա կոչվում է ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:
6. Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր պատճառում՝ մարդկանցից, ուտելիքից, իրավիճակներից, իրերից: Ես հեռացրեցի իմ կյանքից այն ամենը, ինչը շեղում էր ինձ իմ ճանապարհից և տանում էր դեպի ներքև: Դա կոչվում է ՍԻՐԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:
7. Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի «միշտ ճիշտ լինելու» սովորությունից: Երբ ես արեցի դա, ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել: Դա կոչվում էՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ:
8. Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի անհանգստանալ ապագայի մասին և մտածել անցյալի մասին: Այժմ ես ապրում եմ միայն ներկայով և անվանում եմ դաԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ:
9. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ իսկ սեփական ուղեղը կարող է ինձ շատ խանգարել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Եվ միայն այն ժամանակ, երբ ես ամուր կապեցի այն իմ սրտի հետ, հենց այդ ժամանակ այն դարձավ իմ ամենալավ ընկերը: Դա կոչվում է ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ:
Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից, կռիվներից, հակասություններից, այլ մարդկանց հետ խնդիրներից և ինքներս մեզանից: Մենք գիտենք, որ նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Եվ այսօր մենք արդեն գիտենք, որ դա ԿՅԱՆՔՆ է:

Մաթևոսյանը Համո Սահյանի մասին


Մաթևոսյանը Համո Սահյանի մասին
ԵՐԵՐՈՒՆ, ԲԱՅՑ ԱՆՇԵՂ ԸՆԹԱՑՔ
Ինձ համար դյուրին էր ասել. «Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգեւում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ». և հավելել արդար խղճով՝ «Եվ իր բոլոր պահերին գեղեցիկ էր, մերայինների մեջ թերևս ամենավայելուչը, քանի որ երբեք չմտավ իրեն չվերապահված սրահներ և այդպիսով իրեն անակնկալների չբերեց»: Կարող էի ասել. արժանավորների մեջ այդ արժանավորին մի կողմ քաշել այս փլուզման մեղավորների ստվար զանգվածից ու արդարանալ` «ինքն անպարտ է, մենք անպարտ ենք»։
Բայց որովհետև փլուզումը մեր իսկ փլուզումն է, որը թվում է այլևս ի զորու չենք դիմագրավել- մերային ավագների ու անցածների հետ պարտքուպահանջի մեջ ենք մտնում և, մեզ հավասար, պարտքուպահանջի մեջ ենք մտնում առաջինը հենց ամենաարժանավորների հետ։ «Ինչո՞ւ ինձ այս նյութից շինեցիր եւ ինչո՞ւ ինձ ստեղծեցիր այս աշխարհում»։ Նախնուն այդպես է գանգատվել Արտավազդ արքան, մյուս վիպերգի Մհերը, նախնու ուժով զորացել կամ անեծքով այդպես են ծանրացել բոլորը։
Բայց խոսքս ինչպես կառուցեմ, որ կարողանամ շրջանցել այդ անխուսափելի «չնայածը». «չնայած անասելի դժվար պայմաններին, այնուհանդերձ…», «չնայած հայ մարդու իր ստուգապես ազգային մի խոշոր թուլության, նա, այնուամենայնիվ, հարաբերվել կարողացավ աշխարհի ազատների այն համայնքին, որ իրեն բանաստեղծների համայնք է անվանում», «չնայած իր ժամանակը կենդանի պահեր այնքան քիչ ունեցավ, որ կարելի է անժամանակություն կոչել, և իր տարածությունը կենդանի թրթիռներ այնքան հազվադեպ բացահայտեց, որ կարելի է անապատ ասել, բայցևայնպես…»։ «Չնայածը» իսկապես չպետք է շրջանցվի, որովհետև…
Որովհետև ի վերջո ընթերցողի հոգսը չի, թե իր տունը ուրախ ճլվլոցով լցնելուց առաջ խոսքը, ասենք Փավստոսի, քանի թակարդի է խաբել, որքան կրակների վրայով է ճախրել. գանձարանի հոգսը չի, թե այսինչ զմրուխտը ինչ մոլոր բավիղներով է եկել. վերոհիշյալ ազատ համայնքի գործը չի, թե մի ամբողջ շահագրգիռ թիկնազոր էր առաջնորդում, ասենք, ուրիշ մի Ս-ի դեպի այդ նույն ազատ համայնք, իսկ Սահյանը ներկայացավ մեն ու մենակ։ Ներկա ես՝ ներկա ես, ներկա չես՝ ներկա չես, այդպես է, կաս կամ չկաս։
Ազատ բառը շատ գործածվեց. հիշենք, որ Ազատը Աստծու հետ և Խոսքի հոմանիշն է. Բանը և Աստված հոմանիշ են, Ազատը երկուսի հոմանիշն է։ Ուրեմն՝ Գրականություն-Ազատություն։ Ազատություն անբանության անասնական կապանքից։ Բանը այստեղ խոսքն էր՝ ի սկզբանե էր բանը. բան հնչեցրիր՝ քեզ զատեցիր անբանության լուռ զանգվածից։ Բռնանալ բանի վրա՝ նշանակում է մարդուն ետ անկենդանության կապանք մղել։ Բանը մեզանում նաև գործն է։ Բռնանալ բանի վրա՝ նշանակում է խեղված երկիր բացարձակել։ Ասացի և ահա լայն դարբաս բացվեց խոտանումի ու ինքնադատափետման ասպարեզի վրա. խուժիր թեկուզ ամբողջ զորագնդերով և խոտանիր ու ոչնչացրու խեղված այս ողջ գործն ու բանը՝ երկիրդ երկիր չէր, կուռքերդ կուռքեր չէին, ծեսերդ ծես ու երգդ էլ երգ չէր։
Բայց Սահյանը եղել է, Սահյան է եղել:
Բռնության դեմ ազատության պայքարի՞ Սահյան։ – Ո՛չ։ Ազատությունը իր պայքարի տղերքին կալանում է, և էլ երբեք նրանց չի տրվում ազատ լինել։ Փառք իրենց, բայց նրանք մարդկության մեր ընթացքի ելևէջման միայն մի պահն են՝ ընդվզումի, ժխտման, ապստամբության շատ կարևոր պահը, և սակայն մյուսները կան, ովքեր իրենցով բովանդակում են ելևէջի ավելի տևական շառավիղ։ Սահյանի մեջ տևականության այդ միտումը կա։
Ինքն այդ գիտեր և ա՞յդ պատճառով կամ դրա՞ շնորհիվ էր չպայքարողի վարք որդեգրել։ – Ո՛չ։ 1914-ի ծնունդ, իր ժողովրդի զավակ, եղեռնի ու գաղթերի, համայնավարացման ու հավատաքննության ու պատերազմների վկա՝ ինքը իր և մեր սոսկ գոյությունն իսկ հաղթանակ ու հրճվանք էր համարում։
Ուրեմն՝ հանդուրժումի ու հաշտվածությա՞ն Սահյան։ – Ո՛չ։ Այդքան քաջ չէր, որ ընկներ մինչև վերջ և անկումը ճանաչեր և բարձրանար մինչև վերջ և համբարձումը ճանաչեր, և առավել` քարոզեր։ Պարտված և ռամիկ երկրի որդի՝ պատերազմի և խաղաղության, հաղթանակի և պարտության, անկումի և վերելքի հիմնախնդիրները նրան ներկայանում էին ինչ-որ այլ կեցվածքով՝ գուցե արժանապատվության, թերևս ինչ-որ բան չմատնողի, իր խոսքով՝ հեկեկանքի ելքը սեփական ձեռքով ծեփած։ Բայց սա արժանի՞ք է բանաստեղծի համար։ Եթե ինքնազսպումի այս աշխարհը մի աշխարհ է, որից անդին Քամն ու քամականությունն են, այո՛, արժանիք է։
Հայ գրողի նրա կերպարը, նրա բարոյական կեցվածքը, նրա կեցվածքի բարոյականությունը ծեփվում է, իհարկե, առաջին հերթին նրա արածից, բայց և, որ շատ կարեւոր է, նաև չարածից, առաջին հերթին տեսած-նկատածից, բայց և չնկատելու տվածից, Սեմի-Հաբեթի իր պանծացումից, բայցև, որ շատ կարևո՛ր է, իր ներսի, իր իսկ Քամի ճնշումից, Ահեղ դատաստանի բացահայտման հրաժարեմքից… որովհետև Բանը, առաջին հերթին մեր ազգային Բանը, որքան եղածի պատմություն, նույնքան էլ գալիքի մարգարեություն է, մարգարեությունը որքան գուշակություն, նույնքան էլ հրավերք է, արարումն, կոչունք, ոգեկոչումն է ինքնակա թվացող լինելիքի։ Անսպասելի ոչինչ, ոչինչ չի լինում։ Լինում է այն, ինչի սպասում, այլև կանչում ենք։ Հայ մարդուն, Հայոց հայրենիքին մեծագիր Այո ասելու նրա հույժ հաստատական շեշտը ուղիղ մատնացույցն է հայրենիքի համար նրա տագնապի։ Ազատ ծնվա՞ծ Սահյան։ – Ո՛չ։ Իր մուտքը «Հանճարեղ պատանու» մուտք չէր, իր ընթացքի վերուվարումները նույնպես ի բնե մեծ լիցքի վկայություններ չէին։
Վարպե՞տ Սահյան, որ աշխարհի ու հայրենի ժառանգությունը յուրացնելով ու յուրացնելով տարիների մեջ «Հանճարեղ պատանի» դարձավ։ – Երբեք։ Հենց որ գտնում էր, թե ինչ է պոեզիան և ինչ պետք է անի պոեզիան, տողերը գրչի տակ մեռնում էին։ Այդ՝ երևի թե այն պատճառով, որ կարծում էր պոեզիան է իրենը և ոչ ինքը պոեզիայինը։ – Այդպես պոեզիան ինքնակա մի բան է դառնում, այո՞։ – Ինքնին մի երևույթ, Աստծուց ընձեռվող տեքստ, ինչից ոմանք հաջողացնում են էջեր փրցնել։ – Եվ Սահյանին հաջողվե՞լ է։ – Հաջողվել է և՝ հաճախ։
Նա գյուղացի էր, բնապաշտ, պահպանողական, արևելքցի, աշուղ – նա քմայքոտ մտավորական էր, արևմուտքցի, հույժ արդիական։ Բայց ո՛չ հույժ արդիական էր, ո՛չ արևմուտքցի, ո՛չ մտավորական, ո՛չ աշուղ, ո՛չ արևելքցի, ո՛չ էլ գյուղացի։ Բնությունից գիր, գրից բնություն, ալտրուիզմից ազգայնականություն և ազգայնականությունից այլասիրություն, այսօրից անցյալ և անցյալից այսօր, բանաստեղծից գյուղացի և գյուղացուց բանաստեղծ երթուդարձն էր Սահյանը, հարատև, անվերջ երթուդարձը։ Կառանումը որպես թե վերջապես գտնված որևէ հանգրվանի մահ է, պոետի մահն է։
Ես իր ընթերցողն էի դեռ այն հեռու դպրոցական տարիներիս, և ինքը պետք է որ ենթադրելիս լիներ, թե իրեն ընթերցող, արտասանող, իրենից քաղաբերող ունի անգամ երեկոյան դասընթացների աշակերտության մեջ։ Հետո իր բերանբաց ունկնդիրն էի, երբ խմբագրի իր և «Անլռելի զանգակատունը» գրողի իրենց զույգը ուսանողներիս առաջ ցուցադրում էր գրքի հրապարակման իրենց հաղթական շքերթը – վերադասին ինչպես էին անպատեհ ժամի ու անվայելչորեն առանց փողկապի անակնկալի բերել, տիկինն ինչպես էր վերադասի դրական չեզոքությունը համակրանք դարձրել առ գիրքն ու հյուրերը և այլն։ Ապա գինու և հացի իր ընկերն էի, կարելի է ասել՝ մտերիմ, եթե ինքն իհարկե իրեն թող կտար թուլանալ կամ խրոխտանալ այնքան, որ ասեիր՝ «պատյանից ելած Համո Սահյանին ես տեսա, շողուն էր կամ ժանգակեր»։ Հյուրընկալեցի և հյուրընկալվեցի, հիվանդի իր սնարին կանգնեցի և նեղության իմ ժամին գլխավերևս կանգնած առաջինն իրեն նկատեցի։ Հետո իր թափորի հուղարկավորն էի, հիմա` իր շիրիմի այցելուն։
Ես իր հուղարկավորը, հացընկերը, զրուցակիցը, ունկնդիրն էի, որովհետև իր ընթերցողն էի, իրենից զորություն էի հայցում։ Հիմա իր ուխտատեղիի ուխտավորն եմ, որովհետև մնում եմ դարձյալ իր ընթերցողը։ Կտա ինձ իմ ուզածը, կզորացնի՝ իսկապես ուխտատեղի կդառնա, չի տա` կլքեմ, ի շարս բազում հասարակաց թող խաղաղությամբ վայելի անանունի իր շիրիմը. հայրենի հողը շատերին կոչել և քչերին է ընտրել։ Իմ անկումների և հուսահատությունների ժամերին մի պահ անգամ իմ կողքին չեղավ՝ կլքեմ անպայման, չուզենամ էլ` կլքեմ, տարիներով ու հավիտենություններով ետ կմնա, կմոռացվի։ Այդպես կլինի, քանի որ մեր լքելուց առաջ իրենց ընթացքի մեջ մի պահի պիտի որ հենց իրենք լքած լինեն իրենց, դավաճանած լինեն իրենք իրենց և մեզ։ Այդպես է, որովհետև մի պահի մեջ սեղմված հավիտենությունն է, մի մարդու մեջ` սերունդների չուն, մի մարդը բոլոր մարդկանց բոլոր պահերն է։
Իր զորության, իրենց զորության կարիքը ես շատ եմ զգում- «այսօր և վաղը և վաղվա վաղը»։ Կենսական օդի, ջրի պես անհրաժեշտ՝ այդ զորության ծարավը ինձ յուրովի կռապաշտ է դարձնում. ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ կաթնաղբյուրային ակունքի հորդումն եմ ակնկալում և ակունքներից, որոնք երբևէ չեն բխել, չեն եղել. սա ի՞մ թուլությունն է, իմ տկարության համար ես ի՞նձ մեղադրեմ։ Որևէ ֆրանսիացի, ռուս, թուրք, վրացի, արաբ իր ընթացքի մեջ այսքան ե՞տ է նայում, ետ նայո՞ւմ են առհասարակ, նրանց գրականությունը իրենց ժողովուրդների ու թագավորների համար այսպես ապաստարա՞ն է դառնում, ապաստարան դառնո՞ւմ է։ Եթե ոչ՝ ուրեմն գրականությունը խա՞ղ է, եթե այո՝ իրենց բարվոք կամ խեղդուկ այսօրը իրենց գի՞րն է բերել: Ինչ է, մեզ ու ժողովրդին, երեկ, զրկում էինք այսօրվա այս գեհեն և սոսկական հայեցողի մեր անջիղ պատո՞ւմն էինք պատմում, տեսանող էինք լինելու- հայեցո՞ղ էինք։ Եթե թագավոր ու թագավորություն ունենայինք՝ ա՞յլ առաքելությամբ էինք բերան բացելու, ուրի՞շ էր լինելու Խորենացու-վիպերգի- Աբովյանի- Թումանյանի- Չարենցի մեր խոսքը։ Ռուսներն ահա (պարսիկներն ահա, թուրքերն ահա, արաբներն ահա) թագավոր ու թագավորություն էին- ա՞յլ է բանաստեղծի իրենց խոսքը: Իրենց հետ գործ չունեմ, գնամ նմանի՞ս գտնեմ, երկնքից սխա՞լ տեղ ենք կաթել, վրիպա՞ծ ժամանակ, թե՞ հենց Աստծու վրիպանքն ենք որ կանք։
Ուզում եմ հավատացած լինել, որ հիմա անձիս ու գործիս պատվախնդրությունը չի խոսում իմ մեջ, այլ` խոսքի հիմնարար նշանակության գիտակցումը:
Ի սկզբանե էր բանը։ Բայց սա կուսակցական ծուղակ չէ՞ միամիտներիս համար- խեղճուկրակ աստնվորիս կանգնեցնել որպես թե արարման ակունքներում և ինձանով հեղինակազորել ինքնագո ողջ սևն ու սպիտակը, որպես թե ես ահա ոգեկոչեցի և եթե ինձ ուտում են՝ ի՛մ ճիվաղները, եթե սավառնում եմ` ի՛մ հրեշտակներով։ Թե՞, այնուամենայնիվ, հավակնոտ ու շատ մարդկային մղումն է սա- ի սկզբանե էր բանը՝ մարդու մեր խոսքին արարումի եռանդ հաղորդել:
Չգիտեմ։
Գիտեմ միայն, որ չպետք է տեսած լինեի մարդու վրա այս վայրենի հարձակումը, մարդու և մարդկայինի այս փորձությունը, աշխարհի ու մարդու այս ծվատումը- առավել ևս, որ ծանր փորձանքի Սահյանի աշխարհն է եկել, որ նրա հրավերով ասպարեզ ելած մարդն է հոշոտվում։
Մի ուրիշ անգամ պիտի որ արտահայտված լինեմ մոտավորապես այսպես. «Իրեն քաղաքակրթություն անվանած այս վայրենության և թշնամական բանակների սլաքը ճշգրիտ մատնացույց է դառնում դեպի այն, ինչը արժանի է մեր տագնապներին ու պաշտպանությանը- հայրենի տունը»։ Ավիրվում է ահա այդ հայրենին, նույն այդ տունը, և նույն միս ու մարմնի մեջ՝ չարամիտ անցորդի է վերաճում երեկվա տանտերը, ում ճակատից ազնվության ու ազնվականության գիր էր վերծանում Սահյանը։ Այս ի՞նչ եղավ, այս ի՞նչ է լինում, ո՞ւմ մեղքով, բանաստեղծների՞ս մեղքով, մեղքը իրենը Սահյանի՞նն է, մեղքը մեր նախնիների՞նն է՝ որ այս կործանման առջև այսքան անզոր ենք, որ թերիներ սերեցին, եւ թերիներս հիմա կործանվում ենք։ Եթե խեղճությունը մեղք է՝ այո, եթե խեղճությունը նախ մտքի խեղճություն է՝ այո, մեր մտքի դաստիարակներն են խուճապային այս նահանջի մեղավորները:
Միայն պարապ ունկերը կլցվեին այսպես այլ ձայներով, զորաց ոտը այսպես միայն մտքից տկարները կգնային, միայն հոգով աղքատները կտրվեին այսպես այլ աստվածների, միայն թիապարտները կջարդեին այսպես թիարանը` կործանելով նավի հետ և իրենց, մեծուփոքրով այսպիսի ինքնագերեվարման միայն անաստված ժողովուրդը կգնար։ Աստծու թե սատանայի առաքյալների առաջ ի՜նչ տարողունակ ավազան է հոգով աղքատ ժողովուրդը, վարձու բանակ կապողների համար ի՜նչ ազատ ասպարեզ է կարիքի հրապարակը։
Մեզանում և այլուր եզակիորեն առաջիններից և կամ 20-րդ դարի մարդու իր մեջ մի համայնապատկերի բերելով նախորդների ու ժամանակակիցների կողմնակի, անվստահ, բոլոր դեպքերում՝ ոչ-սևեռուն փորձը, Սահյանը հասարակական-քաղաքական մտքի օրենսգրքում քաղաքացիական իրավունք գրանցեց ինքնաբավորեն լուսավորյալ ինքնակա ադամորդու համար։
Այդ մարդը նախաստեղծորեն ինքնաբավ է, ինքնակա, կատարյալ, քո սիրո, լույսի ու քո գաղափարների մերձավորության կարիքը ամենևին չունի. քո վերաբերմամբ որևէ պահանջ եթե այնուամենայնիվ ունի- իրենից քո հեռանալու, առաքյալի քո որոգայթներից իրեն դուրս թողնելու, պարոնտիրոջ սիրո քո ողորմությունից իրեն ազատելու պահանջը, քանի որ քո մերձավորությունն իրեն դառնացնում է, աղարտում, աղավաղում ու ոչնչացնում, ինչի վկայությունն այսօր երեքհարյուրմիլիոնանոց այս քանդուքարափ հանրակացարանն է։ Եվ եթե քեզնից իր նկատմամբ մի վերաբերմունք հայցվում է- պատկառանք իր կատարելության առաջ։
Սահյանը ժամանակների ու տարածությունների մեր այս ջղուտ ու դյուրագրգիռ խաչմերուկի հայ մարդը եղավ, և իր խոսքը մեր երթի համար օրհներգ և իր գործը մեր դրոշին ճիշտ մեր պատկերը դարձավ։ Եվ որովհետև հաճախ թափոր ենք` առանց դրոշի և ավելի հաճախ առաջնորդվում ենք ուրիշների սրբապատկերներով, Սահյանի գործը էականորեն կարևոր է։
Մայիս, 1994 թ




Ավելին՝

Համո Սահյան: Մեդիափաթեթ


Համո Սահյան: Մեդիափաթեթ
Աուդիոպոեզիա

Ղազարոս Աղայան




Ղազարոս_Աղայան
«Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ»։ Ավ. Իսահակյան
Ապրիլի 4-ին ծնվել է հայ գրող, մանկավարժ և հրապարակախոս Ղազարոս Աղայանը:
Ղազարոս Աղայանը՝  ծնողասեր
Առաջ, քան Աղայանի մասին գրելս կպատմեմ մի օրինակ: Անցյալ դարի 70-ական թվականներին Ալեքսանդրապոլում ապրում էր տեղական գավառական ուսումնարանի մի հասարակ ուսուցիչ: Այս պարոնի հայրը մի օր Աշտարակ գյուղից գալիս է Ալեքսանդրապոլ՝ որդուն տեսնելու: Բերում է այնտեղից գինի, չորացրած մրգեղեն: Որդին բերածը ընդունում է, բայց հորը պահում է խոհանոցում և թույլ չի տալիս, մանավանդ հյուր ունեցած ժամանակ, մտնել իր սենյակները կամ երևալ հյուրերին: Մի անգամ ընկերներից մինը, անակնկալ կերպով տեսնելով այդ օտարականին, հարցնում է որդուն՝ իմանալու նրա ով լինելը, որդին պատասխանում է, որ իրենց Աշտարակի տան ծառան է:
Հիմա գանք Աղայանին: Սա վերոհիշյալ թվականներին նույնպես ապրում էր Ալեքսանդրապոլում՝ որպես Արղության դպրոցի տեսուչ: Իր հորը գյուղից բերելով քաղաք՝ երկար ժամանակ պահում էր մոտը, տանը հյուր ունեցած ժամանակ հայրը սեղանի գլխին էր լինում նստած, բարեկամների մոտ հյուր գնալիս նրա հորը կնստացնեին, նույնպես սեղանի գլխին: Երբ Աղայանը բաղնիք էր գնում, հորն էլ հետն էր տանում, իր ձեռքով լողացնում, դուրս հանում բաղնիքից ու ապա ինքը լողանում: Ամբողջ Ալեքսանդրապոլը ճանաչում էր այդ դուրեկան, վայելչակազմ և ալեզարդ ծերունուն, հարգում և պատվում էր որպես «Աղայանի հորը»:
1876 թվականն էր՝ ամառվա սկզբին. Աղայանը Ալեքսանդրապոլից եկավ Ջալալօղլի, իջևանեց ինձ մոտ, այնտեղից ձիով միասին դուրս եկանք դեպի Թիֆլիս. նա գնում էր հանգուցյալ Աբգար Հովհաննիսյանի հրավերով նրա սկսած «Փորձ» ամսագրին աշխատակցելու: Մեր ճանապարհի վրա էր Բոլնիս-Խաչեն գյուղը, ուր էր Աղայանի հայրական տունը: Հասանք այնտեղ, ձիերից իջնելուն պես Աղայանը ներս մտավ և շեմքի վրա մորը տեսավ թե չէ, վրա հասավ, փաթաթվեց նրան, գրկեց, գրկախառնվեց, համբուրում է, համբուրում, էլ բաց չի թողնում, խեղճ մայրը՝ մի պառավ, ամոթխած գեղջկուհի, որ օտարականին տեսնելով քնթկալով քիթ ու բերանն էր ծածկում, իմ ներկայությունից ամաչելով՝ ուզում էր դուրս պրծնել որդու գրկից, բայց այն ուժեղ կռների միջից նա կարո՞ղ էր արդյոք պոկ գալ: Խեղճ կինը, ճարը կտրած, դառնալով դեպի ինձ, ասաց. «Էլի էն գիժ Ղազարոսն ա»: Ես ասի՝ մայրիկ, մարդը թեկուզ 60 տարեկան դառնա, իր մորը տեսնելիս էլի երեխա կդառնա և էլ իր գժությունը կանի, քեզ մոտ էլ խոմ վարժապետություն ու փիլիսոփայություն անելու չի: Մի օր, թե ավելին մնացինք Խաչենում, նա իր բոլոր բարեկամներին, ազգականներին այցելություններ արեց, կշտացավ, հետո դուրս եկանք Թիֆլիս:
Ավետիք Իսահակյան




ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ:ՊԱՏՄՎԱԾՔ

Ծեր մորաքույր Ադան:Պատմվածք
ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ, ԵՐԲ ՇԱՏ ԾԵՐԱՑԱՎ, ԳՆԱՑ ԲՆԱԿՎԵԼՈՒ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ` ԵՐԵՔ ՄԱՀՃԱԿԱԼՈՎ ՄԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ, ՈՐՏԵՂ ԱՐԴԵՆ ԵՐԿՈՒ ԾԵՐ ԿԱՆԱՅՔ ԷԻՆ ԱՊՐՈՒՄ, ՆՐԱ ՉԱՓ ԾԵՐ: ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԻՐ ՀԱՄԱՐ ՄԻ ԲԱԶԿԱԹՈՌ ԸՆՏՐԵՑ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՄՈՏ ԵՒ ՄԻ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ ՓՇՐԵՑ ՊԱՏՈՒՀԱՆԱԳՈԳԻՆ
-ԿԵՑՑԵՔ, ՀԻՄԱ ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ,- ԲԱՐԿԱՑԱԾ ԱՍԱՑԻՆ ՄՅՈՒՍ ԵՐԿՈՒ ԾԵՐ ԿԱՆԱՅՔ:
ՍԱԿԱՅՆ ԾԵՐԱՆՈՑԻ ԱՅԳՈՒՑ ՄԻ ԹՌՉՆԱԿ ԵԿԱՎ, ԿՏՑԱՀԱՐԵՑ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹԸ ԵՒ ԹՌԱՎ ԳՆԱՑ
-ԱՀԱ ԽՆԴՐԵՄ,- ՄՌԹՄՌԹԱՑԻՆ ԾԵՐ ԿԱՆԱՅՔ,-Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ՍՏԱՑԱՔ ՍՐԱՆԻՑ: ԿՏՑԱՀԱՐԵՑ ԵՒ ԹՌԱՎ ԳՆԱՑ: ՃԻՇՏ` ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՔ, Ո՞Վ ԳԻՏԵ, ԱՇԽԱՐՀԻ ՈՐ ԾԱՅՐՈՒՄ ԵՆ, ԵՒ ՄԵԶ, ՈՐ ԽՆԱՄԵԼ ԵՆՔ ՆՐԱՆՑ, ԱՅԼԵՒՍ ՉԵՆ ՀԻՇՈ
ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ ՈՉԻՆՉ ՉԱՍԱՑ, ԲԱՅՑ ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ ՄԻ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ ԷՐ ՓՇՐՈՒՄ ՊԱՏՈՒՀԱՆԱԳՈԳԻՆ, ԵՒ ԹՌՉՆԱԿԸ ԳԱԼԻՍ ԷՐ ԱՅՆ ԿՏՑԱՀԱՐԵԼՈՒ, ՄԻՇՏ ՆՈՒՅՆ ԺԱՄԻՆ, ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԵՍ ՃՇՏԱՊԱՀ, ԵՒ ՏԵՍՆԵԼ ԷՐ ՊԵՏՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ, ԵՐԲ ՓՇՈՒՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷԻՆ ԼԻՆՈՒ
ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ԹՌՉՆԱԿԸ ԲԵՐԵՑ ՆԱԵՒ ԻՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ԲՈՒՅՆ ԷՐ ՀՅՈՒՍԵԼ ԵՒ ՉՈՐՍ ՁԱԳ ԷՐ ՈՒՆԵՑԵԼ, ԵՒ ՆՐԱՆՔ ԷԼ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿՏՑԱՀԱՐՈՒՄ ԷԻՆ ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՅԻ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹԸ ԵՒ ԳԱԼԻՍ ԷԻՆ ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ, ՈՒ ԵԹԵ ԱՅՆ ՉԷԻՆ ԳՏՆՈՒՄ, ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ԷԻՆ ԲԱՐՁՐԱՑՆ
-ՁԵՐ ԹՌՉՆԱԿՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԵՆ,- ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ, ՄԻ ՓՈՔՐ ՆԱԽԱՆՁԵԼՈՎ, ԱՍՈՒՄ ԷԻՆ ԾԵՐ ԿԱՆԱՅՔ ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՅԻՆ: ԵՎ ՆԱ ՄԱՆՐԻԿ ՔԱՅԼԵՐՈՎ ՎԱԶՈՒՄ ԷՐ ԴԵՊԻ ԻՐ ՊԱՀԱՐԱՆԸ, ՄԻ ՉՈՐ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ ԷՐ ԳՏՆՈՒՄ ՍՈՒՐՃԻ ԵՒ ԱՆԻՍՈՆԻ ԿՈՆՖԵՏՆԵՐԻ ԹՂԹԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԵՒ ԱՍՈՒ
-ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԵՆ ԳԱԼԻՍ ԵՄ:
-Ա~Խ,- ՄՐՄՆՋՈՒՄ ԷԻՆ ՄՅՈՒՍ ԾԵՐ ԿԱՆԱՅՔ,- ԵՐԱՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԱԳՈԳԻՆ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ ԴՆԵԼԸ ԲԱՎԱԿԱՆ ԼԻՆԵՐ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԻՍԿ ՁԵՐԸ, ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱ, ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ:
ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ ԱՐԴԵՆ ՉԳԻՏԵՐ` ՄԻԳՈՒՑԵ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ, ՄԻԳՈՒՑԵ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ, ԲԱՅՑ ԹՈՒՅԼ ՉԷՐ ՏԱԼԻՍ, ՈՐ ԻՐԵՆ ՇՓՈԹԵՑՆԵՆ, ՓՇՐՈՒՄ ԷՐ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹԸ ԹՌՉՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՒ ԱՍՈՒՄ ՆՐԱՆՑ
-ԿԵՐԵՔ, ԴԵ´, ԿԵՐԵՔ, ԹԵ ՉԷ ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՈՒԺ ՉԵՔ ՈՒՆԵՆԱ:
ՈՒ ԵՐԲ ՎԵՐՋԱՑՆՈՒՄ ԷԻՆ ԿՏՑԱՀԱՐԵԼ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹԸ`
-ԴԵ´, ԳՆԱՑԵՔ, ԳՆԱՑԵՔ: ԻՆՉԻ՞Ն ԵՔ ՍՊԱՍՈՒՄ: ԹԵՒԵՐԸ ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ ՍՏԵՂԾՎԱԾ
ԾԵՐ ԿԱՆԱՅՔ ԻՋԵՑՆՈՒՄ ԷԻՆ ԳԼՈՒԽՆԵՐԸ ԵՒ ՄՏԱԾՈՒՄ, ՈՐ ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ ՄԻ ՓՈՔՐ ԽԵԼԱԳԱՐ Է, ՈՐՈՎՀԵՏԵՒ ԹԵԵՒ ԾԵՐ ԷՐ ՈՒ ԱՂՔԱՏ, ԲԱՅՑ ԴԵՌ ՆՎԻՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՐ ԵՒ ՉԷՐ ԷԼ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆ
ՀԵՏՈ ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ ՄԱՀԱՑԱՎ, ԻՍԿ ՆՐԱ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴԱ ԻՄԱՑԱՆ ԲԱՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ, ԵՒ ԱՐԴԵՆ ՉԱՐԺԵՐ ԹԱՂՄԱՆ ՀԱՄԱՐ ՃԱՄՓԱ ԸՆԿՆԵԼ: ԲԱՅՑ ԹՌՉՆԱԿՆԵՐՆ ԱՄԲՈՂՋ ՁՄԵՌՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԷԻՆ ՊԱՏՈՒՀԱՆԱԳՈԳԻ ՄՈՏ ԵՒ ԲՈՂՈՔՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ԻՆՉՈՒ ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ





ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՇՈՒՄ ԶԱՏԻԿԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ



Վրացական Զատիկը
Վրացիները զատիկը նշելու են ապրիլի 15-ին:  Նրանք աշխատում են նշել զատիկը ամբողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաների հետ:  Այդ օրը Վրաստանում հայտարարվում է ոչ աշխատանքային օր: Նրանք էլ հայերի նման զատկի թխվածք են պատրաստում և ձու են ներկում:  Զատիկի հաջորդ օրը նրանք այցելում են մահացած բարեկամների գերեզմաններին:
Ֆրանսիական զատիկ

...Ֆրանսիայում զատիկը միայն հոգևորական տոն չէ և պարտադիր չէ պահպանել բոլոր եկեղեցական պահանջները, որպեսզի զատկի տոնը նշել ինչպես հարկն է: Ֆրանսիացիները շնորհավորում են իրենց ծանոթներին և բարեկամներին` այդ օրվա կապակցությամբ:  Զատկի խորհրդանիշը ճագարն է, որը բերում է զատկի ձվերը:  Զատկից արդեն մեկ ամիս առաջ հնարավոր է ուտում այդ ձվերը: Ֆրանսիայի խանութներում գտնել զատկի համար նախատեսված շոկոլադե ձվեր, ճագարներ, աքլորներ և այլն:  Ըստ սովորության ծնողները պահում են ներկած ձվերը այգու ծառերի և թփերի տակ, և երեխաները պետք է գտնեն դրանք ու դասավորեն զամբյուղի մեջ:  Այնուհետև հավաքվում են ընտանիքով զատկի սեղանի շուրջ և ուտում են այդ ձվերը:



Անգլիայում
Զատիկը Անգլիայում: Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը: Որպես կանոն դպրոցները երկու շաբաթով փակվում են, իսկ բնակիչներից շատերը ներկա են գտնվում Հարության պատարագին մինչև կեսգիշեր, իսկ դրանից հետո բոլորը շնորհավորում են միմյանց Մեծ Պահքի ավարտի և նոր կյանքի մեկնարկի կապակցությամբ: Շատ եղեկեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/:

Լեհաստանում

Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր:  Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն:Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է “Թաց երկուշաբթին”: Լեհերը առատորեն ջուր են շաղ տալիս միմյանց վրա /ինչպես մենք` հայերս, Վարդավառին/, բայց ոչ ոք չի դժգոհում. բոլորն ուրախ են: Համարվում է, որ ջուրը բերում է առողջություն, հաջողություն և մեծ եկամուտ:


Ավստրալիայում
Ավստրալիայում. Սուրբ Զատիկը նշանակում է 4 հանգստյան օր, որ սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի: Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են  զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից  կամ շաքարավազից: Իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին: Հայտնի են նաև քաղցր և տաք թխվածքները:'


Այսօր մեծ մանկավարժ ու գրող Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է...

Այսօր մեծ մանկավարժ ու գրող Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է...
ՂԱԶԱՐՈՍ ՍՏԵՓԱՆԻ ԱՂԱՅԱՆԸ ԾՆՎԵԼ Է ԱՊՐԻԼԻ 4–ԻՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՈԼՆԻՍ–ԽԱՉԵՆ ՀԱՅԱԲՆԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ։ ՆԱԽՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ՝  ՇԱՄՇՈՒԼԴԱ ԳՅՈՒՂԻ ՔԱՀԱՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍԻ ՄՈՏ։1853 ԹՎԱԿԱՆԻՆ ՂԱԶԱՐՈՍՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԹԻՖԼԻՍԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԸ, ՍԱԿԱՅՆ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՀԵՌԱՑԵԼ ԱՅՆՏԵՂԻՑ՝ ԶԲԱՂՎԵԼՈՎ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅԱՄԲ։ՀԱՐԿ Է ՆՇԵԼ, ՈՐ ՏԱՂԱՆԴԱՇԱՏ ԳՐՈՂԸ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ Է ԵՂԵԼ ԱՇԽԱՏԵԼ՝ ՈՐՊԵՍ ԳՐԱՇԱՐ (ՄՈՍԿՎԱՅՈՒՄ, ԹԻՖԼԻՍՈՒՄ, ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ), ԱՊԱ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՆԴՐԿՈՎԿԱՍ՝ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼՈՎ՝ ՈՐՊԵՍ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ, ԱՅՆՈՒՀԵՏԵՒ ԶԲԱՂՎԵԼ Է «ԱՐԱՐԱՏ» ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ:ԻՐ ԿՅԱՆՔԻ ԶԳԱԼԻ ՄԻ ՀԱՏՎԱԾ ՆՎԻՐԵԼ Է ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ: ԱՂԱՅԱՆԸ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ Է ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ, ԱԽԱԼՑԽԱՅԻ, ՇՈՒՇԻԻ, ԵՐԵՒԱՆԻ  ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ԵՂԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ԻՄԵՐԵԹԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԹԵՄԱԿԱՆ ՏԵՍՈ
ՂԱԶԱՐՈՍՆ ԱՇԽԱՏԵԼ Է ՆԱԵՒ «ՓՈՐՁ» ՀԱՆԴԵՍԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԱՅՆՈՒՀԵՏԵՒ ԽՄԲԱԳՐԵԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ «ԱՂԲՅՈՒՐ» ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԱՄՍԱԳԻՐԸ։ 1895-ԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ, ԻՆՉԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԷՐ  Է  ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, ԱՊԱ՝ ՂՐԻՄ։ ԱՂԱՅԱՆԸ ՄԻՆՉ ԻՐ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԸ ԵՂԵԼ Է ՑԱՐԱԿԱՆ ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՅԻ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ։ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՒ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՃԻՇՏԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ԱՆՁՆՎԵՐ ԳՈՐԾԻՆ: ԱՂԱՅԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԲԱՆ, ՄՇԱԿԵԼ Է ԻՆՔՆԱՏԻՊ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ՈՐԻ ԳԵՐԱԿԱ ՆՊԱՏԱԿՆ ԷՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ «ՈՒԺԵՂ, ԽԵԼԱՑԻ, ԱՌԱՔԻՆԻ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ։ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՆՈՒՄ ԷՐ ՆՐԱՆՈՒՄ, ՈՐ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎՈՒՄ ԷՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՒ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ ԷՐ ԻՐ ՕՐՈՔ ՄԵԾ ՏԱՐԱԾՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻՆ: ՆԱ ԱՌԱՋԻՆՆ ԷՐ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՈՐ ԵՐԿՍԵՌ՝ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԵՒ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԲԱՐՁՐ
ԱՉՔԻ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ՆՐԱ «ՈՒՍՈՒՄՆ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ»՝ ԱՌԱՋԻՆԻՑ ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ, ՈՐՈՆՑԻՑ ԱՌԱՋԻՆԸ ՇՈՒՐՋ 40 ՏԱՐԻ (1875-1916) ԵՂԵԼ Է ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ։ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԱՆՎԵԼ»–ՈՎ (1867) ՀԻՄՔ  ԴՐՎԵՑ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՎԵՊԻ ԺԱՆՐԻՆ ՀԱՅ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ ՆՐԱ ԳՐՉԻՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ՆԱԵՒ  «ՏՈՐՔ ԱՆԳԵՂ» ՎԵՊԸ,  «ՍՐԻՆԳ ՀՈՎՎԱԿԱՆ» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ, ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՋՈՂՎԱԾ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ, ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՏԿԱՆՇԱԿԱՆ Է ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՄԲ, ՈՐՈՆՑԻՑ «ԱՆԱՀԻՏ»–Ը (1881) ՀԱՅ ՀԵՔԻԱԹԱԳՐՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ Է:ԱՂԱՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է 1911 Թ. ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ, ԹԻՖԼԻՍՈՒ
ԲԱՎԱԿԱՆ ՉԷ ԱԶԳԱՍԵՐ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԼԻՆԵԼԸ, ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ԷԼ ԼԵԶՎԱՍԵՐ ԼԻՆԵԼ, ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ, ՊԱՇՏԵԼ, ԳԳՎԵԼ ՀԱՐԱԶԱՏ ՄՈՐ ՀԱՐԱԶԱՏ ԼԵԶՈՒՆ. ԱՅՍ ՍԵՐԸ ՄԻԱՅՆ ԿԲԱՆԱ ՄԵՐ ԱՌՋԵՒ ՄԵՐ ԼԵԶՎԻ ԱՆՀԱՏՆՈՒՄ ՃՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱ ՆՐԲՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆ
Ղ. ԱՂԱՅԱՆ 


ԱՐՎԵՍՏԻ ՆՅՈՒԹԵՐ


ԳԱՖԵՍՃՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ




















ԼՈՒՎՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ














ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
















ՄԱԴԱՄ ՏՅՈՒՍՈՅԻ ԹԱՆԳԱՐԱՆ








Լեգենդ դուդուկի մասին

ծիրանենիՀայոց հողի վրա ծաղկել և փթթում էին ծիրանենիները… Նրանցից մեկն առավել գեղեցիկ և սքանչելի էր: Վետվետուն քամին նրա կողքով սուրալիս մի պահ կանգ առավ. այդքան գեղեցիկ ծաղիկներ նա դեռ չէր տեսել: Քամին չէր կարողանում սուրալ ծիրանենուց հեռու: Ասես կապված լինեին նրա անտեսանելի թևերը: Նա ինքնամոռաց կերպով խաղում էր չքնաղ ծիրանենու տերևների ու ծաղիկների հետ, շնչում նրանց բույրը…Էլ ոչինչ պետք չէր Քամուն արևի տակ…Միայն ինքն էր ու իր չքնաղ ծիրանենին: Նա հպվում է ծառի տերևներին և սքանչելի մեղեդիներ են ծնվում` թևածելով չորս կողմը: Քամիների տիրակալը լսում է հմայիչ երգի հնչյունները և բարկանալով` ուզում է ոչնչացնել ողջ բուսականությունն ու ծառերը: Քամին իր թևերով գրկում է ծիրանենուն` ցանկանալով փրկել նրան տիրակալի զայրույթից: Քամիների տիրակալը, հասնելով նրանց, ասում է.
-Ուզո՞ւմ ես փրկել նրան: Շատ լավ, կորող ես նրան այդպես գրկած էլ ապրել, ես քեզ կթողնեմ քո թևերը, բայց լավ իմացիր.եթե օրերից մի օր նրան գրկիցդ բաց թողնես և սուրաս հեռու, նա կմահանա:
Քամին ցնծում էր. չքնաղ ծիրանենին նրա գրկում էր, իսկ Տիրակալը չէր խլել նրա թևերը:
Այսպես անցան գարունն ու ամառը: Աշնան խամրած գույների հետ խամրեցին նաև չքնաղ ծիրանենու տերևներն ու թոշնեցին ծաղիկները: Քամին նրան իր գրկում էր դեռ պահում, բայց նախանձով էր նայում իր եղբայրներին, որ ազատ սուրում ու խաղում էին անհունության մեջ: Մի օր էլ, այլևս չդիմանալով, նա բաց թողեց ծիրանենուն և սուրաց հեռու-հեռու…
Ծիրանենին մահացավ: Միայն մի փոքրիկ ճյուղի մեջ մնաց քամու շունչը…Այդ ճյուղն էլ օրերից մի օր ցախ հավաքող մի տղա գտավ ու դրեց շուրթերին: Ճյուղը երգեց Քամու և Ծիրանենու մոռացված, բայց գերող ու չքնաղ մեղեդիները…
Այդ ճյուղն էլ հենց դուդուկն է` մեր Ծիրանափողը:

Արմենուհի Տիգրանյան, «Երանի՜ նրանց…»

A. Tigranyan
Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ծանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…
Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…
Արմենուհի Տիգրանյան
Նրա ընկերակցությունն ու մտերմությունն էին փնտրում և շատ մարդկային, շատ մաքուր ու շատ խելահեղ նրան սիրում էին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը: Թերևս այս չորս տղամարդկանցից յուրաքանչյուրի սերն ու նվիրումը արդեն իսկ կնոջ անհատականության գերագույն գնահատական ու վկայություն է: Այնինչ նրա մասին պաշտոնական քննադատությունը հակիրճ նշում է, որ բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանը, գրական ծածկանունը Մենուհի (1888-1962), կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն էր, քննադատ, հրապարակախոս Վարդգես Ահարոնյանի կինը:
Նա ծնվել ու մեծացել էր երաժշտական-բանաստեղծական միջավայրում ու կարծես ճակատագրով դատապարտված էր բանաստեղծ լինելու և բանաստեղծություն դառնալու… ու նրա մասին գրում են Վահան Տերյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը իրենց երիտասարդ տարիքում: …
Պատմությունից հաjտնի է երիտասարդ Չարենցի մոլեգին, տառապալից սերը Ահարոնյանի կնոջ` Արմենուհի Տիգրանյանի հանդեպ, փոխադարձ սիրո բարդ հետևանքներով …
Արմենուհի Տիգրանյանին 
Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար․
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ,
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՜խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ:
Եղիշե Չարենց
Սակայն, քչերին է հայտնի Արմենուհի Տիգրանյանի` Չարենցին ձոնված բանաստեղծությունները.
Չարենց, գիտես չէ՞, դու գիտես`
Որքան թանկ է ընկեր հոգին,
Բայց դու գիտես և չգիտես`
Ով է եղել միշտ քո կողքին:
Եվ ինձ նման դու էլ որքան
Թանկ ես վատնել, թանկ ու բյուրեղ`
Հավատալով, որ կան, ախ, կան
Լավեր, նորեր մեր մեջ` այստեղ…
Եղիշե Չարենցին` Մենուհուց
Արդեն 1920 թվականի դեկտեմբերին, Արփիկի հանդեպ Չարենցի սերը սկսել է ծլարձակել, թեպետ նա դեռևս չէր հասցրել հաղթահարել իր սերն ու դառնությունը Արմենուհու հանդեպ: 1921 թ. Նոր տարին Արփենիկն ու Չարենցի դիմավորել են միասին: Այդ օրերին նրանք՝ Չարենցն ու Արմենուհին, փողոցում պատահաբար հանդիպել են: Այս մասին Արմենուհի Տիգրանյանը գրառել է իր օրագրում. «Ձյուն էր: Ձմեռ: Երևանի հունվարն էր: Քայլում էի մենա՜կ, երազկոտ ու լռին: Բեռ կար հոգուս վրա, անհուն կարոտի մի բեռ:
… Հանկարծ դեմս ելար: Ինչպե՜ս տառապել էի և ապրել քո հոգեվարքը …
Հասակդ ավելի բարձր թվաց, ճակատդ ավելի բաց, և վեհագույն տառապանքից խորացած աչքերդ ավելի գեղեցիկ և իմաստուն: Իսկ այն մորթե գլխա՜րկը … Որքա՜ն կատարյալ էր դարձնում քո կեցվածքը:
Օ՜, որքան հպարտ էիր ու երջանիկ այդ պահուն. գլուխդ միշտ վեր էիր բռնել հայրենիքիդ դահիճների առջև:
Հպարտ էի և ես: Զգացի, թե կյանքում պահեր կան, անփոխարինելի պահեր, երբ մարդ կարող է ըմբռնել ուրիշին իրենից ավելի երջանիկ լինել ուրիշի համար:
Լավ էր այդպես: Հոգիս աղոթքներ էր մրմնջում և կյանքդ օրհներգում: Ուզեցի, որ հանդիպումս կարճ լիներ:
Փոքրիկ, քնքո՜ւշ և տառապած մեկ էակ արդեն քայլում էր կողքիցդ: Արժանի էր քեզ: Երջանիկ էի և նրա համար:
Մենք բաժանվեցինք: Ձյունի պես ճերմակ և մաքուր մի զգացում ողողել էր հոգիս, երբ քայլում էի նորեն մենակ, նորեն կարոտներիս հետ: Բայց տխրեցի մի պահ: Ինչո՞ւ նրա համար էլ այդպես հպարտ ու երջանի չեմ …
Երանի՜ նրանց, որոնք աղոթելու անկյուններ ունեն իրենց հոգիների խորքում»:
Նյութն ամբողջությամբ՝ http://lurer.com/?p=128534&l=am
Արմենուհին՝  Չարենցի սերը
Այս պատմության վերջաբանն ամենատխուրն է: Արմենուհի Տիգրանյանը խորհուրդների երկիրը լքեց 1922-ին ու մեկնեց արտասահման, որտեղ ամուսինն էր: Սկզբում Բեռլին, ապա Փարիզ, վհատ տրամադրություն, ծանր ապրումներ, վաղվա օրվա անորոշություն, ճանապարհային անախորժություններ: Սակայն օտարության մեջ նրան շատ ավելի մեծ դառնություն էր վիճակված ճաշակել: Վարդգես Ահարոնյանը այնուամենայնիվ անկարող եղավ ներել կնոջ դավաճանությունը, մերժեց ընդունել նրան և շատ չանցած` ամուսնացավ մեկ ուրիշի հետ: Արմենուհին իր հետագա կյանքն ապրեց այդպես լքված, միայնակ, մոռացված: Նա ծանր հիվանդություն տարավ, երկար ժամանակ գամված էր անկողնուն և այդպես էլ վախճանվեց 1962 թվականին:
Արմենուհու մահից երկու տարի անց Երևանի օդանավակայանում ինքնաթիռից իջավ պատկառելի տեսքով ու տարիքով մի զբոսաշրջիկ, որ գալիս էր հեռավոր Նյու Յորքից: Դա Վարդգես Ահարոնյանն էր, սփյուռքում լույս ընծայվող «Հայրենիք» պարբերականի խմբագիրը, ով ավելի քան չորս տասնամյակ անց կրկին ոտք էր դնում հայրենի հողի վրա: Նրա ձեռքի ճամպրուկում այլևյալ իրերի հետ մեկտեղ խնամքով զետեղված էին գունատ, հնաբույր թղթեր: Դրանք Չարենցի ձեռագրերն էին` անհայտ բանաստեղծություններ` նվիրված… դարձյալ Արմենուհուն: Ահարոնյանը ձեռագրերը հանձնեց Հայաստանի գրողների միությանը: Սա իրոք ասպետական քայլ էր: Նույնիսկ անձնական խորը ցավն ու վիրավորանքը կարող է նահանջել մեծ պոեզիայի, մեծ տաղանդի ու սիրո առաջ…
Նյութն ամբողջությամբ՝  Հովիկ Չարխչյանի բլոգում 
Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեան, բանաստեղծություններ
Երկիրն է նիրհում
Երկիրն է նիրհում վեհ ու անխռով,
Յաւերժութեան մէջ ծովն է երազում,
Հոգիս արբած է նորից քու բոյրով,
Նորից քո անմահ երգն եմ ես լսում։
Երազող երկրի վեհապանծ գրկում
Յաւերժութիւնն է անվերջ տրոփում,
Իմ կարօտ սրտի խորունկ ծալքերում
Սիրոյ-հմայքի շուշաններ փթթում։
Մենք Ղարիբ Անցորդ…
Մենք ղարիբ անցորդ՝կեանքի ճամբէքով
Բեռնաւոր, յոգնած եկանք որ «անցնենք»,
Վաղուց մոռացուած հանգստի վայրից
Ընդմիշտ աքսորուած՝ եկանք որ «անցնենք»։
Ու պիտի քայլենք քանի ճամբորդ ենք,
Ապաստան, կայան չկայ մեզ համար,
Մի օր վաստանած մե՛նք էլ կը հասնենք
Տխուր, վշտահար մի օտար աշխարհ…
Նորից մի Կարօտ…
Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ղանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…
Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…
Տարէք հողմեր…
Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։
Ես էլ կ՛ուզեմ համբոյր քաղել
Լերկ ժայռերի լանջերից,
Ես էլ կ՛ուզեմ արցունք քամել
Հեռո՜ւ, հեռո՜ւ ափերից։
Սարերն ընկնեմ, անտառ ու ձոր,
Երգեր հիւսեմ, երգեմ ու լամ,
Դաշտերն ընկնեմ ոլոր-մոլոր,
Ծառ ու ծաղիկ փետտեմ ու լամ։
Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։
Ո՞վ ես դու…
Ո՞վ ես դու, որ ունես գուրգուրանք,
Ո՞վ ես դու, որ գիտես օրօրել։
Թէ դու կաս, դու միայն սփոփանք,
Սէր-յոյզեր ինձ կարող ես բերել։
Դու կ՛գաս, դու կ՛ասես ինձ նանիկ,
որ անուշ ու մեղմուշ մրափեմ,
Մոռացուեմ երազով երջանիկ,
Չխոկամ, չյիշեմ, չարտասուեմ։
Հոգի, Հոգի Լինէի
Հոգի, հոգի լինէի,
Անձեւ, աննիւթ, անմարմին,
Բայց ապրէի, ձուլուէի,
Սիրող, երգող սրտերին։
Եւ անվախճան մի սիրով
Փայփայէի մեղմագին,
Անմահների օրօրօվ
Օրօրէի ամէնքին։

«Ծիածանը» գրքից

«Ծիածանը» գրքից
Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր..,

* * *

Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի1 ճանապարհ...

* * *

Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում —
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի,—
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո,— Քո գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ,—
Մայրամուտային Եզերքը Կապույտ,— լույս եզերքը Քո...
-----------------------------
1 Գողգոթա — բարձունք Երուսաղեմում, որտեղ ըստ Ավետարանի խաչվել է Քրիստոսը. փխբ. ինքնազոհողության և բարոյական տառապանքի խորհրդանիշ. այստեղ` կառափնարան, տանջարան:
[ էջ 25 ]

Ծիածանը

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի1 ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն...
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...

* * *

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում—
Ծիածան:

Կապույտը

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
-----------------------------------
1 ակաթ, ագատ, ագաթ — կվարցի գույնզգույն շերտեր ունեցող ոչ շատ թանկագին քար. այստեղ` ակաթի նման գեղեցիկ:
[ էջ 26 ]
Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:
Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:
Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:
Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

* * *

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես:
Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն — տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:
Զգում է հոգիս շրթերի վրա՝
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՜ր քրոջ:
[ էջ 27 ]

Ոսկին

Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին:
— Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին:
Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:
Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,—
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:
Խաչը վանքի, ե՛րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին...
Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի միրաժ1 արթնացած խոսքի:
Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն...
Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ:
Քույր, վայրկյանը սրբազան է — բռնկում ու մահ.
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:
Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթիր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ,— ու նայի՛ր խաչին...
------------------------
1 միրաժ — օդատեսիլ. տեսողական երևույթ, որ տեղի է ունենում շոգ կլիմաներում, մանավանդ ավազոտ անապատներում, երբ հորիզոնից դուրս գտնվող առարկաները կամ երկնքի մի մասը երևում են օդի մեջ. փխբ. խաբուսիկ` ցնորական երևույթ:
[ էջ 28 ]

Մանուշակագույն

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն...
Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն...

* * *

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա...
Ստվերներն իջնում ու փարվում էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՛ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում,—
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն...
[ էջ 29 ]

* * *

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն...
Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած1 հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան...
Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն...

* * *

Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց...
Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ...
Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…
------------------------------------
1 միգամած — մառախլապատ, մեգ — մառախուղի թանձր շերտը:
[ էջ 30 ]

Հրաժեշտի երեկոն

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն...
Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի երեկոն...
Եվ թող ծալվե՛ն, ձուլվե՛ն, մարվե՛ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում։
Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից-հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն...

* * *

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու
Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու...
Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու...

Եղիշե Չարենց.բանաստեղծություններ

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Եվ լսում նրա հեռվից բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Ու լուռ մրմնջում, թե հեռուներում, ինչպես են սիրում…
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որտրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին…
1912թ.
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Եղիշե Չարենց, Տրիոլետ Լ.Բ.-ին
* * *
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...
* * *
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։
Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։
------------------------------
1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ
2 դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ)
3 նոքար, նոքյար — գվռ. ծառա

Մարտի 8-ը տարբեր երկրներում

Marti 8 (1)

Արդեն մեկ դարից ավել է, ինչ մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր, ու շատ աղջիկներ եւ կանայք այս օրվան են սպասում, որ իրենց համար պատրաստված անակնկալը լինի տարբերվող ու դուրեկան: Իսկ շատ տղամարդիկ այս օրը իրենց այնքան էլ հարմարավետ չեն զգում. ի վերջո ուրախացնել իրենց քույրերին, մայրերին եւ ընկերուհիներին, այսինքն` կին արարածին, շատ դժվար է: Թե ինչպես են նշում այս տոնը  տարբեր երկրներում, ներկայացնում եմ ստորեւ:
Կանանց օրվա կապակցությամբ տղամարդիկ «տառապել» են դեռ Հին Հռումում: Այդ դարաշրջանում եղել է մի օր, որը կանանց տոնն է համարվել, որը սակայն նշում էին տան տնտեսուհիները: Այդ օրը Հռոմում ամուսնացած կանայք սիրով եւ ջերմությամբ էին շրջապատվում, իրենց ամուսիններից նվերներ ստանում: Հարգարժան տիկիններն այդ օրը հագնում էին իրենց ամենաթանկարժեք զգեստները, բուրավետ ծաղկեպսակներ դնում իրենց վարսերին եւ գնում տաճար աղոթելու: Այդ օրը նույնիսկ ստրուկուհիներն են նվերներ ստանում, եւ սա միակ օրն է եղել, որ հնարավորություն են ստացել հանգստանալու:
1857 թվականի մարտի 8-ին Նյու-Յորքում տեքստիլ ֆաբրիկաներում աշխատողները առաջին անգամ երթի միջոցով բողոքեցին ցածր աշժատավարձի եւ աղքատ աշխատանքային պայմաններում աշխատելու դեմ: 1908 թ. արդեն նրանց թոռները այս օրը ոտքի էին կանգնել երեխաների աշխատանքի արգելման, ֆաբրիկաներում աշխատավարձի բարձրացման եւ, ընդհանրապես, կանանց ձայնի իրավունքների համար:
1910 թ.-ին Կոպենհագենում կանանց միջազգային խորհրդաժողովին Կլարա Ցետկինը առաջարկում է մարտի 8-ը ընդունել կանանց  միջազգային տոն, ի պատիվ անցյալում Նյու-Յորքում տեղի ունեցած իրադարձությունների: Առաջին անգամ կանանց միջազգային տոնը նշել են 1911 թ.-ին` Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում եւ Շվեցիարիայում:
Ռուսաստանում այս օրը նշել են 1913 թ-ին, եւ մինջ օրս մեծ շուքով, ամեն տարի բարձր տրամադրությամբ են դիմավորում այս օրը: Այստեղ մարտի 8-ին տղամարդիկ նվիրում են հիմնականում գեղեցիկ ծաղկեփնջեր եւ օծանելիքներ:
Ի տարբերություն մնացած երկրների, այս մարտի 8-ը Իտալիայում ոչ աշխատանքային օր չի համարվում: Այս օրը Իտալիայում տղամարդիկ եւ կանայք միասին չեն նշում. կանայք աշխատանքից հետո գնում են ինչ-որ ռեստորան, իսկ երեկոյան, միայն հատուկ այդ օրը աշխատում են տղամարդկանց ստրիպ-բառեր, որտեղ կանանց մուտքը անվճար է:
Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ:
Գերմանիայում այս օրը կանանց իրավունքների  իրավապաշտպանները, Արհմիությունները  կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:
Չինաստանում չինացիները փոձում են ապացուցել, որ կանանց սրտի միակ ճանապարհը ստամոքսի միջոցով է: Այս օրը այստեղ կանանց հանդեպ իրենց սերը ապացուցելու եւ ցույց տալու համար, յուրաքանչյուր տղամարդ պետք է դրսեւորի իրեն իսկական խոհարարի պես: Մարտի 8-ին Չինաստանում բոլոր կանաց համար ոչ աշխատանքային օր է: Այս օրը կանայք մասնակցում են Միս Պեկին մրցույթին եւ բոլորին փորձում ապացուցել, որ իրենք աշխարհի ամենագեղեցիկ կանայք են:
Հայաստանում մարտի 8-ը համարվում է կանանց, գեղեցկության եւ մայրության միջազգային օր, սակայն մեր երկրում տոն է ոչ միայն այս օրը, այլեւ, ի ուրախություն հայ կանանց՝ մարտի 8-ից սկսած մինչ ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ: Այս օրը հայ տղամարդիկ իրենց կանանց, մայրերին, քույրերին նվիրում են տարբեր նվերներ, ծաղիկներ, օծանելիքներ, փափուկ խաղալիքներ, հուշանավերներ եւ այլն: Մարտի 8-ը Հայաստանում նույնպես համարվում է ոչ աշխատանքային օր:

Իմ ընկեր Նեսոն

I
Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։
Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն. ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ` վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլի ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։
Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։
Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի` ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից…
- Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի… հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի…
II
Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում. էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։
Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե` ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ… Երեք մանեթ ունենամ` կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած. կա ո՛չ…»
Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում` մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր` կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում` սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։
Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։
III
Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։
Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։
Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով` ասավ. «Կասենաս` պոչատ կաչաղակ ըլի…»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։
IV
Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա` իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարգում էինք, Նեսոն էլ հարցրեց թե` «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում…»։
- Վա՜, ի՞նչպես չի միտս… Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,- պատասխանեցի ես։
Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։
Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով` ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։
Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր… Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար` ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե` «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ…»։
Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին` հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։
V
- Նեսոն աղքատ է… Նեսոն տգետ է… Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով… Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ` լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը…  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ` շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում. իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։
Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր Նեսոն։
Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։
Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։





Հովհաննես Թումանյան.Փարվանա

                                I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում

Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…
II


Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:
Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, էլ երկընքից
Վար կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան
Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.
Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…
III


— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.
Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին
Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:
— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,
Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:
IV

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:
Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:
* * *

Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:










Թումանյանի քառյակները

* * *
Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
* * *
Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
* * *
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:
* * *
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
* * *
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:
* * *
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…

* * *
Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:
* * *
Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:
* * *
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:
* * *
Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:
* * *
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
* * *
Հոգիս` տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:
* * *
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:






Թումանյանի նամակը՝ Տերյանին



Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ 

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։
1913
Աղբյուրը՝ http://hy.wikisource.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6_%D5%8F%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6






Թումանյանի Դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:

***

Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

***

Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

***

Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

***

Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

***

Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ: Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից: Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***

Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր հայրիկին, որի մեջ լավ զրույց անողի, պատմողի սերը շատ էր ուժեղ:
Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը, հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին: Երկուսն էլ օպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…
-Հա է´, հա~…-ասում էին ու շարունակում իրենց խոսքը:
Անդրանիկն արտաքուստ խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց . «Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:

***

Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

***

1916 թվականին հունվարյան ցուրտ օրերը կյանքում ու գրականության մեջ մնացին որպես տոնական ջերմ օրեր` բրյուսովյան օրեր:
Առաջին անգամն էր, որ ռուս նշանավոր գործիչ այնքան ջերմ խոսքեր էր ասում և այնքան բարձր գնահատական տալիս հայոց գրականությանը:
Բրյուսովը բացառիկ ընդունելություն ու վերաբերմունք գտավ ինչպես Բաքվում, այնպես էլ Թիֆլիսում, ապա և Երևանում: Պողոս Մակինցյանը, որ դասատուի պաշտոնով Երևանում էր, Բրյուսովի գալու առթիվ Թիֆլիս էր եկել, մասնակցելու այդ օրերին:
Բրյուսովի առաջին դասախոսության մասին հայտարարված էր թերթերում և աֆիշներում: Տոմսերը վաճառվում էին Թիֆլիսի «Чашка чая» կաֆեում: Հենց առաջին օրը բոլոր տոմսերը սպառվեցին:
Բրյուսովի գալու օրը` հունվարի 12-ին, մի խումբ գրական-հասարակական գործիչներ հայրիկի առաջնորդությամբ գնացին կայարան: Բրյուսովը կնոջ` Յոհաննա Մատվեևնայի հետ էր. դիմավորեցինք ծաղկեփնջերով, ծանոթացանք: Եկանք «Гранд отель» հյուրանոցը (Գոլովինսկի պողոտա): Հայրիկը նախօրոք վերցրել էր երկու սենյականոց լավագույն համարն այդ առաջնակարգ հյուրանոցում: Մի կարճ ժամանակ հյուրանոցում մնալուց հետո, հայրիկը նրանց ընթրիքի հրավիրեց մեր տուն: Մոտը փող չուներ, Մակինցյանից պարտք վերցրեց: Տանն էլ նախօրոք ոչինչ չէինք պատրաստել, բայց հայրիկը ամենայն հանգստությամբ հյուրերին ու դիմավորողներին ընթրիքի հրավիրեց: Գնացինք Պուշկինի փողոցի շուկան, գնումներ արինք, բերինք տուն: Ժամը 9-ին հյուրերը եկան: Երեկոն անցավ ջերմ ու հետաքրքիր:
Մյուս օրը` հունվարի 19-ին, Արտիստական թատրոնում Բրյուսովը դասախոսություն կարդաց հայ պոեզիայի մասին, որը գտավ բացառիկ ընդունելություն: Նույն օրը, ի պատիվ Բրյուսովի, շքեղ բանկետ տրվեց. հարյուրից ավելի հյուրեր կային. թամադան հայրիկն էր:
Հաջորդ օրը Բրյուսովը մեկնեց Երևան:

***

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***

Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են տարձել…»:

***

Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:

***

ՊԱՀԱՐԵ

1917 թվականի հունվարի 14-ն էր: Մի ցուրտ, ձյունատարափ երեկո, Հովհաննես Թումանյանի անվանակոչության օրը:
Երկու տասնյակից ավելի երիտասարդ գրողներ հավաքվել էինք մեր ընկերներից մեկի բնակարանը, որը գտվում էր Բեհբության փողոցի № 60 շենքում, այն տան մեջ, ուր ապրում էր նաև անվանի վիպասան Շիրվանզադեն:
Գնել էինք ցուլի մի սիրունիկ սև արձան` բրոնզե աղջիկը վրան թիկնած, ոսկե ժապավենի վրա մակագրել. «Սիրելի Հովհ. Թումանյանին մի խումբ սկսնակ գրողներից»:
Որովհետև բոլորս միասին չէինք կարող գնալ շնորհավորելու` հարցը հեշտությամբ լուծեցինք հետևյալ ձևով: Մեր խմբակում ունեինք ընդամենը երեք կին գրող, բանաստեղծուհիներ` Լեյլի, Արմենուհի Տիգրանյան և Վարսենիկ Աղասյան, ուստի նրանց հանձնարարեցինք արձանը տանել և մատուցել Թումանյանին, որի բնակարանը գտնվում էր մեր հավաքատեղիին մոտիկ, իսկ մենք սպասում էինք:
Շատ չանցած` մեր պատգամավորների վերադարձի փոխարեն գալիս է Թումանյանի պատգամավորը, իր հետ բերելով մի սպառնական հրավեր.
-Եթե բոլորդ չգաք` նվերը ետ կուղարկեմ:
Ավելի քան քսան հոգի, իրար ետև թաքնվելով, ամոթխած ու անհամարձակ, մարմարե աստիճաններով բարձրանում ենք Վոզնեսենսկայա փողոցի №18 տան երրորդ հարկը: Դուռը բացվում է, և մենք ցրտից ու ամոթից կարմրատակած մտնում ենք Հովհաննես Թումանյանի լուսավոր դահլիճը:
Աղմուկն ու իրարանցումը սաստկանում են մի պահ, ապա մեղմանում, դառնում զվարթագին:
Թումանյանն ինքն է մոտենում մեզ, յուրաքանչյուրիս թևից բռնած տեղավորում սեղանի շուրջը:
Պարում են: Թև-թևի տված քոչարի են թռչում Թումանյանը, Շիրվանզադեն, զորավար Անդրանիկը և ուրիշներ: Հետզհետե ընտելանում, բացվում ենք, մասնակցելով ընդհանուր խրախճանքին:
Խմում են մեր կենացը:
-Աճեցեք-բազմացարուքին կենացը,- առաջարկում է ժողովրդական հերոս Անդրանիկը:
Հոտնկայս խլրտում: Բաժակների զարկոց: Բարեմաղթություններ…

***

ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ

Հովհաննես Թումանյանը մեր ժամանակների բացառիկ ու հազվագյուտ անհատականություններից էր: Նրան անծանոթ մարդուն կարող է չափազանցություն թվալ այն բոլորը, ինչ նրա մասին ասում են: Այդ մարդու մեջ այնքան հմայք կար, որ յուրաքանչյուրը, ում հետ նա սկսում էր խոսել, դառնում էր նրա բարեկամը:
1917 թ. ամառն էր: Ես հենց նոր էի Մոսկվայից վերադարձել Թիֆլիս: Ինձ հետ ժամանել էր նաև Կ. Բալմոնտը:
Դա հեղափոխության հաղթանակի և նրա առաջին խոստումների իրագործման ժամանակաշրջանն էր:
Հովհաննես Թումանյանին ես առաջին անգամ տեսա վրացական ակումբի այգում, ընթրիքի ժամանակ, որը Բալմոնտի պատվին կազմակերպել էր Սանդրո Կանչելին:
Նա միանգամայն անկախ էր պահում իրեն ևետ չէր մնում Բալմոնտից էքսպրոմտներում, նույնիսկ ռուսերենով:
Մեկ ամիս անց “Слово” թերթում տպագրվեց Բալմոնտի բանաստեղծությունը “Тебе, Ованес Туманян”:
Ես դեռ մանկուց գիտեի, որ Կովկասը շատ անգամ է դարձել ազգամիջյան ընդհարումների թատերաբեմ: Առաջին մարդը, որ բոլորից ավելի էր տանջվում այդ մտքից, Հովհ. Թումանյանն էր: Նրա յուրաքանչյուր ելույթում, յուրաքանչյուր խոսքում զգացվում էր ցանկություն` կանխելու այդ չարիքը: Նրա անկեղծությանը հավատում էր ամբողջ առաջադեմ վրաց հասարակայնությունը: Այդ մասին վկայեց Թիֆլիսը, նրա քսանհինգամյա հոբելյանի օրը: Այդ հարցում գրաված Թումանյանի ազնիվ դիրքը դրդեց ինձ նրան բաց նամակ գրել, որը հրատարակվեց մամուլում: Իմ նամակին հետևեց նրա ընդարձակ, անկեղծ պատասխանը… Այդ նամակները այն ժամանակ շրջեցին Կովկասի ամբողջ մամուլը և թարգմանվեցին բոլոր լեզուներով…
Այստեղ էլ հարկավոր է ասել, որ Հովհաննես Թումանյանը իսկական նահապետի ազդեցություն ուներ հայ ժողովրդի վրա: Նրա խոսքը լսում էին… …Ընտանեկան, մտերմիկ մթնոլորտում նրա հմայքն անսահման էր: Նրա ընդարձակ բնակարանը, մեծ բուխարին և այդտեղ կառավարող արևելյան կոլորիտը ստեղծում էին բանաստեղծական իմպրովիզացիայի մղող ստեղծագործական հարմարավետություն:
Ամեն անգամ Հովհաննեսին այցելելիս մենք հանդիպում էինք նրա մոտ հավաքված հայ գրողների:
Հիշում եմ Հովհ. Թումանյանի հոբելյանի օրը, որն անցկացվեց Արտիստական թատրոնի դահլիճում: Թատրոնը լեփ-լեցուն էր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Պաոլո Յաշվիլին: Հոբելյանից հետո կայացավ բանկետ` հիացմունքի, սիրո և պոեզիայի պոռթկում:
…Վրաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարը վրաց գրողների պահանջով Հովհ. Թումանյանին թոշակ նշանակեց (Հովհաննեսի համար դա զուտ բարոյական նշանակություն ուներ): Այդ առիթով նա իր բնակարանում խնջույք կազմակերպեց, որին մասնակցեցին հայ և վրաց գրողներ:
Ամբողջ կյանքումս հիշողությանս մեջ կմնա այդ գիշերը, Վասիլի Բարնովի, Շիո Արագվիսպիրելիի, Կոտե Մաղաշվիլու, Պաոլո Յաշվիլու և Մամիկոն Գևորգյանի ելույթները:
Այդ գիշերը, որը մենք անվանեցինք «Խորհրդավոր ընթրիք», ես վերջին անգամ լսեցի Թումանյանի ելույթը:
Մտածելով Հովհաննեսի կյանքի վերջին րոպեների մասին, ես տեսնում եմ նրան, բարձրահասակ, սպիտակահեր, ամբողջ կյանքում բարեկամության և եղբայրության համար մարտնչող. նրա ջինջ դեմքին` հեզության արտահայտություն, իսկ նրա վերջին խոսքը` պարզ, հակիրճ, համոզիչ, ընդմիշտ հիշվող:

***

ԶԱՔԱՐ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ

1918թ. մայիսի վերջերին Ղարաքիլիսայի տակ ուժեղ մարտեր էին մղվում նախկին Կովկասյան բանակի զորամասերի և Ալեքպոլի կողմից արշավող թուրքական կանոնավոր զորքերի միջև: Ես այն ժամանակ առաջին հայկական հրաձիգ դիվիզիայի շարքային զինվոր էի:
Վրա հասավ 1918թ. մայիսի 28-ի առավոտը, որը դարձավ ողբերգական էպոպեայի վերջը:
Սանահնի կայարանում աննկարագրելի իրարանցում էր: Այստեղ էին հավաքվել Ղարաքիլիսայից և մոտակա գյուղերից փախած մարդիկ, ինչպես նաև քայքայված զորամասերի զինվորներ և սպաներ: Կայարանը գտնվում էր գերմանական ռազմական հրամանատարության ձեռքին. գերմանական դրոշակը ծածանվում էր կայարանի շենքի ճակատին:
Գնացքների երթևեկությունը դադարեցված էր. դա ավելի մեծ տագնապ էր առաջացնում: Բոլորս համակված էինք նույն մտքով` շարժվել դեպի Թիֆլիս, բայց ի՞նչ միջոցով: Չարագուշակ լուրեր էին պտտվում, թե այն գյուղերը, որոնց միջով պիտի անցնեինք, լցված են ավազակներով, որոնք թալանում, սպանում են բոլորին:
Այդ պահին երևաց Նիկիտա Ջաղեթյանը և հաղորդեց, որ կայարանում է Հովհ.Թումանյանն իր ընտանիքով: Ջաղեթյանի ասելով` բանաստեղծը գնացել էր զինվորական պարետի մոտ` կայարանում խմբված մարդկանց հետագա բախտի մասին բանակցելու: Թումանյանը վերադարձավ գերմանական պարետատնից, հայտարարելով, որ վագոն են տալու` կանանց և երեխաներին Թիֆլիս տեղափոխելու համար: Մենք թեթևություն զգացինք. համենայնդեպս փրկվելու են երեխաներն ու կանայք, մենք էլ մեզ համար ելք կգտնենք:
…Ժամանակն անցնում էր, իսկ խոստացած գնացքը չէր երևում: Անհանգստությունը սաստկանում էր, թշնամին շարժում էր դեպի Սանահին. մեզ նրանից բաժանում էր հազիվ 15-20կմ տարածություն:
Անհանգստացած բանաստեղծը դարձյալ դիմեց պարետին, բայց այս անգամ շատ վրդովված վերադարձավ. գերմանացի սպան հրաժարվել էր իր խոստումից, հայտարարել, թե «գերմանա-թուրքական բարեկամական հարաբերությունները թույլ չեն տալիս փոխադրամիջոց հատկացնել հայերին, անգամ երեխաներին ու կանանց: Թուրքական հրամանատարության պահանջով` գերմանացիները կայարանն ազատելու են և մեկնելու են Թիֆլիս: Մնացածները թող իրենք մտածեն իրենց մասին»:
…Գերմանացիների գնացքի վերջին սուլոցի հետ մարեց նաև մեր փրկության հույսը: Մենք ծուղակն էինք ընկել: Մարդիկ խումբ-խումբ հավաքված, տենդորեն քննարկում էին իրենց գլխում ծագած մտքերը. ոմանք առաջարկում էին երկաթուղու գծով քայլել դեպի Թիֆլիս, ոմանք պնդում էին թե, պետք է Թիֆլիս գնալ միայն լեռնային շավիղներով, ավազակներից խուսափելու համար: Կային, որ խորհուրդ էին տալիս մնալ Սանահինում, հանձնվել թուրքերին, հուսալով, որ թուրքերը կպահպանեն պատերազմի տարրական կանոնները և ձեռք չեն տա ռազմագերիներին:
Այն մարդիկ, որ մեկնեցին Թիֆլիս երկաթգծով, կամ լեռնային շավիղներով, զոհ գնացին Սադախլուի շրջանի մութ տարրերից կազմված ավազակախմբերի գազանային հարձակումներին: Իսկ նրանք, ովքեր մնացին Սանահինում և կամավոր կերպով հանձնվեցին թուրքերին, նույնպես գազանաբար սպանվեցին: Սանահին կայարանում լցված հազարավոր մարդկանցից փրկվեցին լոկ մի քանիսը…
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ճիշտ էր Թումանյանի որոշումը: Բանաստեղծը մենակ չէր, նրա հետ էր իր բազմանդամ ընտանիքը: Կինը` Օլգա Վասիլևնան, դուստրերը`Նվարդը, Անուշը, Արփիկը, Սեդան ու Թամարը, փոքր տղան` Արեգը, ավագ որդու` Մուշեղի կինը` Մարիա Արխիլևնան: Չափահաս որդիներից ոչ ոք նրա կողքին չէր, ուստի ինքը պետք է գտներ ահռելի սպառնալիքից փրկվելու միջոցը: Պատասխանը թելադրված էր հենց շրջապատող իրադրությունից: Շարժվել դեպի Թիֆլիս` խելացնորություն կլիներ: Մնալ կայարանում, որը շուտով գրավելու էին թուրքական զորամասերը, դա էլ ինքնասպանության հավասար մի բան էր: Ստեղծված կացությունից դուրս գալու միակ ելքը Թումանյանի առաջարկն էր` լեռներում պատսպարվել, հարազատ Լոռու սակավաբնակ տեղերում մի ապաստարան գտնել:
Ընդունելով այդպիսի որոշում, բանաստեղծը առաջարկեց ընտանիքին շտապ պատրաստվել ճանապարհ ընկնելու: Թշնամին մոտենում էր:
Պատրաստությունները երկար չտևեցին: Տնային մի քանի իրեր բարձեցին ինչ-որ տեղից գտած իշուկի վրա և ճանապարհ ընկան:
Մեր «եռյակը» միացավ Թումանյանի ընտանիքին ոչ միայն նրա համար, որ խելացի էինք համարում այդ որոշումը, այլ մեր սրտի խորքում ունեինք երիտասարդներին հատուկ ասպետական մի զգացում. չէր կարելի անպաշտպան թողնել ծանոթ ընտանիքը մանավանդ Հովհ. Թումանյանի, որը հիմա անօգնական ու անզեն էր, իսկ մենք` երիտասարդներս, զենք ունեինք: Մեր քարավանին միացան նաև երեք-չորս ինձ անծանոթ տղամարդիկ և մենք` մոտ քսան հոգի, շարժվեցինք առաջ:
Թողնելով Սանահինը, որի բնակչությունը խուճապահար դես ու դեն էր փախչում, մենք շարժվեցինք դեպի հարավ: Քայլում էինք Քոլագերան կայարանը տանող երկաթուղու ժապավենով:
Մենք և թուրքերը շարժվում էինք իրար դեմ: Մեզ բաժանող տարածությունը քայլ առ քայլ նվազում էր, մենք թշնամուն էինք մոտենում: Ինչո՞վ բացատրել մեր խմբակի այդ տարօրինակ շարժումը` դեմ հանդիման այն վտանգի, որից մարդիկ փախչում էին:
Բանն այն էր, որ նախքան փրկարար լեռների վերելքն սկսելը անհրաժեշտ էր հասնել Դեբեդի փոքրիկ կամրջին, որը գտնվում էր Սանահինից հարավ` 5-6 կմ հեռավորության վրա:
…Մի ժամից ավելի էր Սանահինից դուրս էինք եկել և քայլում էինք անդադար. Ճանապարհի մեծ մասն անցել էինք արդեն: Սրտներիս մեջ հույս ծնվեց, թե մեզ կհաջողվի խուսափել թուրքերին հանդիպելուց: ես քայլում էի Նվարդի կողքից. զրուցում էինք ինչ-որ գրական հարցի մասին, երբ հանգչող երեկոյի խաղաղ հանդարտությունը միանգամից ճեղքեց շոգեքարշի սուլոցը: Մենք մեխվեցինք տեղում:
Սուլոցը գալիս էր հեռվից , բայց մեզ համար պարզ էր, որ թուրքերից առաջ չէինք հասնի կամրջին, արդեն ուշ էր.
Նիկիտան ականջը գետնին դրեց և վեր կենալով ասաց, որ մոտեցող գնացքի թնդյուն է լսվում: Լարված ու լուռ կանգնել էինք: Լռությունն ընդհատեց Թումանյանը.
-Հրացանավորներ,-ասաց նա, դիմելով մեզ` տղամարդկանց,-թաքնվեցեք թփերի մեջ, աջ կողմում, իսկ կանայք կանգնեն ձախ կողմը:
Մեր մեղմ, միշտ ժպտադեմ բանաստեղծը այս բառերն արտասանեց այնպիսի հրամայողական, առարկություն չհանդուրժող շեշտով, որ բոլորս իսկույն հնազանդվեցինք: Հրացանավոր տղամարդիկս երկաթուղու գծից թեքվեցինք դեպի աջ և թաքնվեցինք խիտ թփերի ետևում: Վերջին վայրկյանին Նվարդն իր վրայից հանեց և ուսերիս գցեց թեթև մի ուսածածկոց, իբր թե ինձ թաքցնելու համար: Հարկավ, կանացի այդ շալը ոչ մի դեր չէր կարող կատարել, զինված տղամարդը երբեք չէր կարող թաքնվել դրա տակ, սակայն աղջկա այդ արարքից ես շատ զգացվեցի:
…Շոգեքարշը դարձյալ սուլեց, այս անգամ ավելի մոտիկից: Նա առաջանում էր դանդաղ, ըստ երևույթին ուղարկված էր հետախուզման նպատակով: Մեքենավարը, գլուխը դուրս ցցած, նայում էր մեր հակառակ կողմը, որտեղ Թումանյանն իր ընտանիքի հետ կանգնած էր:
Թփերի միջից աչքս նրանց վրայից չէի կտրում, մինչև որ շոգեքարշը առջևս փակեց: Նրանք անշարժացել էին, երեսները դեպի շոգեքարշը դարձրած: Փաստորեն մենք գերի էինք ընկել, թեպետ հայտնի չէինք այն մարդկանց, որոնց գերիներն էինք դարձել: Մեր կյանքն այլևս մեզ չէր պատկանում, այն լիովին կախված էր մեր թշնամուց, որևէ մեկի քմահաճույքից, կույր պատահականությունից:
Փրկության հեռանկարը և կործանման վտանգը կիսվում էին, մեր տրամադրության տակ չկար որևէ միջոց` մեր ցանկությամբ իջեցնել կամ բարձրացնել նժարի ծանր կողմը: Լոկ մի բան կարող էինք անել` սպասել ու տեսնել, թե բախտն ինչ կբերի մեզ:
Անտարակույս, շոգեքարշի վրա պետք է որ զինված մարդիկ լինեին, բայց մեր թաքստոցից անտեսանելի էին: Նրանք շոգեքարշի մյուս կողմի վրա էին և երևի տեսնում էին մարդկանց այն խմբակը, որ կուչ էր եկել ձորափի եզրին: Շոգեքարշը շարժվում էր այնքան դանդաղ, որ նրա վրա եղած մարդիկ ազատ կերպով կարող էին ցած թռչել և վայրագություններ անել: Մենք` պատրաստ պաշտպանելու անօգնական կանանց, լուռ սպասում էինք դեպքերի ընթացքին:
Սակայն շոգեքարշն անցավ առանց կանգ առնելու և շուտով անհետացավ, իր երկարաձիգ սուլոցով մի անգամ ևս խանգարելով կիրճում տիրող հանդարտությունը:
Ինչո՞վ բացատրել, որ շոգեքարշը կանգ չառավ: Ըստ երևույթին, ձորափի եզրին կպած մարդիկ թշնամու ուշադրությանը չարժանացան, իսկ մեզէ թփերի մեջ թաքնված մարդկանց, չէին նկատել: Ո´վ գիտի, գուցե նրանք «հանգստանում» էին Ղարաքիլիսայիում կատարած արյունահեղությունից հետո, գուցե պատրաստվում էին Սանահինում նոր գազանություններ կատարել և ճանապարհին պատահած մի բուռ մարդիկ չէին հետաքրքրում նրանց: Երբ հեռացող շոգեքարշի անիվների թրխկոցը դադարեց, մենք դուրս եկանք ապաստարանից և միացանք բանաստեղծին ու նրա ընտանիքին: Ոչ ոք չէր խոսում:
Շալը Նվարդին վերադարձնելիս նկատեցի, որ նա լաց է լինում:
Արևի շողերն արդեն թաքնվել էին արդեն լեռնակատարների ետևում: Անտառախիտ լանջերի կանաչը հալվել էր, և Դեբեդից թեթև զովություն էր փչում, երբ մեր քարավանը մոտեցավ փափագած կամրջին: Թեպետ շոգեքարշը անհետացել էր, ասես կուլ էր գնացել ձորում, բայց վտանգը չէր անցել: Պարզ էր, որ թուրքական զորամասերը շարժվելու են դեպի Սանահին: Դանդաղել երկաթգծի վրա չէր կարելի: Շարունակում էինք մեր ճանապարհը: Քառորդ ժամ անց մոտեցանք բաղձալի կամրջին, որ կարծես թե հրավիրում էր մեզ լեռները բարձրանալու: Սովորական, գյուղական փայտե կամուրջ էր. մենք շարքով շարժվում էինք:
Կամուրջն անցնելուց հետո մենք գտանք լեռների խորքը տանող շավիղ: Դա ինձ համար անծանոթ վայր էր, չնայած եղել էի Սանահինում:
…Մութն ընկել էր վաղուց, երբ մենք հասանք մեծ բարձրության վրա, նախալպիական գոտու սահմանում գտնվող միմենավոր վայր: Այդ երեկո ո´չ ես, ո´չ ընկերներս չէինք հասկանում, թե որտեղ ենք գտնվում, մյուս օրը միայն մեզ համար պարզվեց, որ Կոնձաձոր անունը կրող ամառային քոչավայրում ենք, իսկ ապաստարան տվողը Թումանյանի հարազատ քույրն է, Իսկուհի Շահվերդյանը, որը ամռան ամիսներին այնտեղ էր բնակվում: Իմանալով սիրելի եղբոր` Հովհաննեսին և նրա ընտանիքին պատահած աղետի մասին, անմիջապես նրանց ետևից է ուղարկում մի երիտասարդի, որը մեզ բերեց այս ապաստարանը, թշնամու աչքից հեռու մի տեղ: Խեղճ կինը ենթադրում էր, թե հոգ է տանելու ութ-տասը մարդու համար, այնինչ հավաքվեցին մոտ քսան մարդ, մի ամբողջ դասակ, որին պետք էր կերակրել, օթևանով ապահովել:
Դժվար էր, անշուշտ, բայց հյուրընկալության ադաթը սուրբ է հայուհու համար: Որտեղի՞ց են կարողանում կանայք հնարամիտ դառնալ այդպիսի դժվարին պայմաններում: Քիչ ժամանակ անց մեզ կուշտ կերակրեցին: Գիշերելու տեղ էլ ճարեցինք և շուտով խոր քնի մեջ ընկանք: Մեր մեծ բանաստեղծը ուժասպառ պառկած էր գետնափոր խրճիթում, գետնին, խնամքով պատրաստած, տնային կարպետներից սարքած անկողնում:

***

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆ

Հովհաննես Թումանյանի ծննդյան հիսնամյակի և իմ բեմական գործունեության երեսունհինգամյակի առթիվ Թիֆլիսի արտիստական ընկերության մեծ դահլիճում կազմակերպված էր շքեղ բանկետ:
Ըստ պապական սովորության ընտրվեց թամադա: Առաջին կենացը նվիրվեց Հովհաննեսին: Ինչ խոսք, որ ճառերին, գովասանքներին վերջ չկար: Ամեն ոք աշխատում էր արտահայտել յուր հրճվանքը մեծ բանաստեղծին:
Երկրորդ կենացն իմն էր: Ոչ պակաս ոգևորությամբ ընդունվեց նաև այդ կենացը, բայց մի բանով գերազանցեց, որովհետև յուր կենացի վրա բնականաբար չարտահայտվող Հովհ. Թումանյանը խոսեց իմ կենացի առթիվ: Ահա թե ինչ ասաց նա.
-Ես խմում եմ մի մարդու կենացը, որը մեր գրականությանը նվիրել է մի բանաստեղծ և փրկել է հայ թատրոնը մի անշնորհք դերասանից: Երիտասարդ էի, երբ ես ուզում էի դերասան դառնալ: Եկա թատրոն, էս կողմն ընկա, էն կողմն ընկա, մի կերպ երկու խոսքանոց մի դեր տվին ինձ: Ներկայացումից հետո ուրախ-ուրախ գնացի Հովհաննեսի մոտ ու հարցրի.
-Պարոն Աբելյան, ո՞նց խաղացի:
Նա հարցրեց.
-Դու ի՞նչ դեր էիր խաղում:
-Այսինչ դերը,- պատասխանեցի ես:
Հա~, էդ դու՞ էիր…-ասաց Հովհաննեսը ու սկսեց մտածել:
Իսկ իմ սիրտը բաբախում էր, անհամբեր պատասխանի էի սպասում:
-Գիտե՞ս ինչ, ա´յ տղա, մեղք ես, գնա մի ուրիշ գործով պարապիր, քեզանից դերասան չի դուրս գա:
Մենք մինչև հոբելյանն էլ լավ բարեկամներ էինք, բայց այդ օրվանից կրկնապատկվեց մեր բարեկամությունը: Ես միշտ կարծում էի, որ Հովհաննեսն ինձնից տարիքով մեծ է: Կյանքի հոգսերն անժամանակ ծերացրել էին այդ բարի մարդուն: Ես նրան նվիրեցի մի արծաթե սերվիզ, իսկ նա ինձ` Ֆ.Հոտենրոտի “История внейшней культуры” գիրքը հետևյալ մակագրությամբ.
Իրենց վաղանց կյանքի կեսին-
Հովհաննեսը` Հովհաննեսին:
Հովհաննես Թումանյան (Թիֆլիս, մարտի 9-ին)
Այժմ, երբ գրողը, արվեստագետը, գիտնականը այնպես բարձր են գնահատվում, Թումանյանը չկա…

***

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ

Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյան:
1904-ին առաջին անգամ ըլլալով տեսա և ճանչցա զայն իր բնակարանին մեջ Սևքարեցի Սաքոյին միջոցավ: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն և անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու և հարգելու:Բաց էին իր տան դռները բոլորին առջև: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ և այցելուներ կմտնեին ու կելնեին` վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներին ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր և ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն, քեն, ատելություն, չարիք, նախանձ` կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր և պարզ էր իր սիրտն ու հոգին, ու մանիշակի չափ խոնարհ ու քնքուշ: Տիպար հայ էր` ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլ կհարգվեր և կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ և թաթար ժողովուրդներեն…
1915-ին, երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանյան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորություններով վերադարձավ` չեմ գիտեր, բայց երբ 1915-ին Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծը իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, եկավ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգդիրի և Երևանի վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու:

***

ԼԵՈ

…Մի օր մոտն էի, խոսում էինք կովկասագիտությունից: Մի նոր գիրք էր գնել, սեղանի վրա տեսա (Маевский, «Закавказье»): Ասի` Օհանես, մի քանի օրով տուր տանեմ կարդամ, ետ բերեմ: Սովորաբար նա իր գրքերը տուն չէր տալիս, ինձ էս անգամ բացառություն արավ, տվեց: Տարա, սկսեցի կարդալ, տեսա, որ թերթերից շատերը դեռ կտրտված էլ չեն: Կարդացի, մի քանի օրից եկա մոտը: Խոսք ընկավ էդ գրքից, ասի` Օհանես, դու էդ գիրքը ո՞նց ես կարդացել, որ թերթերը դեռ կտրտված էլ չեն. բան չասաց: Զրույցը շարունակեցինք, քիչ հետո խոսք գցեց էդ գրքից, հետն էլ մի կարծիք հայտնեց, որը միանգամայն նոր էր ինձ համար: Ասի`Օհանես, էդ որտեղի՞ց գիտես, թե` հենց էդ գրքիցն եմ ասում, որ տարել ես, կարդացել ու ետ բերել…Շատ ծիծաղեցինք…

Հովհաննես Թումանյան.բանաստեղծություններ


ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծննդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ...

1894

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ
Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։
Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։
1887

* * *
Ա՜խ, ես երանի
Կայծա՜կ լինէի,
Որոտ-ճայթյունով
Մըռայլ ամպերից
Ժայթքեի ըմբոստ,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն
Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ ո՞վ է նըստած,
Եվ ո՞ւր է աստված․․․
1891


ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

barekendanԲարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:
Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր:
Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:
Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշվում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։
Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:
Բարեկենդանը` քրիստոնեական տոն

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր  քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):
Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:
Եկեղեցին, Քրիստոսի օրինակի հետևողությամբ, քառասունօրյա պահք է հաստատում, հավատացյալներին քառասուն օր խոկումի, աղոթքի, ինքնաքննության ու զղջումի առիթ տալու համար: Կարևոր սրբոց տոների առթիվ , երբ մատուցվում է հանդիսավոր Պատարագ, վարագույրը քաշվում է և տեղի է ունենում բաց պատարագ:
barekendan1Ներկայացումներ
Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…


Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր աղմուկով, երգով, թմբուկով և ներս էին ընկնում երեխանները: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ,փոքրերը`մեծի, երբեմն` ծաղրածուի:
3Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:
Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:
4Ճոճախաղերը գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ երեխաների խաղերն են: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, կամ երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած: Ճոճախաղերը զվարճահանդեսի էին վերածվում, երբ ճոճվողների շուրջ հավաքված բազմության առաջ տվյալ պահին ճոճվողի ոտքերին ճիպոտով հարվածելով պահանջում էին որևէ գաղտնիք ասել: Առավել տարածված էր` ստիպել սիրած տղայի անունը բարձրաձայն ասել: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:
Բարեկենդանի խոհանոց
Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:
Բարեկենդանի կերակուր են համարվել` փաթիլան, սըռոն, բխբխիկը:
Փաթիլան պատրաստել են հետևյալ կերպ. լավաշի հաստությամբ խմորի վրա քսել են պանիր կամ ղավուրմա, բարակ հացով ծածկել են, տապակել, ապա իրար վրա դարսելով կտրատել են, վրան լցրել հալած յուղ:
Բխբխիկ
Բխբխիկը ալյուրով, ձվի դեղնուցով ու կաթով եփել են յուղի մեջ: Մատուցելուց առաջ վրան լցրել են մեղր:
Սըռոն
Բարակ բացված հացը կտրտել են, լցրել սխտորած մածնաթանի մեջ, հետո հանել են, վրան յուղ լցրել ու կերել:
barekendan5Օգտագործված գրականություն
Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոներ»
Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»
«Շողակաթ» հեռուստաընկերություն, «Բուն Բարեկենդան»


ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏՐՆԴԵԶ

Պատմական Հայաստանի շատ վայրերում այն համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ:
Զենքի շիկացած ծայրով օծվում էր լավաշը, գաթան (քաղցր ու աղի), չիր ու չամիչը, ցանքի համար մի քանի բուռ հացահատիկ, նորապսակների ու սիրող զույգերի համար վարդի չոր թերթիկներ կամ վարդի օշարակ, յուղ:
Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները: Տեառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Հեթանոսական կրոնների մեջ մեծ տեղ էր գրավում կրակի պաշտամունքը: Կրակը խորհրդանիշն էր Արևի ու Լույսի, ինչպես նաև ջերմության: Կրակը համարվում էր նվիրական սրբություն: Ընտանեկան բույնը, երդիկը կոչվում է նաև օջախ, ծուխ: Կա մեկ այլ կարծիք, որի համաձայն, Տեառնընդառաջի հրավառությունը վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստծուն: Տիրը, երազների մեկնիչն էր և պաշտպանը դպրության ու արվեստի, իսկ Միհրը մարմնավորում էր կրակի ու լույսի ուժը: Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ, պատմական Հայքի որոշ վայրերում սկսում էին հողագործական աշխատանքներ:
Տեառնրնդառաջ անունը բացատրվում է Քրիստոսի ծննդյան քառասուներորդ օրը նրան տաճար տանելու փաստի հետ: Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո արգելվում է Լույս զվարթ շարականը: Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, քանի որ գարնանամուտ է: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն, և հենց այդ կրակով էլ վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը: Մանուկ Հիսուսին ընդառաջ եկավ խոր ծերության հասած և տիրոջ գալստյան սպասող Սիմոն Ծերունին, գրկեց մանկանը և գոհություն ու փառք տվեց Աստծուն, որ իրեն արժանի դարձրեց Իսրայելի Փրկչին տեսնելու, այստեղից էլ տոնի անունը Տեառնընդառաջ` տիրոջն ընդառաջ:

Տեառնընդառաջի առաջին ծեսը կրակ վառելն է
Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, բաժանում են մոմեր և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Քահանան կարգը կատարելով`իր մոմով առաջինը վառում էր եկեղեցու բակի մեծ կրակը, դրանից հետո մոմերը վառում էին այդ տարի ամուսնացած փեսաները: Այնուհետեւ գլխավոր խարույկի մասնակիցները խանձողներ էին տանում, որ վառեին բակերի խարույկը: Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են իրենց մոմերը և տանում տուն: Եկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Երիտասարդները վառած մոմերով վերադառնում էին տուն, ուր նախապես արդեն պատրաստված կային փոքրիկ դեզեր, որոնք վառվում էին այդ մոմերով: Փոքրիկ դեզեր, առանց բացառության , պետք է լինեին յուրաքանչյուր տան տանիքի վրա, որպեսզի բախտը տան վրա լիներ: Վառած դեզի վրայով ցատկում էին: Երեկոյան արձակում էին հրացաններ: Խարույկի վրայից ցատկում էին,  որպեսզի չվնասվեին գայլ ու գազանից, օձ ու կարիճից, հեռու լինեին ցավ ու չոռից: Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակ զույգերը , իսկ կրակի վրայով առաջինը թռչում էր տան ամենատարեց կինը`մամիկը, որպեսզի իր տունը ազատի չարքերից , ապա սկսում էին թռչել երիտասարդներն ու երեխաները: Կրակի մոտ էին բերում նաև հիվանդներին: Եթե չամուսնացած աղջկա շորի ծայրը վառվում էր , ապա նա այդ տարի ամուսնանալու էր: Տեառնընդառաջի կրակը իր հետ բերում էր օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն:

Տեառնընդառաջի ծուխը
Տերընդեզ` դարմանը կես,
Առ հաց ու կես , ելիր գեղես,
Տերընդեզ` մխի դին տես,
Մէ փութ ցանես` հազար քաղես:
Հավաքվածները ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ ուղին: Ու հենց այդ տարածքում էլ, Ծաղկազարդից հետո երկրագործները աճեցնում էին բերքը: Եթե ծուխը հարավ և արևելք էր թեքվում` այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս և արևմուտք` վատ: Իրականում այս երևույթը կապ ունի փետրվարի կեսերին հյուսիսային և հարավային քամիների փոխազդեցության կամ որևէ մեկի գերակշության հետ:, մի կիսայրած փայտ դեզից տանում էին տները և պահում էին ապահով տեղ կամ դնում էին հավերի բներում, որպեսզի հավերը Զատիկին շատ ձու ածեն կամ շուտ թուխս նստեն:Մի կտորն էլ դնում էին ամբարի մեջ, որպեսզի հացը առատ լինի:
 Տեառնընդառաջի խարույկի մոխիրը
Մեծ կարևորություն ուներ նաև տեառնընդառաջի խարույկի մոխիրը: Այդ մոխիրը, ըստ պատկերացումների, օժտված էր ուժով և առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում էին հիվանդներին, քսում էին երեխաների վզին և դեմքին, մոխիրը աղի հետ խառնելով տալիս էին անասուններին, շաղ էին տալիս հավաբնում և գոմում: Իսկ աղջիկները մուրը քսում էին աչքերին, որպեսզի աչքացավից զերծ մնան: Տեառնընդառաջի հրավառությունից հետո փեսան իրավունք էր ստանում աներոջ տուն գնալու, իսկ երեխաներին եկեղեցի էին տանում, որպեսզի քահանան օրհնի: Վերադարձին մայրը երեխայի աչքը համբուրում էր և նվեր էր տալիս. նրան հետևում էին ազգականները:
Տեառնընդառաջի խոհանոցը
Տրնդեզին փոխինդ ուտելը եղել է պարտադիր: Տարեկան երկու անգամ` Տեառնընդառաջին և Սուրբ Սարգսի տոնին շաղախած փոխինդ ճաշակելը ուղղակի անհրաժեշտությունն էր:
Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում`կաթով, ջրով, մեղրով կամ դոշաբով, պատրաստում էին փոքրիկ գլանիկներ` (դումբրուկ) ու բաժանում տնեցիներին:
Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ` խաշիլ, փոխինդ, աղանձ:
Այդ օրը ընդունված էր ուտել նաև չամիչ, ընկույզ, բոված սիսեռ, դդմի կորիզ:
Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:







ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Ամենասիրելի Հովհ. Թումանյանին
Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքումմենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:

Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:

Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք , կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:

Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:


Ձեր` Եղիշե Չարենց

Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.








Վահան Տերյան Անծանոթ Աղջկան







Հովհաննես Թումանյան

 ՀՐԱԺԵՇՏ


Այստեղ ահա կըբաժանվենք.

Մնաս բարյավ, սիրելի.

Այսպես ես չեմ ցավել երբեք

Դառնությունով սիրտս լի։

Այստեղ ահա քեզ թողնում եմ

Եվ չգիտեմ, ուր կերթաս.

Կասկածներից ես դողում եմ...

Թող պահպանե քեզ աստված։

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,

Օրը տարի կդառնա,

Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս

Շուրջդ պիտի թրթռա։

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,

Որ քեզ շատ եմ կարոտել.

Եվ տեսության ժամի համար

Չըմոռանաս աղոթել։





Բալլադ

Բալլադ  չափածո պատմողական բնույթի ստեղծագործություն ։

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։
Միջին դարերերում եվրոպական երկրներում (ԻտալիաՖրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծամասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև (երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառյակ, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը)։
18-րդ դարի վերջերից բալլադի թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը զգալի փոփոխության են ենթարկվում։ Ռոմանտիկ բանաստեղծները բալլադ սկսեցին կոչել որևէ ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ անսովոր, հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք և քնարական ուժեղ գունավորում, ոչ մեծ ծավալի սյուժետային գործերը։ Բալլադի հիմքում դրված է որևէ լարված, սուր դրամատիկ, սրընթաց ու արագ զարգացող սյուժե։ Բնորոշ է որոշ տողերի ու տների կրկնությունը, երբեմն մեծ տեղ են գրավում երկխոսությունները, որոնց միջոցով էլ հաճախ առաջ է շարժվում գործողությունը։ Դեպքերի նկարագրությունը միշտ ենթարկվում էր հեղինակի քնարական մտահղացմանը, հուզական ուժեղ տպավորության հասնելու նպատակին։ Պատմվում են միայն գործողության հիմնական օղակները, առանց կապակցող բացատրությունների։ Այդ հատկանիշների, որոնք արդեն հատուկ էին ՇիլլերիԳյոթեիՎալտեր Սքոթի բալլադներին, զգալի չափով պահպանվեցին նաև ժանրի պատմության հետագա փուլերում։
Ռոմանտիկ բանաստեղծների բալլադներում գործողությունը հաճախ իրական աշխարհից տեղափոխվում էր երևեկայության ոլորտը, ներկայացվում իբրև խորհրդավոր ուժերի և հրաշապատում երևույթների թատերաբեմ։ Հաճախ հանդես էին գալիս ուրվականներ, կենդանացող մեռելներ, ոգիներ, սատանաներ ու կմախքներ, չարագուշակ գերեզման ու խորհրդավոր լուսին։ Իսկ ռեալիստ բանաստեղծները՝ Ա. ՊուշկինըՌոբերտ ԲըրնսըՀ. Թումանյանը, պահպանելով հադերձ սյուժեի ավանդական-լեգենդային հիմքը, շատ պատկերների պայմանական և անսովոր բնույթը, բալլադն օժտեցին կյանքի իրական գծերով, կենդանի խոսակցական լեզվով (օր.՝ Ա. Պուշկինի «Ջրահեղձը»)։
Ժանրի դասական օրինակներ են անգլիական ժողովրդական բալլադները Ռուբին Հուդի մասին, Գյոթեի «Անտառի արքան», Ալեքսանդր Պուշկինի «Օլեգի երգը», «Ջրահեղձը»։ Հայ գրականության մեջ բալլադի լավագույն օրինակներ են Հ. Թումանյանի«Փարվանան», «Ախթամարը», «Աղավնու վանքը», Ավետիք Իսահակյանի «Հավերժական սերը», «Ժողովրդի քնարը», «Ասպետի սերը», Հովհ. Հովհաննիսյանի «Արտավազդը» և այլն։
Բալլադի պատմությունը ցույց է տալիս, որ, չնայած բոլոր փոփոխություններին, նրա մեջ պահպանվել են մի քանի կայուն գծեր, որոնց վրա և հենվում է ժանրի միասնությունը։ Դա դեպքերի և դեմքերի քնարական ուժեղ գունավորումն է, լարվածությունն ու դինամիզմը, համեմատաբար ոչ մեծ ծավալը և այլն։ Ամենից կարևորը պետք է համարել բալլադի բովանդակության անսովոր, հաճախ հերոսական կամ ողբերգական բնույթը, պայմանական, նույնիսկ ֆանտաստիկ պատկերների առատություն։ Բովանդակության այդ կողմերն ընդգծելու համար երբեմն փոխաբերաբար բալլադ են կոչում այլ ժանրի երկեր, ինչպես՝ Օ. Ուայլդի «Ռեդինգի բանտի բալլադը» պոեմը, Լ. Ֆոյխտվանգերի «Իսպանական բալլադ» վեպը, Վ. Թոթովենցի«Արաբական քաղաք» պատմվածքը, Գ. Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» կինոֆիլմը և այլն։

Ծեր մորաքույր Ադան:Պատմվածք

Ծեր մորաքույր Ադան:Պատմվածք
ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ, ԵՐԲ ՇԱՏ ԾԵՐԱՑԱՎ, ԳՆԱՑ ԲՆԱԿՎԵԼՈՒ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ` ԵՐԵՔ ՄԱՀՃԱԿԱԼՈՎ ՄԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ, ՈՐՏԵՂ ԱՐԴԵՆ ԵՐԿՈՒ ԾԵՐ ԿԱՆԱՅՔ ԷԻՆ ԱՊՐՈՒՄ, ՆՐԱ ՉԱՓ ԾԵՐ: ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԻՐ ՀԱՄԱՐ ՄԻ ԲԱԶԿԱԹՈՌ ԸՆՏՐԵՑ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՄՈՏ ԵՒ ՄԻ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ ՓՇՐԵՑ ՊԱՏՈՒՀԱՆԱԳՈԳԻՆ
-ԿԵՑՑԵՔ, ՀԻՄԱ ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ,- ԲԱՐԿԱՑԱԾ ԱՍԱՑԻՆ ՄՅՈՒՍ ԵՐԿՈՒ ԾԵՐ ԿԱՆԱՅՔ:
ՍԱԿԱՅՆ ԾԵՐԱՆՈՑԻ ԱՅԳՈՒՑ ՄԻ ԹՌՉՆԱԿ ԵԿԱՎ, ԿՏՑԱՀԱՐԵՑ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹԸ ԵՒ ԹՌԱՎ ԳՆԱՑ
-ԱՀԱ ԽՆԴՐԵՄ,- ՄՌԹՄՌԹԱՑԻՆ ԾԵՐ ԿԱՆԱՅՔ,-Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ՍՏԱՑԱՔ ՍՐԱՆԻՑ: ԿՏՑԱՀԱՐԵՑ ԵՒ ԹՌԱՎ ԳՆԱՑ: ՃԻՇՏ` ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՔ, Ո՞Վ ԳԻՏԵ, ԱՇԽԱՐՀԻ ՈՐ ԾԱՅՐՈՒՄ ԵՆ, ԵՒ ՄԵԶ, ՈՐ ԽՆԱՄԵԼ ԵՆՔ ՆՐԱՆՑ, ԱՅԼԵՒՍ ՉԵՆ ՀԻՇՈ
ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ ՈՉԻՆՉ ՉԱՍԱՑ, ԲԱՅՑ ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ ՄԻ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ ԷՐ ՓՇՐՈՒՄ ՊԱՏՈՒՀԱՆԱԳՈԳԻՆ, ԵՒ ԹՌՉՆԱԿԸ ԳԱԼԻՍ ԷՐ ԱՅՆ ԿՏՑԱՀԱՐԵԼՈՒ, ՄԻՇՏ ՆՈՒՅՆ ԺԱՄԻՆ, ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԵՍ ՃՇՏԱՊԱՀ, ԵՒ ՏԵՍՆԵԼ ԷՐ ՊԵՏՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ, ԵՐԲ ՓՇՈՒՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷԻՆ ԼԻՆՈՒ
ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ԹՌՉՆԱԿԸ ԲԵՐԵՑ ՆԱԵՒ ԻՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ԲՈՒՅՆ ԷՐ ՀՅՈՒՍԵԼ ԵՒ ՉՈՐՍ ՁԱԳ ԷՐ ՈՒՆԵՑԵԼ, ԵՒ ՆՐԱՆՔ ԷԼ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿՏՑԱՀԱՐՈՒՄ ԷԻՆ ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՅԻ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹԸ ԵՒ ԳԱԼԻՍ ԷԻՆ ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ, ՈՒ ԵԹԵ ԱՅՆ ՉԷԻՆ ԳՏՆՈՒՄ, ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ԷԻՆ ԲԱՐՁՐԱՑՆ
-ՁԵՐ ԹՌՉՆԱԿՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԵՆ,- ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ, ՄԻ ՓՈՔՐ ՆԱԽԱՆՁԵԼՈՎ, ԱՍՈՒՄ ԷԻՆ ԾԵՐ ԿԱՆԱՅՔ ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՅԻՆ: ԵՎ ՆԱ ՄԱՆՐԻԿ ՔԱՅԼԵՐՈՎ ՎԱԶՈՒՄ ԷՐ ԴԵՊԻ ԻՐ ՊԱՀԱՐԱՆԸ, ՄԻ ՉՈՐ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ ԷՐ ԳՏՆՈՒՄ ՍՈՒՐՃԻ ԵՒ ԱՆԻՍՈՆԻ ԿՈՆՖԵՏՆԵՐԻ ԹՂԹԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԵՒ ԱՍՈՒ
-ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԵՆ ԳԱԼԻՍ ԵՄ:
-Ա~Խ,- ՄՐՄՆՋՈՒՄ ԷԻՆ ՄՅՈՒՍ ԾԵՐ ԿԱՆԱՅՔ,- ԵՐԱՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԱԳՈԳԻՆ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ ԴՆԵԼԸ ԲԱՎԱԿԱՆ ԼԻՆԵՐ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԻՍԿ ՁԵՐԸ, ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱ, ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ:
ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ ԱՐԴԵՆ ՉԳԻՏԵՐ` ՄԻԳՈՒՑԵ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ, ՄԻԳՈՒՑԵ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ, ԲԱՅՑ ԹՈՒՅԼ ՉԷՐ ՏԱԼԻՍ, ՈՐ ԻՐԵՆ ՇՓՈԹԵՑՆԵՆ, ՓՇՐՈՒՄ ԷՐ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹԸ ԹՌՉՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՒ ԱՍՈՒՄ ՆՐԱՆՑ
-ԿԵՐԵՔ, ԴԵ´, ԿԵՐԵՔ, ԹԵ ՉԷ ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՈՒԺ ՉԵՔ ՈՒՆԵՆԱ:
ՈՒ ԵՐԲ ՎԵՐՋԱՑՆՈՒՄ ԷԻՆ ԿՏՑԱՀԱՐԵԼ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹԸ`
-ԴԵ´, ԳՆԱՑԵՔ, ԳՆԱՑԵՔ: ԻՆՉԻ՞Ն ԵՔ ՍՊԱՍՈՒՄ: ԹԵՒԵՐԸ ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ ՍՏԵՂԾՎԱԾ
ԾԵՐ ԿԱՆԱՅՔ ԻՋԵՑՆՈՒՄ ԷԻՆ ԳԼՈՒԽՆԵՐԸ ԵՒ ՄՏԱԾՈՒՄ, ՈՐ ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ ՄԻ ՓՈՔՐ ԽԵԼԱԳԱՐ Է, ՈՐՈՎՀԵՏԵՒ ԹԵԵՒ ԾԵՐ ԷՐ ՈՒ ԱՂՔԱՏ, ԲԱՅՑ ԴԵՌ ՆՎԻՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՐ ԵՒ ՉԷՐ ԷԼ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆ
ՀԵՏՈ ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ ՄԱՀԱՑԱՎ, ԻՍԿ ՆՐԱ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴԱ ԻՄԱՑԱՆ ԲԱՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ, ԵՒ ԱՐԴԵՆ ՉԱՐԺԵՐ ԹԱՂՄԱՆ ՀԱՄԱՐ ՃԱՄՓԱ ԸՆԿՆԵԼ: ԲԱՅՑ ԹՌՉՆԱԿՆԵՐՆ ԱՄԲՈՂՋ ՁՄԵՌՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԷԻՆ ՊԱՏՈՒՀԱՆԱԳՈԳԻ ՄՈՏ ԵՒ ԲՈՂՈՔՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ԻՆՉՈՒ ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ





ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՇՈՒՄ ԶԱՏԻԿԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ



ՎՐԱՑԱԿԱՆ ԶԱՏԻԿԸ
ՎՐԱՑԻՆԵՐԸ ԶԱՏԻԿԸ ՆՇԵԼՈՒ ԵՆ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ:  ՆՐԱՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՆՇԵԼ ԶԱՏԻԿԸ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՂՂԱՓԱՌ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԵՏ:  ԱՅԴ ՕՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ: ՆՐԱՆՔ ԷԼ ՀԱՅԵՐԻ ՆՄԱՆ ԶԱՏԿԻ ԹԽՎԱԾՔ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՒ ՁՈՒ ԵՆ ՆԵՐԿՈՒՄ:  ԶԱՏԻԿԻ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՆՐԱՆՔ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻՆ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԶԱՏԻԿ

...ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԶԱՏԻԿԸ ՄԻԱՅՆ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ ՏՈՆ ՉԷ ԵՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՊԱՀՊԱՆԵԼ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՆՇԵԼ ԻՆՉՊԵՍ ՀԱՐԿՆ Է: ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԾԱՆՈԹՆԵՐԻՆ ԵՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ` ԱՅԴ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:  ԶԱՏԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՃԱԳԱՐՆ Է, ՈՐԸ ԲԵՐՈՒՄ Է ԶԱՏԿԻ ՁՎԵՐԸ:  ԶԱՏԿԻՑ ԱՐԴԵՆ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՈՒՏՈՒՄ ԱՅԴ ՁՎԵՐԸ: ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԳՏՆԵԼ ԶԱՏԿԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇՈԿՈԼԱԴԵ ՁՎԵՐ, ՃԱԳԱՐՆԵՐ, ԱՔԼՈՐՆԵՐ ԵՒ ԱՅԼՆ:  ԸՍՏ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱԾ ՁՎԵՐԸ ԱՅԳՈՒ ԾԱՌԵՐԻ ԵՒ ԹՓԵՐԻ ՏԱԿ, ԵՒ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՏՆԵՆ ԴՐԱՆՔ ՈՒ ԴԱՍԱՎՈՐԵՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ՄԵՋ:  ԱՅՆՈՒՀԵՏԵՒ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԻՔՈՎ ԶԱՏԿԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՒ ՈՒՏՈՒՄ ԵՆ ԱՅԴ

ԱՆԳԼԻԱՅՈՒՄ
ԶԱՏԻԿԸ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ: ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ՇԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՍ ՕՐԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՒՈՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՏՈՆ Է, ՔԱՆ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ: ՈՐՊԵՍ ԿԱՆՈՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՈՎ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՆԵՐԿԱ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՐԱԳԻՆ ՄԻՆՉԵՒ ԿԵՍԳԻՇԵՐ, ԻՍԿ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԲՈԼՈՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՎԱՐՏԻ ԵՒ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ: ՇԱՏ ԵՂԵԿԵՑԻՆԵՐ ԶԱՐԴԱՐՎՈՒՄ ԵՆ ՏԵՐԵՒՆԵՐՈՎ, ՆԱՐԳԻԶՈՎ ՈՒ ՆԵՐԿՎԱԾ ՁՎԵՐՈՎ: ՊԱՏԱՐԱԳԻՑ ՀԵՏՈ ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՆ` ՈՒՏԵԼՈՒ ԶԱՏԿԻ ՏՈՐԹԸ /ԿՈՒԼ

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ, ՕՐԻՆԱԿ, ԶԱՏԻԿԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ՕՐ:  ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՈԼՈՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ, ԻՍԿ ՏՈՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՂՈԹՔՈՎ: ՆԱԽԱՃԱՇԻՆ ՈՒՏՈՒՄ ԵՆ ՕՐՀՆՎԱԾ ՁՈՒ, ԾՈՎԱԲՈՂԿ, ՄԻՍ ԵՒ ԱՅԼՆ:ԶԱՏԿԻ ԿԻՐԱԿԻԻՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՋՈՐԴՈՒՄ Է “ԹԱՑ ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ”: ԼԵՀԵՐԸ ԱՌԱՏՈՐԵՆ ՋՈՒՐ ԵՆ ՇԱՂ ՏԱԼԻՍ ՄԻՄՅԱՆՑ ՎՐԱ /ԻՆՉՊԵՍ ՄԵՆՔ` ՀԱՅԵՐՍ, ՎԱՐԴԱՎԱՌԻՆ/, ԲԱՅՑ ՈՉ ՈՔ ՉԻ ԴԺԳՈՀՈՒՄ. ԲՈԼՈՐՆ ՈՒՐԱԽ ԵՆ: ՀԱՄԱՐՎՈՒՄ Է, ՈՐ ՋՈՒՐԸ ԲԵՐՈՒՄ Է ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԵԾ ԵԿԱՄՈՒ

ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ
ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ. ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 4 ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐ, ՈՐ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ ԵՒ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ: ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՒ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՇԱՏ ՀԱՅՏՆԻ ԵՆ  ԶԱՏԿԱԿԱՆ ՁՎԵՐԸ` ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՇՈԿՈԼԱԴԻՑ  ԿԱՄ ՇԱՔԱՐԱՎԱԶԻՑ: ԻՍԿ ՏՈՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՈՉ ԹԵ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՆԱՊԱՍՏԱԿՆ Է, ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ԲԻԼԲԻ ԿԵՆԴԱՆԻՆ: ՍԱ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ՃԱԳԱՐՆԵՐԸ ԱՎՍՏԱԼԻԱՅՈՒՄ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԲԵՐՔԸ, ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ՀՈՂԻ ՓՈՔՐԻԿ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ: ՏՈՆԻ ՃԱՇԱՑԱՆԿԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՏԱՊԱԿԱԾ ԳԱՌԱՆ, ՏԱՎԱՐԻ ԿԱՄ ՀԱՎԻ ՄԻՍԸ` ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ: ԱՅՆՈՒՀԵՏ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ Է ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՎՍՏՐԱԼԱԿԱՆ ՔԱՂՑՐ ԿԵՐԱԿՈՒՐԸ` ԲԵԶԵՈՎ ՏՈՐԹԸ, ՈՐ ԶԱՐԴԱՐՎԱԾ Է ՄՐԳԵՐՈՎ` ԿԻՎԻ, ԵԼԱԿ, ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐ, ՄԱՆԴԱՐԻՆ: ՀԱՅՏՆԻ ԵՆ ՆԱԵՒ ՔԱՂՑՐ ԵՒ ՏԱՔ ԹԽՎԱԾՔՆԵ


Այսօր մեծ մանկավարժ ու գրող Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է...

Այսօր մեծ մանկավարժ ու գրող Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է...
ՂԱԶԱՐՈՍ ՍՏԵՓԱՆԻ ԱՂԱՅԱՆԸ ԾՆՎԵԼ Է ԱՊՐԻԼԻ 4–ԻՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՈԼՆԻՍ–ԽԱՉԵՆ ՀԱՅԱԲՆԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ։ ՆԱԽՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ՝  ՇԱՄՇՈՒԼԴԱ ԳՅՈՒՂԻ ՔԱՀԱՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍԻ ՄՈՏ։1853 ԹՎԱԿԱՆԻՆ ՂԱԶԱՐՈՍՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԹԻՖԼԻՍԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԸ, ՍԱԿԱՅՆ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՀԵՌԱՑԵԼ ԱՅՆՏԵՂԻՑ՝ ԶԲԱՂՎԵԼՈՎ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅԱՄԲ։ՀԱՐԿ Է ՆՇԵԼ, ՈՐ ՏԱՂԱՆԴԱՇԱՏ ԳՐՈՂԸ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ Է ԵՂԵԼ ԱՇԽԱՏԵԼ՝ ՈՐՊԵՍ ԳՐԱՇԱՐ (ՄՈՍԿՎԱՅՈՒՄ, ԹԻՖԼԻՍՈՒՄ, ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ), ԱՊԱ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՆԴՐԿՈՎԿԱՍ՝ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼՈՎ՝ ՈՐՊԵՍ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ, ԱՅՆՈՒՀԵՏԵՒ ԶԲԱՂՎԵԼ Է «ԱՐԱՐԱՏ» ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ:ԻՐ ԿՅԱՆՔԻ ԶԳԱԼԻ ՄԻ ՀԱՏՎԱԾ ՆՎԻՐԵԼ Է ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ: ԱՂԱՅԱՆԸ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ Է ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ, ԱԽԱԼՑԽԱՅԻ, ՇՈՒՇԻԻ, ԵՐԵՒԱՆԻ  ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ԵՂԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ԻՄԵՐԵԹԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԹԵՄԱԿԱՆ ՏԵՍՈ
ՂԱԶԱՐՈՍՆ ԱՇԽԱՏԵԼ Է ՆԱԵՒ «ՓՈՐՁ» ՀԱՆԴԵՍԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԱՅՆՈՒՀԵՏԵՒ ԽՄԲԱԳՐԵԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ «ԱՂԲՅՈՒՐ» ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԱՄՍԱԳԻՐԸ։ 1895-ԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ, ԻՆՉԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԷՐ  Է  ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, ԱՊԱ՝ ՂՐԻՄ։ ԱՂԱՅԱՆԸ ՄԻՆՉ ԻՐ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԸ ԵՂԵԼ Է ՑԱՐԱԿԱՆ ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՅԻ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ։ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՒ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՃԻՇՏԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ԱՆՁՆՎԵՐ ԳՈՐԾԻՆ: ԱՂԱՅԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԲԱՆ, ՄՇԱԿԵԼ Է ԻՆՔՆԱՏԻՊ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ՈՐԻ ԳԵՐԱԿԱ ՆՊԱՏԱԿՆ ԷՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ «ՈՒԺԵՂ, ԽԵԼԱՑԻ, ԱՌԱՔԻՆԻ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ։ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՆՈՒՄ ԷՐ ՆՐԱՆՈՒՄ, ՈՐ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎՈՒՄ ԷՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՒ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ ԷՐ ԻՐ ՕՐՈՔ ՄԵԾ ՏԱՐԱԾՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻՆ: ՆԱ ԱՌԱՋԻՆՆ ԷՐ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՈՐ ԵՐԿՍԵՌ՝ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԵՒ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԲԱՐՁՐ
ԱՉՔԻ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ՆՐԱ «ՈՒՍՈՒՄՆ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ»՝ ԱՌԱՋԻՆԻՑ ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ, ՈՐՈՆՑԻՑ ԱՌԱՋԻՆԸ ՇՈՒՐՋ 40 ՏԱՐԻ (1875-1916) ԵՂԵԼ Է ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ։ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԱՆՎԵԼ»–ՈՎ (1867) ՀԻՄՔ  ԴՐՎԵՑ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՎԵՊԻ ԺԱՆՐԻՆ ՀԱՅ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ ՆՐԱ ԳՐՉԻՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ՆԱԵՒ  «ՏՈՐՔ ԱՆԳԵՂ» ՎԵՊԸ,  «ՍՐԻՆԳ ՀՈՎՎԱԿԱՆ» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ, ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՋՈՂՎԱԾ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ, ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՏԿԱՆՇԱԿԱՆ Է ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՄԲ, ՈՐՈՆՑԻՑ «ԱՆԱՀԻՏ»–Ը (1881) ՀԱՅ ՀԵՔԻԱԹԱԳՐՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ Է:ԱՂԱՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է 1911 Թ. ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ, ԹԻՖԼԻՍՈՒ
ԲԱՎԱԿԱՆ ՉԷ ԱԶԳԱՍԵՐ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԼԻՆԵԼԸ, ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ԷԼ ԼԵԶՎԱՍԵՐ ԼԻՆԵԼ, ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ, ՊԱՇՏԵԼ, ԳԳՎԵԼ ՀԱՐԱԶԱՏ ՄՈՐ ՀԱՐԱԶԱՏ ԼԵԶՈՒՆ. ԱՅՍ ՍԵՐԸ ՄԻԱՅՆ ԿԲԱՆԱ ՄԵՐ ԱՌՋԵՒ ՄԵՐ ԼԵԶՎԻ ԱՆՀԱՏՆՈՒՄ ՃՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱ ՆՐԲՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆ
Ղ. ԱՂԱՅԱՆ 





Արմենուհի Տիգրանյան, «Երանի՜ նրանց…»

A. Tigranyan
Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ծանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…
Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…
Արմենուհի Տիգրանյան
Նրա ընկերակցությունն ու մտերմությունն էին փնտրում և շատ մարդկային, շատ մաքուր ու շատ խելահեղ նրան սիրում էին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը: Թերևս այս չորս տղամարդկանցից յուրաքանչյուրի սերն ու նվիրումը արդեն իսկ կնոջ անհատականության գերագույն գնահատական ու վկայություն է: Այնինչ նրա մասին պաշտոնական քննադատությունը հակիրճ նշում է, որ բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանը, գրական ծածկանունը Մենուհի (1888-1962), կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն էր, քննադատ, հրապարակախոս Վարդգես Ահարոնյանի կինը:
Նա ծնվել ու մեծացել էր երաժշտական-բանաստեղծական միջավայրում ու կարծես ճակատագրով դատապարտված էր բանաստեղծ լինելու և բանաստեղծություն դառնալու… ու նրա մասին գրում են Վահան Տերյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը իրենց երիտասարդ տարիքում: …
Պատմությունից հաjտնի է երիտասարդ Չարենցի մոլեգին, տառապալից սերը Ահարոնյանի կնոջ` Արմենուհի Տիգրանյանի հանդեպ, փոխադարձ սիրո բարդ հետևանքներով …
Արմենուհի Տիգրանյանին 
Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար․
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ,
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՜խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ:
Եղիշե Չարենց
Սակայն, քչերին է հայտնի Արմենուհի Տիգրանյանի` Չարենցին ձոնված բանաստեղծությունները.
Չարենց, գիտես չէ՞, դու գիտես`
Որքան թանկ է ընկեր հոգին,
Բայց դու գիտես և չգիտես`
Ով է եղել միշտ քո կողքին:
Եվ ինձ նման դու էլ որքան
Թանկ ես վատնել, թանկ ու բյուրեղ`
Հավատալով, որ կան, ախ, կան
Լավեր, նորեր մեր մեջ` այստեղ…
Եղիշե Չարենցին` Մենուհուց
Արդեն 1920 թվականի դեկտեմբերին, Արփիկի հանդեպ Չարենցի սերը սկսել է ծլարձակել, թեպետ նա դեռևս չէր հասցրել հաղթահարել իր սերն ու դառնությունը Արմենուհու հանդեպ: 1921 թ. Նոր տարին Արփենիկն ու Չարենցի դիմավորել են միասին: Այդ օրերին նրանք՝ Չարենցն ու Արմենուհին, փողոցում պատահաբար հանդիպել են: Այս մասին Արմենուհի Տիգրանյանը գրառել է իր օրագրում. «Ձյուն էր: Ձմեռ: Երևանի հունվարն էր: Քայլում էի մենա՜կ, երազկոտ ու լռին: Բեռ կար հոգուս վրա, անհուն կարոտի մի բեռ:
… Հանկարծ դեմս ելար: Ինչպե՜ս տառապել էի և ապրել քո հոգեվարքը …
Հասակդ ավելի բարձր թվաց, ճակատդ ավելի բաց, և վեհագույն տառապանքից խորացած աչքերդ ավելի գեղեցիկ և իմաստուն: Իսկ այն մորթե գլխա՜րկը … Որքա՜ն կատարյալ էր դարձնում քո կեցվածքը:
Օ՜, որքան հպարտ էիր ու երջանիկ այդ պահուն. գլուխդ միշտ վեր էիր բռնել հայրենիքիդ դահիճների առջև:
Հպարտ էի և ես: Զգացի, թե կյանքում պահեր կան, անփոխարինելի պահեր, երբ մարդ կարող է ըմբռնել ուրիշին իրենից ավելի երջանիկ լինել ուրիշի համար:
Լավ էր այդպես: Հոգիս աղոթքներ էր մրմնջում և կյանքդ օրհներգում: Ուզեցի, որ հանդիպումս կարճ լիներ:
Փոքրիկ, քնքո՜ւշ և տառապած մեկ էակ արդեն քայլում էր կողքիցդ: Արժանի էր քեզ: Երջանիկ էի և նրա համար:
Մենք բաժանվեցինք: Ձյունի պես ճերմակ և մաքուր մի զգացում ողողել էր հոգիս, երբ քայլում էի նորեն մենակ, նորեն կարոտներիս հետ: Բայց տխրեցի մի պահ: Ինչո՞ւ նրա համար էլ այդպես հպարտ ու երջանի չեմ …
Երանի՜ նրանց, որոնք աղոթելու անկյուններ ունեն իրենց հոգիների խորքում»:
Նյութն ամբողջությամբ՝ http://lurer.com/?p=128534&l=am
Արմենուհին՝  Չարենցի սերը
Այս պատմության վերջաբանն ամենատխուրն է: Արմենուհի Տիգրանյանը խորհուրդների երկիրը լքեց 1922-ին ու մեկնեց արտասահման, որտեղ ամուսինն էր: Սկզբում Բեռլին, ապա Փարիզ, վհատ տրամադրություն, ծանր ապրումներ, վաղվա օրվա անորոշություն, ճանապարհային անախորժություններ: Սակայն օտարության մեջ նրան շատ ավելի մեծ դառնություն էր վիճակված ճաշակել: Վարդգես Ահարոնյանը այնուամենայնիվ անկարող եղավ ներել կնոջ դավաճանությունը, մերժեց ընդունել նրան և շատ չանցած` ամուսնացավ մեկ ուրիշի հետ: Արմենուհին իր հետագա կյանքն ապրեց այդպես լքված, միայնակ, մոռացված: Նա ծանր հիվանդություն տարավ, երկար ժամանակ գամված էր անկողնուն և այդպես էլ վախճանվեց 1962 թվականին:
Արմենուհու մահից երկու տարի անց Երևանի օդանավակայանում ինքնաթիռից իջավ պատկառելի տեսքով ու տարիքով մի զբոսաշրջիկ, որ գալիս էր հեռավոր Նյու Յորքից: Դա Վարդգես Ահարոնյանն էր, սփյուռքում լույս ընծայվող «Հայրենիք» պարբերականի խմբագիրը, ով ավելի քան չորս տասնամյակ անց կրկին ոտք էր դնում հայրենի հողի վրա: Նրա ձեռքի ճամպրուկում այլևյալ իրերի հետ մեկտեղ խնամքով զետեղված էին գունատ, հնաբույր թղթեր: Դրանք Չարենցի ձեռագրերն էին` անհայտ բանաստեղծություններ` նվիրված… դարձյալ Արմենուհուն: Ահարոնյանը ձեռագրերը հանձնեց Հայաստանի գրողների միությանը: Սա իրոք ասպետական քայլ էր: Նույնիսկ անձնական խորը ցավն ու վիրավորանքը կարող է նահանջել մեծ պոեզիայի, մեծ տաղանդի ու սիրո առաջ…
Նյութն ամբողջությամբ՝  Հովիկ Չարխչյանի բլոգում 
Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեան, բանաստեղծություններ
Երկիրն է նիրհում
Երկիրն է նիրհում վեհ ու անխռով,
Յաւերժութեան մէջ ծովն է երազում,
Հոգիս արբած է նորից քու բոյրով,
Նորից քո անմահ երգն եմ ես լսում։
Երազող երկրի վեհապանծ գրկում
Յաւերժութիւնն է անվերջ տրոփում,
Իմ կարօտ սրտի խորունկ ծալքերում
Սիրոյ-հմայքի շուշաններ փթթում։
Մենք Ղարիբ Անցորդ…
Մենք ղարիբ անցորդ՝կեանքի ճամբէքով
Բեռնաւոր, յոգնած եկանք որ «անցնենք»,
Վաղուց մոռացուած հանգստի վայրից
Ընդմիշտ աքսորուած՝ եկանք որ «անցնենք»։
Ու պիտի քայլենք քանի ճամբորդ ենք,
Ապաստան, կայան չկայ մեզ համար,
Մի օր վաստանած մե՛նք էլ կը հասնենք
Տխուր, վշտահար մի օտար աշխարհ…
Նորից մի Կարօտ…
Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ղանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…
Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…
Տարէք հողմեր…
Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։
Ես էլ կ՛ուզեմ համբոյր քաղել
Լերկ ժայռերի լանջերից,
Ես էլ կ՛ուզեմ արցունք քամել
Հեռո՜ւ, հեռո՜ւ ափերից։
Սարերն ընկնեմ, անտառ ու ձոր,
Երգեր հիւսեմ, երգեմ ու լամ,
Դաշտերն ընկնեմ ոլոր-մոլոր,
Ծառ ու ծաղիկ փետտեմ ու լամ։
Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։
Ո՞վ ես դու…
Ո՞վ ես դու, որ ունես գուրգուրանք,
Ո՞վ ես դու, որ գիտես օրօրել։
Թէ դու կաս, դու միայն սփոփանք,
Սէր-յոյզեր ինձ կարող ես բերել։
Դու կ՛գաս, դու կ՛ասես ինձ նանիկ,
որ անուշ ու մեղմուշ մրափեմ,
Մոռացուեմ երազով երջանիկ,
Չխոկամ, չյիշեմ, չարտասուեմ։
Հոգի, Հոգի Լինէի
Հոգի, հոգի լինէի,
Անձեւ, աննիւթ, անմարմին,
Բայց ապրէի, ձուլուէի,
Սիրող, երգող սրտերին։
Եւ անվախճան մի սիրով
Փայփայէի մեղմագին,
Անմահների օրօրօվ
Օրօրէի ամէնքին։

«Ծիածանը» գրքից

«Ծիածանը» գրքից
Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր..,

* * *

Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի1 ճանապարհ...

* * *

Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում —
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի,—
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո,— Քո գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ,—
Մայրամուտային Եզերքը Կապույտ,— լույս եզերքը Քո...
-----------------------------
1 Գողգոթա — բարձունք Երուսաղեմում, որտեղ ըստ Ավետարանի խաչվել է Քրիստոսը. փխբ. ինքնազոհողության և բարոյական տառապանքի խորհրդանիշ. այստեղ` կառափնարան, տանջարան:
[ էջ 25 ]

Ծիածանը

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի1 ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն...
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...

* * *

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում—
Ծիածան:

Կապույտը

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
-----------------------------------
1 ակաթ, ագատ, ագաթ — կվարցի գույնզգույն շերտեր ունեցող ոչ շատ թանկագին քար. այստեղ` ակաթի նման գեղեցիկ:
[ էջ 26 ]
Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:
Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:
Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:
Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

* * *

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես:
Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն — տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:
Զգում է հոգիս շրթերի վրա՝
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՜ր քրոջ:
[ էջ 27 ]

Ոսկին

Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին:
— Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին:
Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:
Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,—
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:
Խաչը վանքի, ե՛րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին...
Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի միրաժ1 արթնացած խոսքի:
Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն...
Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ:
Քույր, վայրկյանը սրբազան է — բռնկում ու մահ.
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:
Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթիր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ,— ու նայի՛ր խաչին...
------------------------
1 միրաժ — օդատեսիլ. տեսողական երևույթ, որ տեղի է ունենում շոգ կլիմաներում, մանավանդ ավազոտ անապատներում, երբ հորիզոնից դուրս գտնվող առարկաները կամ երկնքի մի մասը երևում են օդի մեջ. փխբ. խաբուսիկ` ցնորական երևույթ:
[ էջ 28 ]

Մանուշակագույն

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն...
Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն...

* * *

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա...
Ստվերներն իջնում ու փարվում էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՛ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում,—
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն...
[ էջ 29 ]

* * *

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն...
Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած1 հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան...
Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն...

* * *

Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց...
Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ...
Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…
------------------------------------
1 միգամած — մառախլապատ, մեգ — մառախուղի թանձր շերտը:
[ էջ 30 ]

Հրաժեշտի երեկոն

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն...
Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի երեկոն...
Եվ թող ծալվե՛ն, ձուլվե՛ն, մարվե՛ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում։
Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից-հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն...

* * *

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու
Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու...
Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու...

Եղիշե Չարենց.բանաստեղծություններ

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Եվ լսում նրա հեռվից բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Ու լուռ մրմնջում, թե հեռուներում, ինչպես են սիրում…
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որտրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին…
1912թ.
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Եղիշե Չարենց, Տրիոլետ Լ.Բ.-ին
* * *
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...
* * *
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։
Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։
------------------------------
1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ
2 դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ)
3 նոքար, նոքյար — գվռ. ծառա

Մարտի 8-ը տարբեր երկրներում

Marti 8 (1)

Արդեն մեկ դարից ավել է, ինչ մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր, ու շատ աղջիկներ եւ կանայք այս օրվան են սպասում, որ իրենց համար պատրաստված անակնկալը լինի տարբերվող ու դուրեկան: Իսկ շատ տղամարդիկ այս օրը իրենց այնքան էլ հարմարավետ չեն զգում. ի վերջո ուրախացնել իրենց քույրերին, մայրերին եւ ընկերուհիներին, այսինքն` կին արարածին, շատ դժվար է: Թե ինչպես են նշում այս տոնը  տարբեր երկրներում, ներկայացնում եմ ստորեւ:
Կանանց օրվա կապակցությամբ տղամարդիկ «տառապել» են դեռ Հին Հռումում: Այդ դարաշրջանում եղել է մի օր, որը կանանց տոնն է համարվել, որը սակայն նշում էին տան տնտեսուհիները: Այդ օրը Հռոմում ամուսնացած կանայք սիրով եւ ջերմությամբ էին շրջապատվում, իրենց ամուսիններից նվերներ ստանում: Հարգարժան տիկիններն այդ օրը հագնում էին իրենց ամենաթանկարժեք զգեստները, բուրավետ ծաղկեպսակներ դնում իրենց վարսերին եւ գնում տաճար աղոթելու: Այդ օրը նույնիսկ ստրուկուհիներն են նվերներ ստանում, եւ սա միակ օրն է եղել, որ հնարավորություն են ստացել հանգստանալու:
1857 թվականի մարտի 8-ին Նյու-Յորքում տեքստիլ ֆաբրիկաներում աշխատողները առաջին անգամ երթի միջոցով բողոքեցին ցածր աշժատավարձի եւ աղքատ աշխատանքային պայմաններում աշխատելու դեմ: 1908 թ. արդեն նրանց թոռները այս օրը ոտքի էին կանգնել երեխաների աշխատանքի արգելման, ֆաբրիկաներում աշխատավարձի բարձրացման եւ, ընդհանրապես, կանանց ձայնի իրավունքների համար:
1910 թ.-ին Կոպենհագենում կանանց միջազգային խորհրդաժողովին Կլարա Ցետկինը առաջարկում է մարտի 8-ը ընդունել կանանց  միջազգային տոն, ի պատիվ անցյալում Նյու-Յորքում տեղի ունեցած իրադարձությունների: Առաջին անգամ կանանց միջազգային տոնը նշել են 1911 թ.-ին` Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում եւ Շվեցիարիայում:
Ռուսաստանում այս օրը նշել են 1913 թ-ին, եւ մինջ օրս մեծ շուքով, ամեն տարի բարձր տրամադրությամբ են դիմավորում այս օրը: Այստեղ մարտի 8-ին տղամարդիկ նվիրում են հիմնականում գեղեցիկ ծաղկեփնջեր եւ օծանելիքներ:
Ի տարբերություն մնացած երկրների, այս մարտի 8-ը Իտալիայում ոչ աշխատանքային օր չի համարվում: Այս օրը Իտալիայում տղամարդիկ եւ կանայք միասին չեն նշում. կանայք աշխատանքից հետո գնում են ինչ-որ ռեստորան, իսկ երեկոյան, միայն հատուկ այդ օրը աշխատում են տղամարդկանց ստրիպ-բառեր, որտեղ կանանց մուտքը անվճար է:
Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ:
Գերմանիայում այս օրը կանանց իրավունքների  իրավապաշտպանները, Արհմիությունները  կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:
Չինաստանում չինացիները փոձում են ապացուցել, որ կանանց սրտի միակ ճանապարհը ստամոքսի միջոցով է: Այս օրը այստեղ կանանց հանդեպ իրենց սերը ապացուցելու եւ ցույց տալու համար, յուրաքանչյուր տղամարդ պետք է դրսեւորի իրեն իսկական խոհարարի պես: Մարտի 8-ին Չինաստանում բոլոր կանաց համար ոչ աշխատանքային օր է: Այս օրը կանայք մասնակցում են Միս Պեկին մրցույթին եւ բոլորին փորձում ապացուցել, որ իրենք աշխարհի ամենագեղեցիկ կանայք են:
Հայաստանում մարտի 8-ը համարվում է կանանց, գեղեցկության եւ մայրության միջազգային օր, սակայն մեր երկրում տոն է ոչ միայն այս օրը, այլեւ, ի ուրախություն հայ կանանց՝ մարտի 8-ից սկսած մինչ ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ: Այս օրը հայ տղամարդիկ իրենց կանանց, մայրերին, քույրերին նվիրում են տարբեր նվերներ, ծաղիկներ, օծանելիքներ, փափուկ խաղալիքներ, հուշանավերներ եւ այլն: Մարտի 8-ը Հայաստանում նույնպես համարվում է ոչ աշխատանքային օր:

Իմ ընկեր Նեսոն

I
Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։
Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն. ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ` վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլի ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։
Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։
Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի` ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից…
- Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի… հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի…
II
Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում. էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։
Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե` ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ… Երեք մանեթ ունենամ` կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած. կա ո՛չ…»
Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում` մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր` կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում` սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։
Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։
III
Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։
Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։
Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով` ասավ. «Կասենաս` պոչատ կաչաղակ ըլի…»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։
IV
Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա` իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարգում էինք, Նեսոն էլ հարցրեց թե` «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում…»։
- Վա՜, ի՞նչպես չի միտս… Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,- պատասխանեցի ես։
Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։
Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով` ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։
Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր… Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար` ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե` «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ…»։
Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին` հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։
V
- Նեսոն աղքատ է… Նեսոն տգետ է… Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով… Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ` լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը…  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ` շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում. իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։
Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր Նեսոն։
Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։
Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։





Հովհաննես Թումանյան.Փարվանա

                                I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում

Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…
II



Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:
Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, էլ երկընքից
Վար կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան
Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.
Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…
III



— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.
Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին
Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:
— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,
Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:
IV


Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:
Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:
* * *


Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:










Թումանյանի քառյակները

* * *
Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
* * *
Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
* * *
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:
* * *
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
* * *
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:
* * *
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…

* * *
Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:
* * *
Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:
* * *
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:
* * *
Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:
* * *
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
* * *
Հոգիս` տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:
* * *
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:






Թումանյանի նամակը՝ Տերյանին



Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ 

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։
1913
Աղբյուրը՝ http://hy.wikisource.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6_%D5%8F%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6






Թումանյանի Դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:

***

Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

***

Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

***

Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

***

Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

***

Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ: Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից: Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***

Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր հայրիկին, որի մեջ լավ զրույց անողի, պատմողի սերը շատ էր ուժեղ:
Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը, հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին: Երկուսն էլ օպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…
-Հա է´, հա~…-ասում էին ու շարունակում իրենց խոսքը:
Անդրանիկն արտաքուստ խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց . «Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:

***

Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

***

1916 թվականին հունվարյան ցուրտ օրերը կյանքում ու գրականության մեջ մնացին որպես տոնական ջերմ օրեր` բրյուսովյան օրեր:
Առաջին անգամն էր, որ ռուս նշանավոր գործիչ այնքան ջերմ խոսքեր էր ասում և այնքան բարձր գնահատական տալիս հայոց գրականությանը:
Բրյուսովը բացառիկ ընդունելություն ու վերաբերմունք գտավ ինչպես Բաքվում, այնպես էլ Թիֆլիսում, ապա և Երևանում: Պողոս Մակինցյանը, որ դասատուի պաշտոնով Երևանում էր, Բրյուսովի գալու առթիվ Թիֆլիս էր եկել, մասնակցելու այդ օրերին:
Բրյուսովի առաջին դասախոսության մասին հայտարարված էր թերթերում և աֆիշներում: Տոմսերը վաճառվում էին Թիֆլիսի «Чашка чая» կաֆեում: Հենց առաջին օրը բոլոր տոմսերը սպառվեցին:
Բրյուսովի գալու օրը` հունվարի 12-ին, մի խումբ գրական-հասարակական գործիչներ հայրիկի առաջնորդությամբ գնացին կայարան: Բրյուսովը կնոջ` Յոհաննա Մատվեևնայի հետ էր. դիմավորեցինք ծաղկեփնջերով, ծանոթացանք: Եկանք «Гранд отель» հյուրանոցը (Գոլովինսկի պողոտա): Հայրիկը նախօրոք վերցրել էր երկու սենյականոց լավագույն համարն այդ առաջնակարգ հյուրանոցում: Մի կարճ ժամանակ հյուրանոցում մնալուց հետո, հայրիկը նրանց ընթրիքի հրավիրեց մեր տուն: Մոտը փող չուներ, Մակինցյանից պարտք վերցրեց: Տանն էլ նախօրոք ոչինչ չէինք պատրաստել, բայց հայրիկը ամենայն հանգստությամբ հյուրերին ու դիմավորողներին ընթրիքի հրավիրեց: Գնացինք Պուշկինի փողոցի շուկան, գնումներ արինք, բերինք տուն: Ժամը 9-ին հյուրերը եկան: Երեկոն անցավ ջերմ ու հետաքրքիր:
Մյուս օրը` հունվարի 19-ին, Արտիստական թատրոնում Բրյուսովը դասախոսություն կարդաց հայ պոեզիայի մասին, որը գտավ բացառիկ ընդունելություն: Նույն օրը, ի պատիվ Բրյուսովի, շքեղ բանկետ տրվեց. հարյուրից ավելի հյուրեր կային. թամադան հայրիկն էր:
Հաջորդ օրը Բրյուսովը մեկնեց Երևան:

***

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***

Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են տարձել…»:

***

Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:

***

ՊԱՀԱՐԵ

1917 թվականի հունվարի 14-ն էր: Մի ցուրտ, ձյունատարափ երեկո, Հովհաննես Թումանյանի անվանակոչության օրը:
Երկու տասնյակից ավելի երիտասարդ գրողներ հավաքվել էինք մեր ընկերներից մեկի բնակարանը, որը գտվում էր Բեհբության փողոցի № 60 շենքում, այն տան մեջ, ուր ապրում էր նաև անվանի վիպասան Շիրվանզադեն:
Գնել էինք ցուլի մի սիրունիկ սև արձան` բրոնզե աղջիկը վրան թիկնած, ոսկե ժապավենի վրա մակագրել. «Սիրելի Հովհ. Թումանյանին մի խումբ սկսնակ գրողներից»:
Որովհետև բոլորս միասին չէինք կարող գնալ շնորհավորելու` հարցը հեշտությամբ լուծեցինք հետևյալ ձևով: Մեր խմբակում ունեինք ընդամենը երեք կին գրող, բանաստեղծուհիներ` Լեյլի, Արմենուհի Տիգրանյան և Վարսենիկ Աղասյան, ուստի նրանց հանձնարարեցինք արձանը տանել և մատուցել Թումանյանին, որի բնակարանը գտնվում էր մեր հավաքատեղիին մոտիկ, իսկ մենք սպասում էինք:
Շատ չանցած` մեր պատգամավորների վերադարձի փոխարեն գալիս է Թումանյանի պատգամավորը, իր հետ բերելով մի սպառնական հրավեր.
-Եթե բոլորդ չգաք` նվերը ետ կուղարկեմ:
Ավելի քան քսան հոգի, իրար ետև թաքնվելով, ամոթխած ու անհամարձակ, մարմարե աստիճաններով բարձրանում ենք Վոզնեսենսկայա փողոցի №18 տան երրորդ հարկը: Դուռը բացվում է, և մենք ցրտից ու ամոթից կարմրատակած մտնում ենք Հովհաննես Թումանյանի լուսավոր դահլիճը:
Աղմուկն ու իրարանցումը սաստկանում են մի պահ, ապա մեղմանում, դառնում զվարթագին:
Թումանյանն ինքն է մոտենում մեզ, յուրաքանչյուրիս թևից բռնած տեղավորում սեղանի շուրջը:
Պարում են: Թև-թևի տված քոչարի են թռչում Թումանյանը, Շիրվանզադեն, զորավար Անդրանիկը և ուրիշներ: Հետզհետե ընտելանում, բացվում ենք, մասնակցելով ընդհանուր խրախճանքին:
Խմում են մեր կենացը:
-Աճեցեք-բազմացարուքին կենացը,- առաջարկում է ժողովրդական հերոս Անդրանիկը:
Հոտնկայս խլրտում: Բաժակների զարկոց: Բարեմաղթություններ…

***

ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ

Հովհաննես Թումանյանը մեր ժամանակների բացառիկ ու հազվագյուտ անհատականություններից էր: Նրան անծանոթ մարդուն կարող է չափազանցություն թվալ այն բոլորը, ինչ նրա մասին ասում են: Այդ մարդու մեջ այնքան հմայք կար, որ յուրաքանչյուրը, ում հետ նա սկսում էր խոսել, դառնում էր նրա բարեկամը:
1917 թ. ամառն էր: Ես հենց նոր էի Մոսկվայից վերադարձել Թիֆլիս: Ինձ հետ ժամանել էր նաև Կ. Բալմոնտը:
Դա հեղափոխության հաղթանակի և նրա առաջին խոստումների իրագործման ժամանակաշրջանն էր:
Հովհաննես Թումանյանին ես առաջին անգամ տեսա վրացական ակումբի այգում, ընթրիքի ժամանակ, որը Բալմոնտի պատվին կազմակերպել էր Սանդրո Կանչելին:
Նա միանգամայն անկախ էր պահում իրեն ևետ չէր մնում Բալմոնտից էքսպրոմտներում, նույնիսկ ռուսերենով:
Մեկ ամիս անց “Слово” թերթում տպագրվեց Բալմոնտի բանաստեղծությունը “Тебе, Ованес Туманян”:
Ես դեռ մանկուց գիտեի, որ Կովկասը շատ անգամ է դարձել ազգամիջյան ընդհարումների թատերաբեմ: Առաջին մարդը, որ բոլորից ավելի էր տանջվում այդ մտքից, Հովհ. Թումանյանն էր: Նրա յուրաքանչյուր ելույթում, յուրաքանչյուր խոսքում զգացվում էր ցանկություն` կանխելու այդ չարիքը: Նրա անկեղծությանը հավատում էր ամբողջ առաջադեմ վրաց հասարակայնությունը: Այդ մասին վկայեց Թիֆլիսը, նրա քսանհինգամյա հոբելյանի օրը: Այդ հարցում գրաված Թումանյանի ազնիվ դիրքը դրդեց ինձ նրան բաց նամակ գրել, որը հրատարակվեց մամուլում: Իմ նամակին հետևեց նրա ընդարձակ, անկեղծ պատասխանը… Այդ նամակները այն ժամանակ շրջեցին Կովկասի ամբողջ մամուլը և թարգմանվեցին բոլոր լեզուներով…
Այստեղ էլ հարկավոր է ասել, որ Հովհաննես Թումանյանը իսկական նահապետի ազդեցություն ուներ հայ ժողովրդի վրա: Նրա խոսքը լսում էին… …Ընտանեկան, մտերմիկ մթնոլորտում նրա հմայքն անսահման էր: Նրա ընդարձակ բնակարանը, մեծ բուխարին և այդտեղ կառավարող արևելյան կոլորիտը ստեղծում էին բանաստեղծական իմպրովիզացիայի մղող ստեղծագործական հարմարավետություն:
Ամեն անգամ Հովհաննեսին այցելելիս մենք հանդիպում էինք նրա մոտ հավաքված հայ գրողների:
Հիշում եմ Հովհ. Թումանյանի հոբելյանի օրը, որն անցկացվեց Արտիստական թատրոնի դահլիճում: Թատրոնը լեփ-լեցուն էր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Պաոլո Յաշվիլին: Հոբելյանից հետո կայացավ բանկետ` հիացմունքի, սիրո և պոեզիայի պոռթկում:
…Վրաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարը վրաց գրողների պահանջով Հովհ. Թումանյանին թոշակ նշանակեց (Հովհաննեսի համար դա զուտ բարոյական նշանակություն ուներ): Այդ առիթով նա իր բնակարանում խնջույք կազմակերպեց, որին մասնակցեցին հայ և վրաց գրողներ:
Ամբողջ կյանքումս հիշողությանս մեջ կմնա այդ գիշերը, Վասիլի Բարնովի, Շիո Արագվիսպիրելիի, Կոտե Մաղաշվիլու, Պաոլո Յաշվիլու և Մամիկոն Գևորգյանի ելույթները:
Այդ գիշերը, որը մենք անվանեցինք «Խորհրդավոր ընթրիք», ես վերջին անգամ լսեցի Թումանյանի ելույթը:
Մտածելով Հովհաննեսի կյանքի վերջին րոպեների մասին, ես տեսնում եմ նրան, բարձրահասակ, սպիտակահեր, ամբողջ կյանքում բարեկամության և եղբայրության համար մարտնչող. նրա ջինջ դեմքին` հեզության արտահայտություն, իսկ նրա վերջին խոսքը` պարզ, հակիրճ, համոզիչ, ընդմիշտ հիշվող:

***

ԶԱՔԱՐ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ

1918թ. մայիսի վերջերին Ղարաքիլիսայի տակ ուժեղ մարտեր էին մղվում նախկին Կովկասյան բանակի զորամասերի և Ալեքպոլի կողմից արշավող թուրքական կանոնավոր զորքերի միջև: Ես այն ժամանակ առաջին հայկական հրաձիգ դիվիզիայի շարքային զինվոր էի:
Վրա հասավ 1918թ. մայիսի 28-ի առավոտը, որը դարձավ ողբերգական էպոպեայի վերջը:
Սանահնի կայարանում աննկարագրելի իրարանցում էր: Այստեղ էին հավաքվել Ղարաքիլիսայից և մոտակա գյուղերից փախած մարդիկ, ինչպես նաև քայքայված զորամասերի զինվորներ և սպաներ: Կայարանը գտնվում էր գերմանական ռազմական հրամանատարության ձեռքին. գերմանական դրոշակը ծածանվում էր կայարանի շենքի ճակատին:
Գնացքների երթևեկությունը դադարեցված էր. դա ավելի մեծ տագնապ էր առաջացնում: Բոլորս համակված էինք նույն մտքով` շարժվել դեպի Թիֆլիս, բայց ի՞նչ միջոցով: Չարագուշակ լուրեր էին պտտվում, թե այն գյուղերը, որոնց միջով պիտի անցնեինք, լցված են ավազակներով, որոնք թալանում, սպանում են բոլորին:
Այդ պահին երևաց Նիկիտա Ջաղեթյանը և հաղորդեց, որ կայարանում է Հովհ.Թումանյանն իր ընտանիքով: Ջաղեթյանի ասելով` բանաստեղծը գնացել էր զինվորական պարետի մոտ` կայարանում խմբված մարդկանց հետագա բախտի մասին բանակցելու: Թումանյանը վերադարձավ գերմանական պարետատնից, հայտարարելով, որ վագոն են տալու` կանանց և երեխաներին Թիֆլիս տեղափոխելու համար: Մենք թեթևություն զգացինք. համենայնդեպս փրկվելու են երեխաներն ու կանայք, մենք էլ մեզ համար ելք կգտնենք:
…Ժամանակն անցնում էր, իսկ խոստացած գնացքը չէր երևում: Անհանգստությունը սաստկանում էր, թշնամին շարժում էր դեպի Սանահին. մեզ նրանից բաժանում էր հազիվ 15-20կմ տարածություն:
Անհանգստացած բանաստեղծը դարձյալ դիմեց պարետին, բայց այս անգամ շատ վրդովված վերադարձավ. գերմանացի սպան հրաժարվել էր իր խոստումից, հայտարարել, թե «գերմանա-թուրքական բարեկամական հարաբերությունները թույլ չեն տալիս փոխադրամիջոց հատկացնել հայերին, անգամ երեխաներին ու կանանց: Թուրքական հրամանատարության պահանջով` գերմանացիները կայարանն ազատելու են և մեկնելու են Թիֆլիս: Մնացածները թող իրենք մտածեն իրենց մասին»:
…Գերմանացիների գնացքի վերջին սուլոցի հետ մարեց նաև մեր փրկության հույսը: Մենք ծուղակն էինք ընկել: Մարդիկ խումբ-խումբ հավաքված, տենդորեն քննարկում էին իրենց գլխում ծագած մտքերը. ոմանք առաջարկում էին երկաթուղու գծով քայլել դեպի Թիֆլիս, ոմանք պնդում էին թե, պետք է Թիֆլիս գնալ միայն լեռնային շավիղներով, ավազակներից խուսափելու համար: Կային, որ խորհուրդ էին տալիս մնալ Սանահինում, հանձնվել թուրքերին, հուսալով, որ թուրքերը կպահպանեն պատերազմի տարրական կանոնները և ձեռք չեն տա ռազմագերիներին:
Այն մարդիկ, որ մեկնեցին Թիֆլիս երկաթգծով, կամ լեռնային շավիղներով, զոհ գնացին Սադախլուի շրջանի մութ տարրերից կազմված ավազակախմբերի գազանային հարձակումներին: Իսկ նրանք, ովքեր մնացին Սանահինում և կամավոր կերպով հանձնվեցին թուրքերին, նույնպես գազանաբար սպանվեցին: Սանահին կայարանում լցված հազարավոր մարդկանցից փրկվեցին լոկ մի քանիսը…
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ճիշտ էր Թումանյանի որոշումը: Բանաստեղծը մենակ չէր, նրա հետ էր իր բազմանդամ ընտանիքը: Կինը` Օլգա Վասիլևնան, դուստրերը`Նվարդը, Անուշը, Արփիկը, Սեդան ու Թամարը, փոքր տղան` Արեգը, ավագ որդու` Մուշեղի կինը` Մարիա Արխիլևնան: Չափահաս որդիներից ոչ ոք նրա կողքին չէր, ուստի ինքը պետք է գտներ ահռելի սպառնալիքից փրկվելու միջոցը: Պատասխանը թելադրված էր հենց շրջապատող իրադրությունից: Շարժվել դեպի Թիֆլիս` խելացնորություն կլիներ: Մնալ կայարանում, որը շուտով գրավելու էին թուրքական զորամասերը, դա էլ ինքնասպանության հավասար մի բան էր: Ստեղծված կացությունից դուրս գալու միակ ելքը Թումանյանի առաջարկն էր` լեռներում պատսպարվել, հարազատ Լոռու սակավաբնակ տեղերում մի ապաստարան գտնել:
Ընդունելով այդպիսի որոշում, բանաստեղծը առաջարկեց ընտանիքին շտապ պատրաստվել ճանապարհ ընկնելու: Թշնամին մոտենում էր:
Պատրաստությունները երկար չտևեցին: Տնային մի քանի իրեր բարձեցին ինչ-որ տեղից գտած իշուկի վրա և ճանապարհ ընկան:
Մեր «եռյակը» միացավ Թումանյանի ընտանիքին ոչ միայն նրա համար, որ խելացի էինք համարում այդ որոշումը, այլ մեր սրտի խորքում ունեինք երիտասարդներին հատուկ ասպետական մի զգացում. չէր կարելի անպաշտպան թողնել ծանոթ ընտանիքը մանավանդ Հովհ. Թումանյանի, որը հիմա անօգնական ու անզեն էր, իսկ մենք` երիտասարդներս, զենք ունեինք: Մեր քարավանին միացան նաև երեք-չորս ինձ անծանոթ տղամարդիկ և մենք` մոտ քսան հոգի, շարժվեցինք առաջ:
Թողնելով Սանահինը, որի բնակչությունը խուճապահար դես ու դեն էր փախչում, մենք շարժվեցինք դեպի հարավ: Քայլում էինք Քոլագերան կայարանը տանող երկաթուղու ժապավենով:
Մենք և թուրքերը շարժվում էինք իրար դեմ: Մեզ բաժանող տարածությունը քայլ առ քայլ նվազում էր, մենք թշնամուն էինք մոտենում: Ինչո՞վ բացատրել մեր խմբակի այդ տարօրինակ շարժումը` դեմ հանդիման այն վտանգի, որից մարդիկ փախչում էին:
Բանն այն էր, որ նախքան փրկարար լեռների վերելքն սկսելը անհրաժեշտ էր հասնել Դեբեդի փոքրիկ կամրջին, որը գտնվում էր Սանահինից հարավ` 5-6 կմ հեռավորության վրա:
…Մի ժամից ավելի էր Սանահինից դուրս էինք եկել և քայլում էինք անդադար. Ճանապարհի մեծ մասն անցել էինք արդեն: Սրտներիս մեջ հույս ծնվեց, թե մեզ կհաջողվի խուսափել թուրքերին հանդիպելուց: ես քայլում էի Նվարդի կողքից. զրուցում էինք ինչ-որ գրական հարցի մասին, երբ հանգչող երեկոյի խաղաղ հանդարտությունը միանգամից ճեղքեց շոգեքարշի սուլոցը: Մենք մեխվեցինք տեղում:
Սուլոցը գալիս էր հեռվից , բայց մեզ համար պարզ էր, որ թուրքերից առաջ չէինք հասնի կամրջին, արդեն ուշ էր.
Նիկիտան ականջը գետնին դրեց և վեր կենալով ասաց, որ մոտեցող գնացքի թնդյուն է լսվում: Լարված ու լուռ կանգնել էինք: Լռությունն ընդհատեց Թումանյանը.
-Հրացանավորներ,-ասաց նա, դիմելով մեզ` տղամարդկանց,-թաքնվեցեք թփերի մեջ, աջ կողմում, իսկ կանայք կանգնեն ձախ կողմը:
Մեր մեղմ, միշտ ժպտադեմ բանաստեղծը այս բառերն արտասանեց այնպիսի հրամայողական, առարկություն չհանդուրժող շեշտով, որ բոլորս իսկույն հնազանդվեցինք: Հրացանավոր տղամարդիկս երկաթուղու գծից թեքվեցինք դեպի աջ և թաքնվեցինք խիտ թփերի ետևում: Վերջին վայրկյանին Նվարդն իր վրայից հանեց և ուսերիս գցեց թեթև մի ուսածածկոց, իբր թե ինձ թաքցնելու համար: Հարկավ, կանացի այդ շալը ոչ մի դեր չէր կարող կատարել, զինված տղամարդը երբեք չէր կարող թաքնվել դրա տակ, սակայն աղջկա այդ արարքից ես շատ զգացվեցի:
…Շոգեքարշը դարձյալ սուլեց, այս անգամ ավելի մոտիկից: Նա առաջանում էր դանդաղ, ըստ երևույթին ուղարկված էր հետախուզման նպատակով: Մեքենավարը, գլուխը դուրս ցցած, նայում էր մեր հակառակ կողմը, որտեղ Թումանյանն իր ընտանիքի հետ կանգնած էր:
Թփերի միջից աչքս նրանց վրայից չէի կտրում, մինչև որ շոգեքարշը առջևս փակեց: Նրանք անշարժացել էին, երեսները դեպի շոգեքարշը դարձրած: Փաստորեն մենք գերի էինք ընկել, թեպետ հայտնի չէինք այն մարդկանց, որոնց գերիներն էինք դարձել: Մեր կյանքն այլևս մեզ չէր պատկանում, այն լիովին կախված էր մեր թշնամուց, որևէ մեկի քմահաճույքից, կույր պատահականությունից:
Փրկության հեռանկարը և կործանման վտանգը կիսվում էին, մեր տրամադրության տակ չկար որևէ միջոց` մեր ցանկությամբ իջեցնել կամ բարձրացնել նժարի ծանր կողմը: Լոկ մի բան կարող էինք անել` սպասել ու տեսնել, թե բախտն ինչ կբերի մեզ:
Անտարակույս, շոգեքարշի վրա պետք է որ զինված մարդիկ լինեին, բայց մեր թաքստոցից անտեսանելի էին: Նրանք շոգեքարշի մյուս կողմի վրա էին և երևի տեսնում էին մարդկանց այն խմբակը, որ կուչ էր եկել ձորափի եզրին: Շոգեքարշը շարժվում էր այնքան դանդաղ, որ նրա վրա եղած մարդիկ ազատ կերպով կարող էին ցած թռչել և վայրագություններ անել: Մենք` պատրաստ պաշտպանելու անօգնական կանանց, լուռ սպասում էինք դեպքերի ընթացքին:
Սակայն շոգեքարշն անցավ առանց կանգ առնելու և շուտով անհետացավ, իր երկարաձիգ սուլոցով մի անգամ ևս խանգարելով կիրճում տիրող հանդարտությունը:
Ինչո՞վ բացատրել, որ շոգեքարշը կանգ չառավ: Ըստ երևույթին, ձորափի եզրին կպած մարդիկ թշնամու ուշադրությանը չարժանացան, իսկ մեզէ թփերի մեջ թաքնված մարդկանց, չէին նկատել: Ո´վ գիտի, գուցե նրանք «հանգստանում» էին Ղարաքիլիսայիում կատարած արյունահեղությունից հետո, գուցե պատրաստվում էին Սանահինում նոր գազանություններ կատարել և ճանապարհին պատահած մի բուռ մարդիկ չէին հետաքրքրում նրանց: Երբ հեռացող շոգեքարշի անիվների թրխկոցը դադարեց, մենք դուրս եկանք ապաստարանից և միացանք բանաստեղծին ու նրա ընտանիքին: Ոչ ոք չէր խոսում:
Շալը Նվարդին վերադարձնելիս նկատեցի, որ նա լաց է լինում:
Արևի շողերն արդեն թաքնվել էին արդեն լեռնակատարների ետևում: Անտառախիտ լանջերի կանաչը հալվել էր, և Դեբեդից թեթև զովություն էր փչում, երբ մեր քարավանը մոտեցավ փափագած կամրջին: Թեպետ շոգեքարշը անհետացել էր, ասես կուլ էր գնացել ձորում, բայց վտանգը չէր անցել: Պարզ էր, որ թուրքական զորամասերը շարժվելու են դեպի Սանահին: Դանդաղել երկաթգծի վրա չէր կարելի: Շարունակում էինք մեր ճանապարհը: Քառորդ ժամ անց մոտեցանք բաղձալի կամրջին, որ կարծես թե հրավիրում էր մեզ լեռները բարձրանալու: Սովորական, գյուղական փայտե կամուրջ էր. մենք շարքով շարժվում էինք:
Կամուրջն անցնելուց հետո մենք գտանք լեռների խորքը տանող շավիղ: Դա ինձ համար անծանոթ վայր էր, չնայած եղել էի Սանահինում:
…Մութն ընկել էր վաղուց, երբ մենք հասանք մեծ բարձրության վրա, նախալպիական գոտու սահմանում գտնվող միմենավոր վայր: Այդ երեկո ո´չ ես, ո´չ ընկերներս չէինք հասկանում, թե որտեղ ենք գտնվում, մյուս օրը միայն մեզ համար պարզվեց, որ Կոնձաձոր անունը կրող ամառային քոչավայրում ենք, իսկ ապաստարան տվողը Թումանյանի հարազատ քույրն է, Իսկուհի Շահվերդյանը, որը ամռան ամիսներին այնտեղ էր բնակվում: Իմանալով սիրելի եղբոր` Հովհաննեսին և նրա ընտանիքին պատահած աղետի մասին, անմիջապես նրանց ետևից է ուղարկում մի երիտասարդի, որը մեզ բերեց այս ապաստարանը, թշնամու աչքից հեռու մի տեղ: Խեղճ կինը ենթադրում էր, թե հոգ է տանելու ութ-տասը մարդու համար, այնինչ հավաքվեցին մոտ քսան մարդ, մի ամբողջ դասակ, որին պետք էր կերակրել, օթևանով ապահովել:
Դժվար էր, անշուշտ, բայց հյուրընկալության ադաթը սուրբ է հայուհու համար: Որտեղի՞ց են կարողանում կանայք հնարամիտ դառնալ այդպիսի դժվարին պայմաններում: Քիչ ժամանակ անց մեզ կուշտ կերակրեցին: Գիշերելու տեղ էլ ճարեցինք և շուտով խոր քնի մեջ ընկանք: Մեր մեծ բանաստեղծը ուժասպառ պառկած էր գետնափոր խրճիթում, գետնին, խնամքով պատրաստած, տնային կարպետներից սարքած անկողնում:

***

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆ

Հովհաննես Թումանյանի ծննդյան հիսնամյակի և իմ բեմական գործունեության երեսունհինգամյակի առթիվ Թիֆլիսի արտիստական ընկերության մեծ դահլիճում կազմակերպված էր շքեղ բանկետ:
Ըստ պապական սովորության ընտրվեց թամադա: Առաջին կենացը նվիրվեց Հովհաննեսին: Ինչ խոսք, որ ճառերին, գովասանքներին վերջ չկար: Ամեն ոք աշխատում էր արտահայտել յուր հրճվանքը մեծ բանաստեղծին:
Երկրորդ կենացն իմն էր: Ոչ պակաս ոգևորությամբ ընդունվեց նաև այդ կենացը, բայց մի բանով գերազանցեց, որովհետև յուր կենացի վրա բնականաբար չարտահայտվող Հովհ. Թումանյանը խոսեց իմ կենացի առթիվ: Ահա թե ինչ ասաց նա.
-Ես խմում եմ մի մարդու կենացը, որը մեր գրականությանը նվիրել է մի բանաստեղծ և փրկել է հայ թատրոնը մի անշնորհք դերասանից: Երիտասարդ էի, երբ ես ուզում էի դերասան դառնալ: Եկա թատրոն, էս կողմն ընկա, էն կողմն ընկա, մի կերպ երկու խոսքանոց մի դեր տվին ինձ: Ներկայացումից հետո ուրախ-ուրախ գնացի Հովհաննեսի մոտ ու հարցրի.
-Պարոն Աբելյան, ո՞նց խաղացի:
Նա հարցրեց.
-Դու ի՞նչ դեր էիր խաղում:
-Այսինչ դերը,- պատասխանեցի ես:
Հա~, էդ դու՞ էիր…-ասաց Հովհաննեսը ու սկսեց մտածել:
Իսկ իմ սիրտը բաբախում էր, անհամբեր պատասխանի էի սպասում:
-Գիտե՞ս ինչ, ա´յ տղա, մեղք ես, գնա մի ուրիշ գործով պարապիր, քեզանից դերասան չի դուրս գա:
Մենք մինչև հոբելյանն էլ լավ բարեկամներ էինք, բայց այդ օրվանից կրկնապատկվեց մեր բարեկամությունը: Ես միշտ կարծում էի, որ Հովհաննեսն ինձնից տարիքով մեծ է: Կյանքի հոգսերն անժամանակ ծերացրել էին այդ բարի մարդուն: Ես նրան նվիրեցի մի արծաթե սերվիզ, իսկ նա ինձ` Ֆ.Հոտենրոտի “История внейшней культуры” գիրքը հետևյալ մակագրությամբ.
Իրենց վաղանց կյանքի կեսին-
Հովհաննեսը` Հովհաննեսին:
Հովհաննես Թումանյան (Թիֆլիս, մարտի 9-ին)
Այժմ, երբ գրողը, արվեստագետը, գիտնականը այնպես բարձր են գնահատվում, Թումանյանը չկա…

***

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ

Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյան:
1904-ին առաջին անգամ ըլլալով տեսա և ճանչցա զայն իր բնակարանին մեջ Սևքարեցի Սաքոյին միջոցավ: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն և անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու և հարգելու:Բաց էին իր տան դռները բոլորին առջև: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ և այցելուներ կմտնեին ու կելնեին` վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներին ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր և ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն, քեն, ատելություն, չարիք, նախանձ` կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր և պարզ էր իր սիրտն ու հոգին, ու մանիշակի չափ խոնարհ ու քնքուշ: Տիպար հայ էր` ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլ կհարգվեր և կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ և թաթար ժողովուրդներեն…
1915-ին, երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանյան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորություններով վերադարձավ` չեմ գիտեր, բայց երբ 1915-ին Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծը իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, եկավ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգդիրի և Երևանի վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու:

***

ԼԵՈ

…Մի օր մոտն էի, խոսում էինք կովկասագիտությունից: Մի նոր գիրք էր գնել, սեղանի վրա տեսա (Маевский, «Закавказье»): Ասի` Օհանես, մի քանի օրով տուր տանեմ կարդամ, ետ բերեմ: Սովորաբար նա իր գրքերը տուն չէր տալիս, ինձ էս անգամ բացառություն արավ, տվեց: Տարա, սկսեցի կարդալ, տեսա, որ թերթերից շատերը դեռ կտրտված էլ չեն: Կարդացի, մի քանի օրից եկա մոտը: Խոսք ընկավ էդ գրքից, ասի` Օհանես, դու էդ գիրքը ո՞նց ես կարդացել, որ թերթերը դեռ կտրտված էլ չեն. բան չասաց: Զրույցը շարունակեցինք, քիչ հետո խոսք գցեց էդ գրքից, հետն էլ մի կարծիք հայտնեց, որը միանգամայն նոր էր ինձ համար: Ասի`Օհանես, էդ որտեղի՞ց գիտես, թե` հենց էդ գրքիցն եմ ասում, որ տարել ես, կարդացել ու ետ բերել…Շատ ծիծաղեցինք…

Հովհաննես Թումանյան.բանաստեղծություններ


ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծննդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ...

1894

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ
Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։
Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։
1887

* * *
Ա՜խ, ես երանի
Կայծա՜կ լինէի,
Որոտ-ճայթյունով
Մըռայլ ամպերից
Ժայթքեի ըմբոստ,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն
Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ ո՞վ է նըստած,
Եվ ո՞ւր է աստված․․․
1891


ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

barekendanԲարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:
Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր:
Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:
Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշվում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։
Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:
Բարեկենդանը` քրիստոնեական տոն

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր  քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):
Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:
Եկեղեցին, Քրիստոսի օրինակի հետևողությամբ, քառասունօրյա պահք է հաստատում, հավատացյալներին քառասուն օր խոկումի, աղոթքի, ինքնաքննության ու զղջումի առիթ տալու համար: Կարևոր սրբոց տոների առթիվ , երբ մատուցվում է հանդիսավոր Պատարագ, վարագույրը քաշվում է և տեղի է ունենում բաց պատարագ:
barekendan1Ներկայացումներ
Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…


Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր աղմուկով, երգով, թմբուկով և ներս էին ընկնում երեխանները: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ,փոքրերը`մեծի, երբեմն` ծաղրածուի:
3Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:
Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:
4Ճոճախաղերը գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ երեխաների խաղերն են: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, կամ երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած: Ճոճախաղերը զվարճահանդեսի էին վերածվում, երբ ճոճվողների շուրջ հավաքված բազմության առաջ տվյալ պահին ճոճվողի ոտքերին ճիպոտով հարվածելով պահանջում էին որևէ գաղտնիք ասել: Առավել տարածված էր` ստիպել սիրած տղայի անունը բարձրաձայն ասել: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:
Բարեկենդանի խոհանոց
Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:
Բարեկենդանի կերակուր են համարվել` փաթիլան, սըռոն, բխբխիկը:
Փաթիլան պատրաստել են հետևյալ կերպ. լավաշի հաստությամբ խմորի վրա քսել են պանիր կամ ղավուրմա, բարակ հացով ծածկել են, տապակել, ապա իրար վրա դարսելով կտրատել են, վրան լցրել հալած յուղ:
Բխբխիկ
Բխբխիկը ալյուրով, ձվի դեղնուցով ու կաթով եփել են յուղի մեջ: Մատուցելուց առաջ վրան լցրել են մեղր:
Սըռոն
Բարակ բացված հացը կտրտել են, լցրել սխտորած մածնաթանի մեջ, հետո հանել են, վրան յուղ լցրել ու կերել:
barekendan5Օգտագործված գրականություն
Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոներ»
Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»
«Շողակաթ» հեռուստաընկերություն, «Բուն Բարեկենդան»


ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏՐՆԴԵԶ

Պատմական Հայաստանի շատ վայրերում այն համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ:
Զենքի շիկացած ծայրով օծվում էր լավաշը, գաթան (քաղցր ու աղի), չիր ու չամիչը, ցանքի համար մի քանի բուռ հացահատիկ, նորապսակների ու սիրող զույգերի համար վարդի չոր թերթիկներ կամ վարդի օշարակ, յուղ:
Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները: Տեառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Հեթանոսական կրոնների մեջ մեծ տեղ էր գրավում կրակի պաշտամունքը: Կրակը խորհրդանիշն էր Արևի ու Լույսի, ինչպես նաև ջերմության: Կրակը համարվում էր նվիրական սրբություն: Ընտանեկան բույնը, երդիկը կոչվում է նաև օջախ, ծուխ: Կա մեկ այլ կարծիք, որի համաձայն, Տեառնընդառաջի հրավառությունը վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստծուն: Տիրը, երազների մեկնիչն էր և պաշտպանը դպրության ու արվեստի, իսկ Միհրը մարմնավորում էր կրակի ու լույսի ուժը: Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ, պատմական Հայքի որոշ վայրերում սկսում էին հողագործական աշխատանքներ:
Տեառնրնդառաջ անունը բացատրվում է Քրիստոսի ծննդյան քառասուներորդ օրը նրան տաճար տանելու փաստի հետ: Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո արգելվում է Լույս զվարթ շարականը: Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, քանի որ գարնանամուտ է: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն, և հենց այդ կրակով էլ վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը: Մանուկ Հիսուսին ընդառաջ եկավ խոր ծերության հասած և տիրոջ գալստյան սպասող Սիմոն Ծերունին, գրկեց մանկանը և գոհություն ու փառք տվեց Աստծուն, որ իրեն արժանի դարձրեց Իսրայելի Փրկչին տեսնելու, այստեղից էլ տոնի անունը Տեառնընդառաջ` տիրոջն ընդառաջ:

Տեառնընդառաջի առաջին ծեսը կրակ վառելն է
Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, բաժանում են մոմեր և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Քահանան կարգը կատարելով`իր մոմով առաջինը վառում էր եկեղեցու բակի մեծ կրակը, դրանից հետո մոմերը վառում էին այդ տարի ամուսնացած փեսաները: Այնուհետեւ գլխավոր խարույկի մասնակիցները խանձողներ էին տանում, որ վառեին բակերի խարույկը: Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են իրենց մոմերը և տանում տուն: Եկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Երիտասարդները վառած մոմերով վերադառնում էին տուն, ուր նախապես արդեն պատրաստված կային փոքրիկ դեզեր, որոնք վառվում էին այդ մոմերով: Փոքրիկ դեզեր, առանց բացառության , պետք է լինեին յուրաքանչյուր տան տանիքի վրա, որպեսզի բախտը տան վրա լիներ: Վառած դեզի վրայով ցատկում էին: Երեկոյան արձակում էին հրացաններ: Խարույկի վրայից ցատկում էին,  որպեսզի չվնասվեին գայլ ու գազանից, օձ ու կարիճից, հեռու լինեին ցավ ու չոռից: Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակ զույգերը , իսկ կրակի վրայով առաջինը թռչում էր տան ամենատարեց կինը`մամիկը, որպեսզի իր տունը ազատի չարքերից , ապա սկսում էին թռչել երիտասարդներն ու երեխաները: Կրակի մոտ էին բերում նաև հիվանդներին: Եթե չամուսնացած աղջկա շորի ծայրը վառվում էր , ապա նա այդ տարի ամուսնանալու էր: Տեառնընդառաջի կրակը իր հետ բերում էր օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն:

Տեառնընդառաջի ծուխը
Տերընդեզ` դարմանը կես,
Առ հաց ու կես , ելիր գեղես,
Տերընդեզ` մխի դին տես,
Մէ փութ ցանես` հազար քաղես:
Հավաքվածները ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ ուղին: Ու հենց այդ տարածքում էլ, Ծաղկազարդից հետո երկրագործները աճեցնում էին բերքը: Եթե ծուխը հարավ և արևելք էր թեքվում` այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս և արևմուտք` վատ: Իրականում այս երևույթը կապ ունի փետրվարի կեսերին հյուսիսային և հարավային քամիների փոխազդեցության կամ որևէ մեկի գերակշության հետ:, մի կիսայրած փայտ դեզից տանում էին տները և պահում էին ապահով տեղ կամ դնում էին հավերի բներում, որպեսզի հավերը Զատիկին շատ ձու ածեն կամ շուտ թուխս նստեն:Մի կտորն էլ դնում էին ամբարի մեջ, որպեսզի հացը առատ լինի:
 Տեառնընդառաջի խարույկի մոխիրը
Մեծ կարևորություն ուներ նաև տեառնընդառաջի խարույկի մոխիրը: Այդ մոխիրը, ըստ պատկերացումների, օժտված էր ուժով և առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում էին հիվանդներին, քսում էին երեխաների վզին և դեմքին, մոխիրը աղի հետ խառնելով տալիս էին անասուններին, շաղ էին տալիս հավաբնում և գոմում: Իսկ աղջիկները մուրը քսում էին աչքերին, որպեսզի աչքացավից զերծ մնան: Տեառնընդառաջի հրավառությունից հետո փեսան իրավունք էր ստանում աներոջ տուն գնալու, իսկ երեխաներին եկեղեցի էին տանում, որպեսզի քահանան օրհնի: Վերադարձին մայրը երեխայի աչքը համբուրում էր և նվեր էր տալիս. նրան հետևում էին ազգականները:
Տեառնընդառաջի խոհանոցը
Տրնդեզին փոխինդ ուտելը եղել է պարտադիր: Տարեկան երկու անգամ` Տեառնընդառաջին և Սուրբ Սարգսի տոնին շաղախած փոխինդ ճաշակելը ուղղակի անհրաժեշտությունն էր:
Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում`կաթով, ջրով, մեղրով կամ դոշաբով, պատրաստում էին փոքրիկ գլանիկներ` (դումբրուկ) ու բաժանում տնեցիներին:
Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ` խաշիլ, փոխինդ, աղանձ:
Այդ օրը ընդունված էր ուտել նաև չամիչ, ընկույզ, բոված սիսեռ, դդմի կորիզ:
Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:







ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Ամենասիրելի Հովհ. Թումանյանին
Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքումմենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:

Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:

Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք , կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:

Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:


Ձեր` Եղիշե Չարենց

Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.








Վահան Տերյան Անծանոթ Աղջկան







Հովհաննես Թումանյան

 ՀՐԱԺԵՇՏ


Այստեղ ահա կըբաժանվենք.

Մնաս բարյավ, սիրելի.

Այսպես ես չեմ ցավել երբեք

Դառնությունով սիրտս լի։

Այստեղ ահա քեզ թողնում եմ

Եվ չգիտեմ, ուր կերթաս.

Կասկածներից ես դողում եմ...

Թող պահպանե քեզ աստված։

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,

Օրը տարի կդառնա,

Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս

Շուրջդ պիտի թրթռա։

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,

Որ քեզ շատ եմ կարոտել.

Եվ տեսության ժամի համար

Չըմոռանաս աղոթել։











ՔԵԶ ՈՉ ՄԵԿ ՈՉԻՆՉ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ              

 ՆՅՈՒԹԸ ԿԱՐԴԱՑԵ'Ք ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԿԱՐԴԱ ԱՅՍՏԵՂ


    




Ամանորյա Պատմություն

Ամանորյա առավոտյան վեր կացա և նայեցի պատուհանից դուրս և ի՞նչ տեսա: Տեսա, որ բակում ձյուն է գալիս մեծ փաթիլներով: Ես արագ հագա բաճկոնս և գնացի բակ խաղալու: Բայց մի քանի ժամ հետո  մայրիկս ինձ տուն կանչեց և ասաց, որ ես մեծ քույրս և փոքր երղբորս հետ զարդարեք բնակարանը, իսկ նա Սարգիսի հետ գնում է գնումներ կատարելու:
Եվ քույրս գնաց տոնածառը և խաղալիքները բերի: Մեինջ այդ ես դաստիրակում էր Կարենին, ասում էր, որ հիմա մայրիկը գնացել է գնումներ կատարելու և մենք տանը մենակ ենք: Պետք է մեզ շատ խելոք պահենք: Մարիամը բերեց տոնածառը և մենք սկսեցինք զարդարել: Եղբայրս ձանձրացավ և ասաց քրոջս, որ նա ուզում է խաղալ մեղ հետ: Եվ այդ ժամանակ հայրիկը տուն երկավ և ասաց, թե ո՞ւր է իմ փոքրկ և ուժեղ որդին: Փոքրկիկ եղբայրս գնաց հայրիկի մոտ և բողոքեց, որ նա ուզում է խաղալ իսկ ես քրոջս հետ զարդարում էի բնակարանը:  Եվ հայրիկը հարցրեց, թե ուր է գնացել մայրիկը մեծ եղբորս հետ: Փոքրիկ եղբայրս ասաց, որ նրանք գնացել են խանութ՝ խոճկոր գնելու:
Եվ եղբայրս  տխուր բարձրացավ պատշկամբ, լուսինը գեղեցիկ շողում էր և աստղերը կարծես պարեին: Եղբայրս հայտնվել էր հեքիաթային աշխարում: Արդեն ամանորի գիշեր էր և բնակարանը արդեն զարդարված էր: Երբ ժամը տասներկուսն էր տոնածառի տակ դրված էին մեր նվերները: Բոլորը շատ էին ուրախացել, պարել և հոգնել: Փոքրիկ եղբայրս արդեն քնել էր, իսկ մեծ եղբայրս իր նոր iPad-ով խաղում էր և բոլորն էլ խաղում էին մեր նոր նվերներով, իսկ եղբյարս՝ փոքրիկ ստացավ իր երազած խաղալիքը:       




II ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Մ ոգե ր ի        ը ն ծ ա ն ե ր ը

Օ. Հենրի

Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով: Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:

Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը: Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով: Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին: Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն էր, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել: Դրան կցված էր «Մ. Ջեյմս Դիլինգհեմ Յունգ » մակագրությամբ մի քարտ: «Դիլինգհեմը»  բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում: Իսկ այժմ  «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:  Սակայն երբ միստր   Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս  Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելա անվամբ: Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է:












Մարդկային կատակերգություն

ԱՅՍ ՎԻՊԱԿԸ ԹԱԳՈԻՀԻ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ Է ԳՐՎԱԾ
Վաղուց էի պատրաստվում մի վիպակ գրել հատուկ քեզ համար։ Ես ուզում էի, որ այն լիներ լավագույնը, որ երբևէ կարողանալու եմ գրել։ Եվ այժմ, վերջապես, թեկուզև մի քիչ հապճեպ, անում եմ այդ փորձը։ Կարող էի ավելի երկար սպասել, բայց որովհետև դժվար է գուշակել, թե ինչ կլինի հետագայում կամ ինչ հմտություն ու ճաշակ կմնա եղածից, մի քիչ շտապեցի և փորձեցի գրել իմ այժմյան ճաշակով ու հմտությամբ։ Հուսով եմ, որ շուտով մի մարդ վիպակը կթարգմանի հայերեն, ու այն կտպագրվի քո լավ իմացած լեզվով։
Թարգմանված վիճակում վիպակը գուցե ավելի հաջող ստացվի, քան անգլերենով, և դու, ինչպես հաճախ պատահել է, գուցե ցանկանաս կարդալ ինձ որոշ կտորներ, թեև ես եմ գրել այն։ Եթե այդպես լինի, խոստանում եմ ունկնդրել քեզ և սքանչանալ մեր լեզվի գեղեցկությամբ, որն այնքան քիչ է ծանոթ ուրիշներին և որը քեզնից բացի ոչ ոք չգիտի գնահատել։ Ու քանի որ դու չես կարող կարդալ ու հիանալ անգլերենով այնպես ինչպես կարդում ու հիանում ես հայերենով, և քանի որ ես բոլորովին չեմ կարող ոչ կարդալ և ոչ էլ գրել հայերեն, ապա մենք մեր հույսը պետք է դնենք մի լավ թարգմանչի վրա։ Համենայն դեպս, այս վիպակը քեզ համար է գրված։ Հույս ունեմ, որ կհավանես։ Գրել եմ հնարավորին չափ պարզ, լրջության ու զվարթամտության այն շաղախով, որ հատուկ է մեր ընտանիքին և հատկապես քեզ։ Գիտեմ, վիպակում ամեն ինչ չի ասված, բայց ի՞նչ արած։ Միևնույն է, քեզ անպայման պիտի թվա, որ այնտեղ ամեն ինչ ասված է, քանի որ գրել է քո որդին և գրել ամենալավ ու բարի մտքով։

Գլուխ առաջին․ ՅՈՒԼԻՍԻՍ
Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։
Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց աղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.
Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,
Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,
Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։
Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.
— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։
Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։
Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մերած լինեին։
Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։
Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։
Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։
Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբան մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։
Հարցեր և առաջադրանքներ
1.  Նկարագրեք Յուլիսիսենց տունը և բակը:
Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։
2.  Նկարագրեք Յուլիսիսին:
Յուլիսիը աղքատ բարի և խելացի է:

3.  Ինչո՞ւ նեգրը պատասխանեց տղայի ողջույնին:
Որովհետև նեգրը տղայի նման աղքատ էր:
4. Հորինեք փոքրիկ պատմություն նեգրի մասին:
5.  Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին:
Մեկ բառուվ ինչպե՞ս կանվանեք այդ հայացքը:
Հիշողություն:
6. Այս գլխում ո՞ր բառն Է ընդգծված: Ինչո՞ւ:
7. Ուրիշ ի՞նչ բառեր կընդգծեք: Ինչո՞ւ:
8. Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց հ աչքի տակով նայեց տղային, որը իհարկե, անծանոթ էր, բայց զուցեև թշնամի չէր:
ա) Բոլո՞ր անծանոթներն են թշնամի:
բ) Բոլո՞ր թշնամիներն են անծանոթ:
գ) Բոլո՞ր ծանոթներն են բարեկամ:
դ) Բոլո՞ր բարեկամներն են ծանոթ:
Գրավոր աշխատանք: Շարադրությունդ տեղադրիր քո բլոգում:
Տունը, որտեղ ես ապրում եմ
Գլուխ երկրորդ. ՀՈՄԵՐ
Նրա Հոմեր եղբայրը, մի հին հեծանիվ նստած, արիաբար պայքարում էր գյուղական ճանապարհի ցեխի ու փոշու դեմ։ Հոմեր Մաքոլիի հագին հեռագրատան ցրիչի բաճկոն էր, որ շատ էր մեծ և մի գլխարկ, որ բավական փոքր էր։ Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ, որ շատ սիրելի էր Իթաքայի բնակիչներին։ Հեռագրացրիչի շուրջը պտղատու և խաղողի այգիներ էին՝ ծուլորեն փռված Կալիֆոռնիայի հինավուրց հողի վրա։ Թեև Հոմերը շտապում էր, բայց նրա աչքից չէր վրիպում շրջապատի հրապույրից և ոչ մեկը։ «Նայիր, ասում էր նա իրեն՝ հողը, ծառը, արևը, խոտը և ամպը ցույց տալով, նայիր դրանց, խնդրեմ»։ Նա սկսեց հեծանիվով զարդագծեր քաշել՝ մարմնի շարժումները հարմարեցնելով այդ նախշերին, երգել ինչ֊որ պարզ, սրտահույզ եղանակ։ Նրա մտքում այս եղանակը հնչեց նվագախմբով, հետո նվագախմբին միացան մոր տավիղն ու քրոջ՝ Բեսի դաշնամուրը։ Եվ վերջապես, որպեսզի ընտանիքը ամբողջական դառնա, խմբին միացավ ակորդեոնը՝ երաժշտությունը դաշնավորելով զուսպ և զվարթ քաղցրությամբ. Հոմերը հիշեց իր Մարկուս եղբորը։
Հոմերի երաժշտությունը խլացավ երկնքով սլացող երեք անհավատալի առարկաների աղմուկից։ Ցրիչը զարմանքով վերև նայեց և ընկավ մի փոքր, անջուր առվի մեջ։
— Ինքնաթիռնե՜ր,— ասաց Հոմերն ինքն իրեն։ Ագարակի մի շուն արագ ու մեծ հանդիսավորությամբ հարձակվեց նրա վրա և կարևոր պատգամ ունեցողի տեսքով սկսեց հաչել։ Հոմերը ուշադրություն չդարձրեց շանը։ Մի անգամ միայն շրջեց գլուխը և կենդանուն գրգռեց. «հաֆ, հաֆ», նորից նստեց հեծանիվը և ճանապարհը շարունակեց։
Երբ հասավ քաղաքի ծայրամասը, առանց կարդալու անցավ մի ցուցանակի կողքով, որի վրա գրված էր.
Իթաքա, Կալիֆոռնիա։
Ուր ուզում ես գնա, տնից լավ տեղ չկա.
Բարի գալուստ, օտարական։
Հաջորդ փողոցի անկյունում նա կանգնեց, սպասելով զորակոչիկներով լցված ավտոշարասյան անցնելուն։ Նա ողջունեց այդ մարդկանց ճիշտ այնպես, ինչպես իր Յուլիսիս եղբայրն էր ողջունել մեքենավարին և թափառաշրջիկներին։ Բազմաթիվ զինվորներ պատասխանեցին ցրիչի ողջույնին։ Եվ ինչո՞ւ չպատասխանեին։ Ի՞նչ ունեին կորցնելու…
Հարցեր և առաջադրանքներ
1.Քննարկեք հետնյալ ցուցանակը.
Իթաքա, Կայիֆոոնիա:
Ուր ուզում ես գնա, տնից  լավ  տեղ  չկա.
Բարի գալուստ, օտարական:
2.  Հովհ. Թումանյանի ո՞ր բանաստեղծության հետ կհամեմատեք այս ցուցանակը:
<<Երջանիկ խռջիթը>>




3.  Համեմատեք հետևյալ երկու պատկերները և ձևակերպեք հարցը.
ա) Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ  հինգ  հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց  տղայի ողջույնին: Նրանք կարող էին այդ անել, բայց  չարեցին: (Գլուխ 1):
բ) Բազմաթիվ զինվորներ պատասխանեցին ցրիչի ողջույնին: Եվ ինչո՞ւ չպատասխանեին: Ի՞նչ ունեին կորցնելու …
Համեմատություն՝
Ա) հատվածում Յուլիսիսն չպատասխանեցին, իսկ բ) հատվածում պատասսխանեցին Հոմերին:
Հարց՝
ա) Յուլիսիսին պատասխանեցի՞ն ուղևորները:

բ) Ովքեր պատասխանեցին Հոմերին:


Բառային աշխատանք.
1. Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ …
ա) Ընդգծված պատկերը ներկայացրեք այլ բաոով կամ բառակապակցությամբ:
Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ և Հոմերին հաճելի էր նայել այն:
բ) Կազմեք նոր բառակապակցություններ քնկոտ բառով:

2. …Պտղատու և խաղողի այգիներ ծուլորեն փոված…
ա) Ո՞ր բաոով կփոխարինեք ծուլորեն բառը, որ պատկերը չփոխվի:
բ) Կազմեք նոր պատկերներ՝ օգտագործելով ծուլորեն  փռված բառակապակյությունը:
3. Ի՞նչ տարբերության եք տեսնում հետևյալ երկու արտահայտությունների միջև.
ա) մի փոքր, սառը առվակ,
բ) մի փոքր սառը առվակ: Ա) հատվածում ,-ով է գրված, իսկ բ հատվածում ստորակետ չկա:
Ինքներդ կազմեք նման օրինակներ:
Ի՞նչ տարբերության եք տեսնում հետևյալ երկու արտահայտությունների միջև.

ա) մի փոքր կապույտ գետակ
բ) մի փոքր, կապույտ առվակ

Գլուխ երրորդ. ՀԵՌԱԳՐԱՏՈՒՆԸ
Իթաքայում երեկո էր, երբ Հոմերը վերջապես հասավ հեռագրատուն։
Լուսամուտին դրված ժամացույցը յոթ անց երկու րոպե էր ցույց տալիս։ Գրասենյակում Հոմերը տեսավ հեռագրատուն վարիչ միստր Սփանգլերին, որը զբաղված էր հեռագրի բառերը հաշվելով։ Այդ հեռագիրը հենց նոր նրան էր հանձնել հոգնած տեսքով, քսան տարեկանի մոտ մի հուզված երիտասարդ։ Գրասենյակ մտնելիս, Հոմերը լսեց միստր Սփանգլերի և երիտասարդի զրույցը։
— Տասնութ բառ՝ գանձել հասցեատիրոջից,— ասաց Սփանգլերը։ Նա մի պահ լռեց, նայեց պատանուն։— Ինչ է, փող չունե՞ս։
Պատանին անմիջապես չկարողացավ պատասխանել, բայց շուտով ասաց.
— Մի քիչ ունեմ, բայց մայրս տուն հասնելու համար փող կուղարկի։
— Անշուշտ,— ասաց Սփանգլերը։— Ո՞ւր էիր, չէիր երևում։
— Կարելի է ասել՝ ոչ մի տեղ,— ասաց տղան և սկսեց հազալ։— Ինչքա՞ն ժամանակում հեռագիրը կհասնի մորս։
— Արևելքում հիմա բավական ուշ է,— ասաց Սփանգլերը,— ուշ գիշերին փող ճարելը երբեմն այնքան էլ հեշտ չէ։ Բայց հեռագիրը անմիջապես կուղարկեմ։
Առանց տղային նայելու, Սփանգլերը քրքրեց գրպանները, հանեց մի բուռ մանր դրամ և մի թղթադրամ և մի խաշած ձու։
— Վերցրու,— ասաց,— կարող է պետք գալ,— նա տղային մեկնեց թղթադրամը։— Կվերադարձնես, երբ մայրդ փող կուղարկի,— ասաց նա և ցույց տվեց ձուն։— Յոթ օր առաջ մի գինետնից վերցրի ու գրպանս դրեցի։ Երջանկություն է բերում։
Տղան նայեց դրամին։
— Այդ ի՞նչ եք անում,— ասաց նա։
— Դատարկ բան է,— պատասխանեց Սփանգլերը,— վերցրու։
— Շնորհակալություն,— ասաց տղան։ Նա կանգնեց զարմացած և շփոթված,— շնորհակալություն,— կրկնեց նա և գրասենյակից դուրս շտապեց։
Սփանգլերը հեռագիրը տարավ գիշերային հեռագրող Վիլյամ Գրոգանին։
— Վճարովի է, Վիլլի,– ասաց նա,– ինքս կվճարեմ։
Միստր Գրոգանը միացրեց մեքենան և սկսեց տառ առ տառ հաղորդել հեռագիրը։
Տիկին Մարգըրեթ Սթրիքման
1874 Բիթլ փողոց
Յորք Փենսիլվանիա
Սիրելի մայրիկ, խնդրում եմ հեռագրով փոխանցիր երեսուն դոլար։ Ուզում եմ տուն գալ. լավ եմ, ամեն ինչ կարգին է։
Ջոն
Հոմեր Մաքոլին նայեց առաքման սեղանին. չկա՞, արդյոք, առաքման կամ էլ հեռախոսային կանչերի հեռագիր։ Միստր Սփանգլերը հետևում էր նրան, իսկ հետո հարցրեց.
— Քեզ դո՞ւր է գալիս ցրիչի աշխատանքը։
— Այն էլ ինչպե՜ս,— ասաց Հոմերը,— ամեն ինչից շատ եմ սիրում. տարբեր մարդկանց ես տեսնում, տարբեր տեղեր ես գնում։
— Ճիշտ է,— ասաց Սփանգլերը, հետո սևեռուն նայեց տղային։
— Ինչպե՞ս քնեցիր երեկ գիշեր։
— Հրաշալի,— ասաց Հոմերը։— Շատ հոգնած էի, բայց հրաշալի քնեցի։
— Դպրոցում մի քիչ ննջեցի՞ր այսօր։
— Մի քիչ։
— Ո՞ր դասին։
— Հին պատմության։
— Իսկ սպո՞րտը,— ասաց Սփանգլերը,— ուզում եմ ասել, որ այս գործի պատճառով երևի չես կարողանա մասնակցել ֆիզկուլտուրայի դասերին։
— Մասնակցում եմ,— ասաց Հոմերը,— ամեն օր ֆիզկուլտուրա ունենք։
— Իսկապե՞ս,— ասաց Սփանգլերը,— երբ ես Իթաքայի միջնակարգ դպրոցում էի, մասնակցում էի երկու հարյուր քսան յարգ արգելավազքին։ Մեր հովտի չեմպիոնն էի,— հեռագրատան վարիչը լռեց, հետո շարունակեց։— Դու իսկապե՞ս սիրում ես այս գործը։
— Ես ուզում եմ լինել ամենալավ ցրիչը, որ այս գրասենյակը երբևէ ունեցել է,— պատասխանեց Հոմերը։
— Շատ Լավ,— ասաց Սփանգլերը,— միայն թե քեզ մի տանջիր, այդքան արագ մի գնա, շուտ տեղ հասիր, բայց շատ արագ մի գնա։ Քաղաքավարի եղիր բոլորի հետ, վերելակի մեջ գլխարկդ հանիր և, ամենից կարևորը, աշխատիր ոչ մի հեռագիր չկորցնել։
— Այո, սըր։
— Գիշերվա աշխատանքը ցերեկային աշխատանքից տարբեր է,— շարունակեց Սփանգլերը։— Գիշերով չինական թաղամասը կամ քաղաքի ծայրամասը ոչ բոլորը կհամարձակվեն հեռագիր տանել, բայց դու մի վախեցիր։ Մարդիկ ամեն տեղ էլ մարդիկ են, նրանցից մի վախեցիր։ Քանի՞ տարեկան ես։
Հոմերը թուքը կուլ տվեց.
— Տասնվեց,— ասաց նա։
— Հա, գիտեմ երեկ ասացիր,— ասաց Սփանգլերը։— Մենք իրավունք չունենք տասնվեց տարեկանը չլրացած երեխաներին աշխատանքի ընդունել, բայց մտածեցի, որ կարելի է քեզ փորձել։ Քանի՞ տարեկան ես։
— Տասնչորս,— ասաց Հոմերը։
— Ոչինչ, երկու տարուց տասնվեց կդառնաս։
— Այո, սըր,— ասաց Հոմերը։
— Եթե որևէ բան չհասկանաս,— ասաց Սփանգլերը, ինձ մոտ արի։
— Կգամ, սըր,— ասաց Հոմերը։ Նա լռեց, հետո հարցրեց,— իսկ ի՞նչ բան են երգող հեռագրերը։
— Ոչինչ, մենք դրանցից շատ չենք ստանում։ Բավականին լավ ձայն ունես, չէ՞։
— Ես Իթաքայի առաջին երիցական եկեղեցու կիրակնօրյա դպրոցում երգում էի,— ասաց Հոմերը։
— Հրաշալի է,— ասաց Սփանգլերը,— դա ճիշտ այն ձայնն է, որ մեզ պետք է։ Հիմա, ասենք, միստր Գրոգանը ծննդյան շնորհավորագիր է ստացել, ինչպե՞ս պիտի անես։
Հոմերը մոտեցավ միստր Գրոգանին և երգեց.
Երջանիկ ծննդյան օր,
Բախտավոր ծննդյան օր։
Երջանիկ ծննդյան օր, սիրելի Գրոգան,
Բախտավոր ծննդյան օր։
— Շնորհակալ եմ,— ասաց միստր Գրոգանը։
— Հրաշալի է,— ասաց Սփանգլերը Հոմերին,— բայց դու չպետք է «սիրելի Գրոգան» ասես, այլ պետք է ասես «սիրելի միստր Գրոգան»։ Իսկ ի՞նչ պիտի անես շաբաթական տասնհինգ դոլարը։
— Մայրիկիս պիտի տամ,— պատասխանեց Հոմերը։
— Շատ լավ,— ասաց Սփանգլերը,— այսօրվանից դու աշխատում ես, դու այս հիմնարկության անդամ ես. լավ նայիր, ուշադիր լսիր, աչքերդ ու ականջներդ բաց պահիր։
Հեռագրատան վարիչը մի րոպե ցրված հայացքով նայեց, հետո ասաց.
— Ապագայում ի՞նչ ես երազում դառնալ։
— Ապագայո՞ւմ,— հարցրեց Հոմերը։ Նա մի քիչ շփոթված էր, որովհետև ամեն օր, իր ամբողջ կյանքի ընթացքում, շարունակ զբաղված էր ապագայի մասին երազելով, նույնիսկ, եթե ապագա ասելով նա հաջորդ օրն էր հասկանում։— Հաստատ չգիտեմ,— ասաց նա,— բայց ինձ թվում է, որ կուզենայի ապագայում ինչ֊որ բան դառնալ, գուցե կոմպոզիտոր կամ դրա նման մի բան։
— Հրաշալի է,— ասաց Սփանգլերը,— հենց այստեղից էլ պիտի սկսես։ Սա ամենահարմար տեղն է։ Շուրջդ ամբողջ երաժշտություն է, իսկական երաժշտություն, հենց կյանքից եկող, մարդկանց սրտից բխող երաժշտություն։ Լսո՞ւմ ես հեռագրի ձայնը, գեղեցի՞կ է։
— Այո, սըր,— ասաց Հոմերը։
Հանկարծ Սփանգլերը հարցրեց.
— Գիտե՞ս որտեղ է Չաթերթոնի թխվածքների խանութը, Բրոդվեյի վրա. վերցրու այս քառորդ դոլարը և ինձ համար խնձորով և հնդկընկույզի սերուցքով պատրաստված երկու կարկանդակ բեր։ Երկուսը մեկ քառորդով են տալիս։
— Լավ, սըր,— ասաց Հոմերը և, օդի մեջ բռնելով մետաղադրամը, գրասենյակից դուրս վազեց։
Սփանգլերը նայեց նրա ետևից՝ հետո ընկավ մոռացության գիրկը։ Երբ սթափվեց, դարձավ դեպի հեռագրիչը և ասաց.
— Ի՞նչ կարծիք ունես նրա մասին։
— Լավ տղա է,— ասաց միստր Գրոգանը։
— Ես էլ եմ կարծում, որ լավն է,— ասաց Սփանգլերը։— Սանթա Կլարա պողոտայի վրա ապրող մի լավ, աղքատ ընտանիքից է։ Հայր չունի, եղբայրը բանակում է։ Մայրը պահեստում ամառները միրգ է փաթեթավորում, քույրը նահանգային քոլեջ է գնում։ Միայն թե երկու տարով փոքր է աշխատանքի համար անհրաժեշտ տարիքից, ուրիշ ոչինչ։
— Իսկ ես երկու տարով անհրաժեշտից մեծ եմ,— ասաց միստր Գրոգանը,— յոլա կգնանք։
Սփանգլերը վեր կացավ։
— Եթե իմ կարիքը զգաս,— ասաց նա,— ես Կորբետի մոտ եմ. կարկանդակները ձեր մեջ բաժանեք,— խոսքը չավարտած, նա զարմացած կանգ առավ, երբ տեսավ Հոմերին, որը վազելով գրասենյակ մտավ՝ փաթեթը ձեռքին։
— Անունդ ի՞նչ է,— Սփանգլերը համարյա բղավեց տղայի վրա։
— Հոմեր Մաքոլի,— ասաց Հոմերը։
Հեռագրատան վարիչը ձեռքը դրեց նոր ցրիչի ուսին։
— Ապրես, Հոմեր Մաքոլի,— ասաց նա,— դու ճիշտ այն տղան ես, որ պետք է այս գրասենյակին գիշերային աշխատանքի համար. դու հավանաբար, ամենաարագ շարժվող էակն ես ամբողջ Սան Հոակին հովտում։ Դու շատ մեծ մարդ կդառնաս մի օր, եթե ապրես։ Այնպես արա, որ ապրես։
Մինչ Հոմերը աշխատում էր հասկանալ այդ մարդու ասածը, նա շրջվեց և դուրս եկավ գրասենյակից։
— Լավ, մանչուկ,— ասաց միստր Գրոգանը,— բեր տեսնենք։
Հոմերը կարկանդակները դրեց նրա սեղանին, իսկ միստր Գրոգանը դեռ շարունակում էր խոսել.
— Հոմեր Մաքոլի իմ անունը Վիլյամ Գրոգան է. բայց ինձ Վիլլի են ասում։ Թեև վաթսունյոթ տարեկան եմ։ Շատ հին հեռագրիչ եմ, աշխարհում ձեռքի ապարատով ամենավերջին հեռագրիչներից մեկը։ Ես նաև այս գրասենյակի գիշերային գլխավոր հեռագրիչն եմ։ Ես նաև մի մարդ եմ, որն աշխարհում կատարված հրաշալի գործերից հիշողություններ ունի։ Ես նաև քաղցած եմ։ Արի հարձակվենք խնձորով ու սերուցքով պատրաստված այդ կարկանդակների վրա։ Այսօրվանից ես ու դու բարեկամներ ենք։
— Այո, սըր,— ասաց Հոմերը։
Ծեր հեռագրիչը կարկանդակներից մեկը չորս մասի բաժանեց, և նրանք սկսեցին ուտել հնդկական ընկույզով ու սերուցքով պատրաստված կարկանդակը։
— Անհրաժեշտության դեպքում քեզնից կխնդրեմ, որ ինձ համար որևէ հանձնարարություն կատարես,— ասաց միստր Գրոգանը,— երգելիս ինձ ընկերակցես կամ պարզապես նստես ու ինձ հետ զրուցես։ Երբ հարբած լինեմ, քեզնից մեծ նրբանկատություն է պահանջվում, մի բանք որ չի կարելի սպասել տասներկու տարեկանից բարձր մարդկանցից։ Քանի՞ տարեկան ես։
— Տասնչորս,— ասաց Հոմերը,— բայց կարծում եմ, որ բավարար չափով զգայուն եմ։
— Բարի,— ասաց միստր Գրոգանը,— քո խոսքին հավատում եմ։ Հույսս դնում եմ քեզ վրա, վստահ լինելով, որ դու ամեն գիշեր կհսկես, որպեսզի ես իմ պարտականությունները կարողանամ կատարել։ Սառը ջուր շաղ կտաս երեսիս, եթե կարգին չարթնացա, դրան պետք է հաջորդի մի բաժակ տաք սև սուրճը, որ պետք է բերես Կորբետի մոտից։
— Կանեմ, սըր,— ասաց Հոմերը։
— Փողոցում բոլորովին այլ կերպ պետք է վարվես,— շարունակեց միստր Գրոգանը։— Եթե ինձ տեսնես ալկոհոլի գիրկն ընկած, բարև տուր և անցիր, թող ինձ երանությանս մեջ։ Շատ զգայուն մարդ եմ և նախընտրում եմ հոգածության առարկա չլինել
— Սառը ջուր և սուրճ՝ գրասենյակում,— ասաց Հոմերը,— ողջույն՝ փողոցում. հասկացա, սըր։
Միստր Գրոգանը շարունակեց՝ բերանը լիքն էր սերուցքով։
— Կարծում ես, որ այս աշխարհը ավելի լա՞վ է լինելու պատերազմից հետո։
Հոմերը մի պահ մտածեց, ապա ասաց.
— Այո, սըր։
— Հնդկընկույզի սերուցք սիրո՞ւմ ես,— հարցրեց միստր Գրոգանը։
— Այո, սըր,— ասաց Հոմերը։
Հեռագրատուփը ծղրտաց։ Միստր Գրոգանը պատասխանեց կանչին և, նստելով գրամեքենայի առաջ, շարունակեց խոսել.
— Ես նույնպես շատ եմ սիրում։ Սիրում եմ նաև երաժշտություն, հատկապես՝ երգ։ Կարծեմ դու ասացիր, որ մի ժամանակ երգել ես կիրակնօրյա դպրոցում։ Խնդրում եմ, բարի եղիր կիրակնօրյա մի երգ երգել, մինչև ես Վաշինգտոնից ստացված այս հեռագիրը մեքենագրեմ։
Հոմերը երգեց «Դարերի ապառաժը», մինչ միստր Գրոգանը մեքենագրում էր հեռագիրը, որը միսիս Ռոզա Սանդովալին էր ուղղված, 1129 գ փողոց, Իրաթա, Կալիֆոռնիա։ Հեռագրում ռազմական բաժանմունքը տեղյակ էր պահում միսիս Սանդովալին, որ նրա որդին, Ժուան Դոմինիկո Սանդովալը, սպանվել է ռազմադաշտում։ Միստր Գրոգանը հեռագիրը մեկնեց Հոմերին, հետո մի մեծ կում խմեց աթոռի կողքի դարակում պահած շշից։ Հոմերը վերցրեց հեռագիրը, դրեց ծրարի մեջ, կնքեց, ծրարը դրեց գլխարկի մեջ և գրասենյակից դուրս եկավ։ Երբ ցրիչը մեկնել էր, ծեր հեռագրիչը բարձրաձայն երգեց «Դարերի ապառաժը» երգը։ Չէ՞ որ ինքն էլ մի ժամանակ երիտասարդ էր եղել։
Հարցեր և առաջադրանքներ
1.   Այդ ձեոագիրը հենց նոր նրան էր հանձնել հոգնած տեսքով, քսան տարեկանի մոտ մի հուզված երիտասարդ:
Նկարագրեք հոգնած տեսքով երիտասարդին:
Երիտասարդը վազքով, արագ եկած, բարի աղքատ քսան տարեկան երիտասարդ էր:
2.  Բարձրաձայն կարդացեք միստր Սփանգլերի և երիտասարդի զրույցը: Մանրամասն քննարկեք:
3.  Գրեք որևէ հեռագիր և հաշվեք բառերը:
Գնահատեք մեկ բառը և հաշվեք հեռագրի արժեքը: Մեկ բառ՝ 30 դրան: Սիրելի մայրիկ, հայրիկ և եղբայր: Ես ձեղ շատ եմ կարոտել: Ուզում եմ վաղը վերադառնալ: Հաբուրում եմ: Կարինե Արժե՝ 660 դրան:
4….Ուզում եմ տուն գալ լավ եմ, ամեն ինչ կարգին է:
Առաջին և երկրորդ գլուխներից դուրս գրեք այս տողերին իմաստով մոտ տողեր:
5…Յոթ օր առաջ գինետնից վերցրի ու գրպանս դրեցի. երջանկություն է բերում:
Սնահավատության ուրիշ ինչ օրինակներ գիտեք: Թվարկեք:
6. Ինչպես՞եք հասկանում հետնյալ միտքը.
Այդքան արագ մի’ գնա, շուտ տեղ հասիր, բայց շատ արագ մի’ գնա:
7.Քաղաքավարի եղիր բոլորի հետ. վերելակի մեջ գյխարկդ հանիր:
Քաղաքավարության ի՞նչ կանոններ գիտեք: Աղբը գետնին չնետել: Ծանոթներին անպայան բարևել: Մեծերին հարգել: Զիճել մեծերին անրաժեշտության դեպքում: Վեճելի հարձեր լուծելուց չվիրավորել, բարձրաձայն չվիճել: Լինել կոկիկ՝ հգնված և հարդարված: Սեղանի շուրջը մաքուր ուտել: Վերելակի մոտ, փողոցում, անցունմերի մուտ մեծահասկներին և փոքրերին օգնել: Կարողանալ դիմացինին լսել և հասկական առանց ընդատելու:
8. Քեզնից մեծ նրբանկատություն է պահանջվում, մի բան, որ չի կարեlի սպասել տասներկու տարեկանից բարծր մարդկանցից:
Համամի՞տ եք միստր Գրոգանի հետ: Ի՞նչ եք մտածում դուք մեծերի մասին:
9. Ինչպե՞ս եք հասկանում հետևյալ միտքը.
Շուրջդ ամբողջ երաժշտություն է, իսկական երաժշտություն, հենց կյանքից եկող, մարդկանց սրտից բխող երաժշտություն:

Երաժշտություը, ոչ միայն կարող ես լսել, այլ նաև կաող ես զգալ, տսնել: Երաժշտությունը անկախ ամենինչից: Ամեն ինչ կարող է հուշել երաժշտություն:
10. Նկարագրեք Վիլյամ Գրոգանի արտաքինը:
Բառային աշխատանք.
1. Ի՞նչ է նշանակում ալկոհոլի գիրկն ընկնել դարձվածքը: Գրեք նոր դարձվածքներ գիրկն ընկնել բառակապակցությամբ:
2. Բացատրեք երանության մեջ լինել արտահայտությունը: Նկարագրեք փոքրիկ պատկեր, որտեղ ինչ- որ մեկը երանության մեջ է:
3. Բացատրեք աչքերն ու ականջները բաց անել դարձվածքը: Այս արտահայտությունն օգտագործեք ուղիղ  և դարձվածքային իմաստներով:
4.Հոմերը վերցրեց հեռագիրը, դրեց ծրարի մեջ, կնքեց, ծրարը դրեց գլխարկի մեջ և գրասենյակից դուրս եկավ:
Փոխեք ստորակետերի տեղերը բոլոր հնարավոր տարբերակներով և ցույց տվեք իմաստային. տարբերությունները:
Գրավոր աշխատանք: Ընտրիր վերնագրերից մեկը և մտքերդ շարադրիր: Շարադրությունդ տեղադրիր քո բլոգում:
Մոլորակ, որտեղ քաղաքավարության ոչ մի կանոն չի գործում
Կուզեի ապագայում ինչ-որ բան դաոնալ
Մեծահասակ, որը այնքան էլ մեծահասակ չէ
Գլուխ չորրորդ. ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ԿՆԱԽԱՆՁԻ ԻՆՁ
Երաժշտությանը գալիս էր Սանթա Կլարա պողոտայի վրա գտնվող Մաքոլիների բնակարանից։ Բեսը և միսիս Մաքոլին նվագում էին «Ամբողջ աշխարհը կնախանձի ինձ» երգը։ Նրանք զինվոր Մարկուսի համար էին նվագում, որտեղ էլ որ նա գտնվելիս լիներ այժմ, որովհետև դա նրա ամենասիրելի երգն էր։ Հարևան տնից եկավ Մերի Արենան, կանգնեց Բեսի կողքին և սկսեց երգել։ Նա նույնպես երգեց Մարկուսի համար, որը նրա ամբողջ աշխարհն էր։ Փոքրիկ Յուլիսիսը լսում էր ու նայում։ Ինչ-որ բան, ինչ֊որ տեղ խորհրդավոր էր թվում նրան և, չնայած քունը տանում էր, նա ուզում էր հասկանալ… Ի վերջո հաղթահարեց քունը և հարցրեց.
— Մարկուսն ո՞ւր է։
Միսիս Մաքոլին նայեց տղային։
— Դու պետք է հասկանաս…— սկսեց նա, ապա լռեց։
Յուլիսիսը փորձեց հասկանալ, բայց չգիտեր, թե ինչը պետք է հասկանար։
— Ի՞նչը հասկանամ,— հարցրեց նա։
— Մարկուսը,— ասաց միսիս Մաքոլին,— Իթաքայից հեռու է գնացել։
— Ինչո՞ւ,— հարցրեց Յուլիսիսը։
— Մարկուսը բանակում է,— ասաց միսիս Մաքոլին։
— Ե՞րբ է տուն գալու,— հարցրեց փոքրիկ տղան։
— Երբ պատերազմն ավարտվի,— ասաց միսիս Մաքոլին։
— Վա՞ղը։
— Չէ, վաղը չէ։
— Ե՞րբ։
— Չգիտենք, սպասում ենք։
— Իսկ որտե՞ղ է հայրիկը,— ասաց Յուլիսիսը,— եթե սպասենք, նա՞ էլ Մարկուսի պես տուն կդառնա։
— Ոչ,— պատասխանեց միսիս Մաքոլին,— նա չի դառնա տուն այդպես։ Նա չի քայլի, փողոցի սանդուղքով չի բարձրանա, չի մտնի տուն։
Այսքանը շատ էր փոքրիկ տղայի համար, և որովհետև միայն մի բառ կար, որով հույս ուներ հասնել ճշմարտության կամ էլ հանգստություն ձեռք բերել, նա արտասանեց այդ բառը.
— Ինչո՞ւ։
Միսիս Մաքոլին դարձավ Բեսին և Մերիին.
— Նույնիսկ մեծերի համար հեշտ չէ մահը հասկանալը,— ասաց նա,— ուր մնաց թե երեխան հասկանա, բայց ամեն մի կյանք մի օր պիտի ավարտվի։
Նա նայեց Յուլիսիսին։
— Այդ օրը քո հոր համար եկավ երկու տարի առաջ։
Նա նորից նայեց Բեսին և Մերիին։
— Բայց քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ միասին ենք, քանի դեռ մեզնից թեկուզ երկուսը կան և հիշում են նրան, աշխարհում ոչ մի բան լի կարող խլել նրան մեզնից։ Մարմինը միայն կարող են խլել, բայց ոչ նրան։ Դուք ձեր հորը ավելի լավ կճանաչեք, երբ մեծանաք և ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք։ Նա մեռած չէ, որովհետև դուք ողջ եք։ Ժամանակը և պատահականությունը, հիվանդությունն ու հոգնությունը նրա մարմինը տարան, բայց դուք նրան արդեն, վերադարձրել եք՝ ավելի երիտասարդ և ավելի կենսունակ։ Չեմ կասկածում, որ ասածներիցս շատ բան հասկացաք, բայց գիտեմ, որ այս մեկը պիտի հիշեք՝ բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր չինի։ Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով։
Երեխան այդ մասին մի պահ խորհեց, հետո հիշեց առավոտյան տեսածը.
— Խլուրդներն ի՞նչ են,— հարցրեց նա։
Մայրը պատրաստ էր նման հարցի։ Նա գիտեր, որ տղան աչքեր ունի, ավելին՝ տեսողություն, սեր և ծարավի է ամեն ինչ իմանալու։
— Գետնի տակի խլուրդները,— պատասխանեց մայրը,— երկնքի թռչունները, ծովի ձկները բոլորը կյանքի մասն են, մեր կյանքի մասը։ Ապրող ամեն ինչ մեզնից յուրաքանչյուրի մասն է։ Նույնիսկ շատ բաներ, որոնք մեզ նման չեն շարժվում, մեր մասնիկներն են։ Արևը մեր մասն է, ինչպես նաև հողը, երկինքը, աստղերը և օվկիանոսները։ Այդ ամենը մեր մասն են, և մենք ստեղծվել ենք, որպեսզի դրանք վայելենք և դրանց համար աստծուն շնորհակալ լինենք։
Փոքրիկ տղան ընդունեց այս նորությունը։
— Այդ դեպքում որտե՞ղ է Հոմերը,— ասաց նա։
— Քո Հոմեր եղբայրը աշխատում է,— պատասխանեց միսիս Մաքոլին,— նա երեկ գործ ճարեց դասերից հետո աշխատելու համար։ Նա տուն կգա կեսգիշերին, երբ դու արդեն քնքած կլինես։
Տղան դա չկարողացավ հասկանալ։ Ի՞նչ է աշխատանքը։ Ինչո՞ւ է եղբայրը աշխատում։ Ի՞նչ հաճույք է մարդ ստանում աշխատելուց։
— Հոմերն ինչո՞ւ է աշխատում,— հարցրեց նա։
Աղջիկները համբերությամբ սպասում էին, իսկ միսիս Մաքոլին պատասխանում էր.
— Քո Հոմեր եղբայրը աշխատում է, որովհետև քո Մարկուս եղբայրը բանակում է։ Որովհետև մենք պետք է փող ունենանք, որ կարողանանք մթերք և հագուստ գնել, տան վարձ վճարել և օգնել ուրիշներին, ովքեր մեզնից ավելի կարիքավոր են։
— Ո՞ւմ,— հարցրեց Յուլիսիսը։
— Որևէ մեկին,— ասաց միսիս Մաքոլին,— աղքատին, օրինակ։
— Ո՞վ է աղքատը,— հարցրեց տղան։
— Բոլորը,— պատասխանեց միսիս Մաքոլին՝ ինքն իրեն ժպտալով։
Յուլիսիսը ուզում էր արթուն մնալ, բայց էլ չկարողացավ։
— Հիշեցեք,— ասաց մայրը բոլորին,— ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին։ Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է։ Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի։ Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար։
Միսիս Մաքոլին դարձավ տղայի քրոջը՝ Բեսին։
— Նրան անկողին դիր։
Բեսը և Մերին տղային ննջարան տարան։ Երբ նրանք գնացել էին, մայրը ոտնաձայն լսեց և շրջվեց, նրան թվաց, թե այնտեղ, դռան մոտ, տեսավ Մաթյու Մաքոլիին, որ կարծես մեռած չլիներ։
— Քնել էի,— ասաց ամուսինը,— քունս շատ էր տանում, Քեթի, ներիր ինձ, խնդրում եմ։
Ամուսինը ծիծաղեց ճիշտ Յուլիսիսի նման։ Իսկ հետո վերադարձավ Բեսը և ասաց.
— Հենց ուզում էին անկողին դնել՝ ծիծաղեց։
Հարցեր և առաջադրանքներ      
  1. Ինչպես եք հասկանում հետևյալ տողերը.
Բայց  քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ միասին ենք, քանի դեո մեզնից  թեկուզերկուսը կան և hիշում են նրան, աշխարհում  ոչ մի բան չի կարող խլել նրան մեզնից:  Մարմինը միայն կարող են խլել, բայց  ոչ  նրան: Դուք ձեր հորը ավելի լավ  կճանաչեք, երբ  մեծանաք ևինքներդ  ձեզ ավելի լավ ճանաչեք: Նա մեռած չէ, որովհետև դուք ողջ եք: ժամանակը ևպատահականությունը, Հիվանդությունն ու հոգնությունը   նրա մարմինը տարան, բայց   դուքնրան արդեն վերադարսրել եք ավելի երիտասարդ և ավելի կենսունակ:
  1. Քննարկեք հետևյալ հատվածը.
Չեմ կասկածում, որ ասածներիցս շատ բան հասկացաք, բայց գիտեմ, որ այս մեկը պիաի հիշեքբարին երբեք  չի   մահանում: Եթե  մահանսւր, աշխսւրհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչմի տեղ կյանք չէր չինի: Իսկ աշիւարհը  լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով:
  1. Ինչպե՞ս եք հասկանում հետևյալ հատվածը.
Գետնի տակի խլուրդները, երկնքի թռչունները, ծովի ձկները, բոլորը կյանքի մասն են, մերկյանքի մասը: Ապրող ամեն ինչ մեզնից  յուրաքանչյուրի մասն է, ինչպես նաև հողը, երկինքը,աստղերը   և օվկիանոսները: Այդ ամենը մեր մասն են, և մենք  ստեղծվել ենք, որպեսզի դրանքվայելենք և դրանց համար Աստծուն շնորհակալ լինենք:
4. Ի՞նչ է աշխատանքը: Ինչո՞ւ  է  եղբայրը աշխատում: Ի՞նչ հաճույք է մարդ ստանումաշխատելուց:
Ի՞նչ կպատասխաներ Յուլիսիսին:
  1. Մեկնաբաներ հետնյալ երկխոսությունը.
Քո  Հոմեր  եղրայրը  աշխատում  Է,  որովհետև  քո  Մարկուս  եղրայրը  բանակում  է: Որովհետևմենք պետք է փող ունենանք, որ կարողանանք մթերք և հագուստնել, տան վարձ վճարել և օգնելուրիշներին, ովքեր մեզնից ավելի կարիքավոր են:
- Ո՞ւմ,- հարցրեց Յուլիսիսը:
- Որևէ մեկին,- ասաց միսիս Մաքոլին,- աղքատին, օրինակ:
-  Ո՞վ է աղքատը,- հարցրեց տղան:
-Բոլորը,- պատասխանեց միսիս Մաքոլին՝ ինքն իրեն ժպտալով:
  1. Քննարկեք միսիս Մաքոլիի խոսքերը.
Հիշեցե՛ք, ձեր  ունեցած   ամեն ինչից  պետք է բաժին հանեք ուրիշներին:      Դուք   պետք   է  տաք նույնիսկ, երբ  թվում  է, թե տալը խենթություն  է: Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզխաբելու ուժ չի ունենա, որովհետև   եթե  գողին տաք, նա  ձեզնից   չի  գողանա և արդեն գող չիլինի:  Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար:
ա) Այս միտքը Նոր Կտակարանի ո՞ր մտքի հետ կարող եք համեմատել:
բ) Հովհ. Թումանյանի ո՞ր բանաստեղծության հետ կարող եք համեմատել:
  1. Բարձրաձայն կարդացեք և քննարկեք Մաթյու Մաքոլիի ե միսիս Մաքոլիի երկխոսությունը:
Գրավոր աշխատանբ. Ընտրիր առաջադրանքներից մեկը և մտքերդ շարադրիր:  Շարադրությունդ տեղադրիր քո բլոգում:
Ինչո՞վ եմ նման հայրիկիս կամ մայրիկիս

Միտք, որի շուրջ սկսեցի խորհել


Ազնավուր Շառլ

Ազնավուր Շառլ
Ծնվ. 1924 թ., Փարիզ
Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում (2000 թ., քանդակագործ` Սամվել Պետրոսյան)
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Շառլ Ազնավուրին պարգևատրում է Պատվո լեգիոն շքանշանով: 
Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ,  դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 
2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում: 
Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում): 
1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: 
Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները: 
Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:







Հասուն արտ
Արտս ոսկո՜ւն է...
Նման բոցերու,
Ցորենն է բռնկելԱռանց այրելու։
Արտս ոսկո՜ւն է...

Երկինքն է կրակ.
Հողը խորխոլած
Ծղոտների տակ։
Արտս ոսկո՜ւն է...


Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև են հագել։
Արտս ոսկո՜ւն է...

Բոռ, մեղու, պիծակ
Քիստերի միջից
Կանցնեն զերթ փայլակ։
Արտս ոսկո՜ւն է...

Մերթ ելնում հովից,
Մի դեղձանիկ թի՛ռ
Ոսկեծուփ ծովից։
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,

Օ՜ր տուր, հասուն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ 
Մանգաղով արծաթ։ ​ 


Հարցեր և առաջադրանքներ
  • ​Բացատրիր անծանոթ բառերը:
Խորխոլած- չոր հողի վրա առաջացած ճաք
Սաթով-Երորդական շրջանի բույսերի քարացաած դեղնագույն կամ սև խեժ 
Բոռ-Վայրի մեղու
Պիծակ- Խայթող թաղանթաթևավոր միջատ
Քիստ- Կենդանու երկար ու կոշտ մազ, ստև




  • Ինչպես ես պատկերացնում յուրաքանչյուր քառատողի նկարը



Այս նկարում ոսկի արտն է, որը կարծեց ուզում է ժայրթքել ամռան կարևից:

2.    



Այս նկարում ծղոտե տնակի տակ ծաք-ծքաց հողն է, և կողքին ոսկի արտը:


3.     

Իմ նկարում արևը շողերը ընկնում են ամնեն ծաղիկի վար և այնպիսի տպավորություն է, որ ծաղիկները հաքել են  արևի շողերը:

4.    


Վայիր մեղվի կոշտ վազերը այնպես են շարժվում, որց-որ կայծակ լինի:

5. 

5.   
Նկարում դեղծանիկը երգում է, իսկ օրորվում է և մնում է ոսկի:
  • Փոխաբերությունները բացատրիր.
  1. ​Արտս ոսկուն է,
  2. Երկինքն է կրակ,
  3. Քառաշար հասկեր քառաշար սաթով արև են հագեր:
  • Դուրս գրիր գույն արտահայտող բառերն ու բառակապակցությունները: Որն է բանաստեղծության մեջ իշխող գույնը. ինչով է դա պայմանավորված:
  • Որ քառատողի մեջ է տեսանելի շարժումը: Որ բառն է օգնել շարժում ստեղծելուն:​​
  • Ինչ է տալիս բանաստեղծությանը տողի կրկնությունը--Արտս ոսկուն է...
  • Բանաստեղծությունն ինչ տրամադրություն է արտահայտում:







Սպարապետ

 Սպարապետ
Հավատի ու սիրո հիմնաքար
Շարժումը նոր էր սկսվել։ Երասխի սահմանագծում արդեն սկսվել էին ընդհարումները։ Բազմահազար մարդիկ էին հավաքվել հրապարակում։ Ազատագրական պայքարի ոգին հասել էր իր գագաթնակետին։
 Միտինգի ժամանակ հրապարակ մտան մի խումբ զինված տղաներ, որոնց մուտքը հրապարակ ընդհանուր խառնաշփոթ առաջացրեց։ ՎազգենՍարգսյանը, որ Երասխում կազմակերպում էր ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները, այդ պահին այդտեղ էր։ Նա մոտեցավ զինված տղաներին ու առաջինի հրազենի փողը իր կրծքին դնելով, ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ քայլեց, ավելի շուտ հրեց դեպի դուրս։ Ներկաները, որոնք սկզբում աղմուկ-աղաղակ էին բարձրացրել` մի պահ քարացան ու ինքնաբերաբար ճանապարհ բացեցին։ Երբ արդեն հետ-հետ քայլելով նրանք դուրս էին եկել հրապարակից Վազգեն Սարգսյանը կրծքից հեռացնելով հրազենի փողը, այն ուղղեց դեպի սահմանները։ Այդ վեհանձնությունից, համարձակությունից զարմացել, հիացել էր ժողովուրդը, որ դեռ չէր ճանաչում նրան ու մեկմեկու հարցնում էին.
- Ո՞վ էր այդ երիտասարդը։
Ճանաչողներն արդեն հպարտորեն էին տալիս նրա անունը։ Հետո ժողովուրդը սիրեց այդ անունը, կարոտով Սպարապետ կոչեց, եւ իր անվանն ու կոչմանը հավատարիմ նա բազմաթիվ արժանահիշատակ գործեր կատարեց։ Ու հիմա ամեն անգամ Սպարապետի ապրած կյանքին հետադարձ հայացք նետելով, թվում է, թե ժողովրդի վստահության ու սիրո հիմքը դրվեց հենց այդ օրը Ազատության հրապարակում, որտեղ, բեմահարթակին կանգնած, շատերից առանձնացավ նա ու մերձավորի հրազենի փողը ուղղեց դեպի  սահմանները...




Լեոնիդ Ենգիբարով, Ժամանակակից հեքիաթներ


‎«Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես մենակ եմ». Լեոնիդ Ենգիբարյան
Հեքիաթասացը
Ամբողջ գիշեր հսկայական տանը մի պատուհան էր լուսավորվում։ Պատուհանի ետևում մի հեքիաթասաց էր ապրում (ոմանք նրան պոետ էին անվանում)։ Նահեքիաթներ էր գրում ու նվիրում մարդկանց, քանի որառանց հեքիաթների մարդկանց դժվար է ապրելը..
Նրա սեղանին շատ գունավոր մատիտներ կային: Վախենալու հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախ հեքիաթներ գրելու համար օգտագործում  էր կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ մատիտներ: Բայց մի անգամ…չար ու հիմար մեկը գողացավ բոլոր մատիտները: Նա հեքիաթասացին թողեց միայն սև ու սպիտակ մատիտները և հեռանալով ասաց. «Հիմա նա ստիպված կլինի ճիշտը գրել»:
Տխրամած նկարիչը երկար կանգնեց դատարկված սեղանի մոտ, հետո բարձրացրեց բաճկոնի օձիքը, հանգցրեց լույսն ու դուրս եկավ տնից:
Նա գնում էր` չիմանալով ուր: Դանդաղ քայլում էր իր քաղաքում` անձրևի տակ: Երբ հոգնեց, կանգ առավ` այտի վրա զգալով կեչու թաց տերևի հպումը: Ու հանկարծ նկատեց, որ տերևը մուգ կանաչ գույնի է, հետո նա տեսավ, որ ասֆալտը արծաթամոխրագույն է, հորիզոնը բաց լաջվարդ է, իսկ տանիքները մաքուր են` կղմինդրե կարմիր:
Նա ժպտաց, հավաքեց բոլոր այս գույներն ու վերադարձավ տուն:
Նա կրկին գրում է: Նա կրկին երջանիկ է:

Комментариев нет:

Отправить комментарий